Jump to content

Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի ազգային կապիտալի հաշիվներ (1959-2020 թվականներ)

Կապիտալի հաշիվ (անգլ.՝ Capital account) , վճարային հաշվեկշռի երկու հիմնական բաղադրիչներից մեկը, որտեղ գրանցվում են գործարքների զուտ հոսքը դեպի տնտեսություն։ Կապիտալի հաշվի մնացորդը տնտեսագետներին տեղեկացնում է՝ երկիրը կապիտալի զուտ ներմուծող է, թե՞ զուտ արտահանող[1]: Հաշվապահության մեջ կապիտալի հաշիվը ցույց է տալիս սեփականատերերի կամ բաժնետերերի կողմից ձեռնարկությունում ներդրված միջոցների և ակտիվների քանակը՝ ներառյալ չբաշխված շահույթը[2]:

Մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մակրոտնտեսության մեջ կապիտալի հաշիվը ներքին ներդրումների և խնայողությունների տարբերությունն է[3]։ Կապիտալի հաշիվը ցույց է տալիս՝ երկիրը ներմուծում է կապիտալ,թե՞ արտահանում։ Կապիտալ հաշվի պրոֆիցիտը նշանակում է դրամական միջոցների ներհոսք երկիր, այսինքն՝ ներկայացնում են փոխառությունների կամ ակտիվների վաճառք։ Կապիտալ հաշվի դեֆիցիտը նշանակում է դրամական միջոցների արտահոսք երկրից, այսինքն՝ մեծանում է օտարերկրյա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Կապիտալի հաշվի փոփոխություններից կարելի է հասկանալ, թե որքան է տվյալ երկիրը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար[4]։ Հաշվապահական հաշվառման մեջ կապիտալի հաշիվը օգտագործվում է ընկերության սեփականատերերի իրավունքները գրանցելու համար։ Այն արտացոլվում է հաշվեկշռում և յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում զուտ շահույթը կամ զուտ վնասը սեփականատիրոջ սեփականության իրավունքին համամասնորեն, համապատասխանաբար ավելացվում կամ հանվում են կապիտալի հաշվից[5]։

Ընթացիկ հաշիվ և կապիտալ հաշիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ և կապիտալ հաշիվները երկրի վճարային հաշվեկշռի մասերն են։ Եթե վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվեկշիռն արտացոլում է երկրի զուտ եկամուտը, ապա կապիտալի հաշիվն արտացոլում է ազգային ակտիվների սեփականության զուտ փոփոխությունը։Տնտեսական տեսակետից ընթացիկ հաշիվը վերաբերվում է դրամական միջոցների վճարմանը, կապիտալի հաշիվն արտացոլում է կապիտալի աղբյուրներն ու օգտագործումը։ Վճարային հաշվեկշռում արտացոլված ընթացիկ հաշվի և կապիտալի հաշվի հանրագումարը միշտ կլինի զրո։ Վճարային հաշվեկշռի փոփոխությունները պատկերացում են տալիս երկրի տնտեսական համակարգի և ապագա կայունության հարաբերական մակարդակի մասին[6]։

Կապիտալի հաշիվը հաշվապահության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվառման մեջ կապիտալի հաշիվն օգտագործվում է ընկերության շահույթի կուտակային գումարը, սեփականատերերի ներդրված կապիտալը և չբաշխված շահույթը գրանցելու համար։ Մասնավոր սեփականության դեպքում այն անվանում են սեփական կապիտալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ բաժնետիրական կապիտալ(բաժնետոմսեր, լրացուցիչ վճարված կապիտալ, չբաշխվաշ շահույթ)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]