Մասնակից:Սահակյան Անահիտ/Ավազարկղ 14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդեր Կումար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյան Անահիտ/Ավազարկղ 14

Ինդեր Կումար Սարաֆ (անգլ.՝ Inder Kumar Saraf, ), հնդիկ դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեր Կումարը ծնվել է Ջայպուրում և մեծացել Կալկաթայում[1]: Ֆիլմում առաջնելույթել է 1996 թվականին` «Masoom» ֆիլմում կատարելով գլխավոր դերը: Դրանից հետո դերասանը ճանաչվեց որպես խոստումնալից տաղանդ[2], բայց հետագա ֆիլմերը, որոնցում նա առաջատար դեր խաղաց, տապալվեցին վարձույթում[3]: Առավել հաջողված էին այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր եկել երկրորդ պլանի դերերում, մասնավորապես, «Khiladiyon Ka Khiladi»՝ Ակշայ Կումարի և Ռեքհայի հետ, «Ինչպես չսիրահարվել» (2000), «Վերադարձ դեպի անցյալ» (2002), «Հատկապես վտանգավոր» (2009Սալման Խանի մասնակցությամբ: Ինդերը հայտնի է նաև «Kyunki Saas Bhi Kabhi Bahu Thi» հեռուստասերիալում Միհիր Վիրանիի դերակատարմամբ[4]:

Նրա գործուենությունն անկում է ապրել 2000-ականների սկզբին, երբ «Maseeha» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ (2002), փորձելով ինքնուրույն կատարել հնարքը, ընկել է թռչող ուղղաթիռից և վնասել ողնաշարը։ Այդ դժբախտ պատահարի արդյունքում նաև շուրջ երեք տարի գամված է եղել անկողնում[2]: Կազդուրվելուց հետո նկարահանվել է բենգալական «Ghatak» ֆիլմում[5], որի թողարկումը հետաձգվել է։ Արդյունքում նրա առաջին թողարկված բենգալական ֆիլմը` «Agnipath»-ն էր (2006): Ինդերը բացասական դեր է խաղացել նաև բռնցքամարտի մասին «Aryan: Unbreakable» սպորտային դրամայում։ Կինոյում նրա վերջին աշխատանքներն էին «Phati Padi Hai Yaar» և «Who Is The First Wife Of My Father» ֆիլմերը[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Իշա Կոպիկարի հետ, որի հետ նկարահանվել է «Ek Tha Dil Ek Thi Dhadkan» (1998) ֆիլմում և որից պարբերաբար հեռանում և միանում էր հետագա տասներկու տարվա ընթացքում: Հերթական տարաձայնության ժամանակ՝ 2003 թվականին, ամուսնացավ Սոնալ Քարիայի հետ: Սակայն հինգ ամիս հետո ամուսնությունը լուծարվեց, չնայած որ այդ ժամանակ Սոնալը հղի էր: 2009 թվականին՝ Ինդերի հետ կապերը վերջնականապես խզելուց հետո, նա ամուսնացավ Քամալջիտ Կաուրի հետ, բայց երկու ամիս անց ամուսնալուծվեցին[6]: 2013 թվականին դերասանն ամուսնացավ Պալավի Սարաֆի հետ, և 2014 թվականի սկզբին ծնվեց նրանց դուստրը՝ Բհավանին[4]:

2014 թվականի ապրիլին նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Աղբյուրների համաձայն՝ ապրիլի 24-ին Ինդերի կինը՝ Պալավին, բողոք է ներկայացրել ամուսնու դեմ՝ նշելով, որ վերջինս հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ: Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Կումերին և նրա մոդել ընկերուհուն, որից հետո ամուսիններին առաջարկվել է ամուսնալուծության հայտ ներկայացնել: Հաջորդ օրը 23-ամյա մոդելը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Կումարը զայրացած ծեծի է ենթարկել իրեն[7]: Նա նաև հայտարարել է, որ երկու օր պահվել է գերության մեջ և ենթարկվել սեռական բռնության: Ֆիզիկական վնասվածքները հաստատվել են բժիշկների կողմից[8]։ Դերասանը պնդել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց միջև, եղել է փոխադարձ համաձայնությամբ: Դերասանը բանտարկվել է, բայց 45 օր անց ազատ է արձակվել գրավի դիմաց[9]:

Ինդեր Կումարը մահացել է 2017 թվականի հուլիսի 28-ի առավոտյան՝ Մումբայի իր տանը, սրտի կաթվածից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bollywood actor Inder Kumar passes away». Khaleej Times (անգլերեն). 2017-07-28. Վերցված է 2018-02-03-ին.
  2. 2,0 2,1 «A fall from helicopter to debt-ridden life: The sad life of Inder Kumar». Hindustan Times (անգլերեն). 2017-07-28. Վերցված է 2018-02-03-ին.
  3. «Inder Kumar» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2018-02-03-ին.
  4. 4,0 4,1 4,2 Divya Goyal (2017-08-01). «Inder Kumar's Prayer Meet Attended By Kyunki Actor Ronit Roy And Other TV Stars». NDTV (անգլերեն). Վերցված է 2018-02-03-ին.
  5. Amrita Mukherjee (2004-09-05). «The fighter, in Inder» (անգլերեն). Times of India. Վերցված է 2018-02-03-ին.
  6. Shaheen Parkar (2009-05-0). «Inder Kumar: Thrice Unlucky In Love». Mid-Day (անգլերեն). Վերցված է 2018-02-03-ին.
  7. Vijay Singh (2014-04-25). «Actor Inder Kumar arrested in 'rape' case». Times of India (անգլերեն). Վերցված է 2018-02-03-ին.
  8. Nazia Sayed (2014-05-09). «Inder Kumar brutalized rape victim, confirm reports». Times of India (անգլերեն). Վերցված է 2018-02-03-ին.
  9. Bharati Dubey (2014-06-20). «I Have No Work, No House And No Money: Inder Kumar». Mid-Day (անգլերեն). Վերցված է 2018-02-03-ին.