Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ32

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բհիվանդի[1][2][3] (անգլ.՝ Bhiwandi,), քաղաք Հնդկաստանի արևմուտքում, Մահարաշտրա նահանգում, որը գտնվում է Թեյն նահանգի տարածքում։ Նույնանուն թալուկի վարչական կենտրոնն է։ Քաղաքը Մեծ Մումբայի ագլոմերացիայի մաս է կազմում։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մախարաշտարի արևմտյան մասում՝ Ուլհաս գետի հովտում։ Բացարձակ բարձրությունը՝ ծովի մակարդակից 23 մետր է[1]։

Բհիվանդին գտնվում է Մումբայից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, իսկ նահանգի վարչական կենտրոնից և երկրի մայրաքաղաքից՝ Դելիից, 1110 կմ հարավ-արևմուտք: Տարեկան միջին տեղումները՝ 3224 մմ է:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի վերջին պաշտոնական մարդահամարի համաձայն, բնակչությունը կազմում էր 598 741 մարդ[3], որից 54.05%-ը տղամարդիկ էին և համապատասխանաբար 45.95%-ը կանայք: Գրագիտության մակարդակը կազմել է 66% (միջինը՝ 59,5% Հնդկաստանում)[4]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1991 2001 2012
379 070 598 741 925 109[5]

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհիվանդին Հնդկաստանի տեքստիլ արդյունաբերության խոշորագույն և նշանակալից կենտրոններից է, հետևաբար, քաղաքը հայտնի է նաև «Հնդկական Մանչեստր» ոչ պաշտոնական անունով[6][7]։ Բացի այդ, քաղաքում տեղակայված են դեղագործական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայը և Ագրան քաղաքները միացնող մայրուղին անցնում է Բհիվանդիի միջով: Մոտակա օդանավակայանը գտնվում է Մումբայում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Физико-географические данные (անգլ.)
  2. GeoNames (անգլ.)
  3. 3,0 3,1 World Gazetteer (անգլ.)
  4. Census of India 2001 (անգլ.)
  5. предполагаемое
  6. The Times of India (անգլ.)
  7. The Hindu (անգլ.)