Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ38

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր տեսակի առանց մատների ձեռնոց

Առանց մատների ձեռնոց[1] (ռուս.՝ митенка (եզակի թիվ), ֆր.՝ mitaines), թաթման, առանց մատների ձեռնոց, որոնք անց են կացվում ձեռքերի վրա և պատրաստված են պլաստիկ նյութից: Առանց մատների ձեռնոցները կրում են այնպիսի սպորտաձևերում, որոնցում կարևոր է ձեռքերի և սպորտային պարագաների մեջ շփման նվազեցումը (օրինակ՝ հեծանվավազքի դեպքում):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույնզգույն տրիկոտաժե ձեռնոցներ

Սկզբնապես, ձեռնոցներն օգտագործվում էր ցրտի դեմ պաշտպանվելու ժամանակ, երբ մատները շարժունակություն են պահանջում: Բայց 18-րդ դարից սկսած, ձեռնոցները սկսեցին օգտագործվել որպես նորաձև կանանց հագուստի բաղկացուցիչ մաս, համապատասխանաբար ձեռնոցը կատարում էր ավելի գեղագիտական` քան գործնական ֆունկցիա: Այս նորաձևությունը տևեց մինչև 19-րդ դարը: Օգտագործվում էին ինչպես պարզ՝ տրիկոտաժե, այնպես էլ ժանյակավոր ձեռնոցներ, ավելին, նրանք կարող էին հասնել ինչպես թևի միջին, այնպես էլ նախաբազկի երկարությանը:

Ռուսաստանում ձեռնոցները օգտագործվել են 19-րդ դարում և համարվում էին կանանց ձեռնոցներ[2]: Ներկայումս ձեռնոցներն օգտագործվում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կողմից, դեռ ավելին, համարվում են կանանց հագուստի աքսեսուար։ Կանանց ձեռնոցները կարելի է զարդարել տարբեր զարդապատկերներով:

Ձեռնոցների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մոդելներում նյութը կարող է մի փոքր ծածկել մատները, իսկ մյուս մոդելներում նյութը ծածկում է միայն ափը և ձեռքի հետևը։ Ձեռնոցը կարող է նաև ծածկել ոչ միայն ափը, այլև ձեռքի մի մասը` քիչ թե շատ բարձրանալով։ Կան տարբեր տեսակի ձեռնոցներ․

  • Սովորական ձեռնոցներ առանց մատների
  • Ձեռքերին կոճկվող, առանց մատների ձեռնոցներ
  • «Խողովակներ»` առանց մատների և ափի խցիկների: Սպորտային ձեռնաշղթաներ (compression sleeves)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Р. М. Кирсанова Митенки // Костюм в русской художественной культуре 18 — первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под ред. Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая Российская энциклопедия, 1995. — С. 175—176. — 383 с.: ил. с. — 50 000 экз. — ISBN 5-85270-144-0
  • Л. В. Беловинский Митенки // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 391. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4