Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ10
Տնային տնտեսություն(անգլ.՝ Household) , տնտեսական միավոր, որը բաղկացած է մեկ կամ ավելի անձանցից, տնտեսությանը մատակարարում է անհրաժեշտ ռեսուրսներով և դրա դիմաց ստացած դրամական միջոցներն օգտագործում է իր պահանջմունքները բավարարելու համար[1] [2]: Տնային տնտեսությունը կարևոր է տնտեսագիտության և ժառանգության համար[3], որովհետև այն բազմաթիվ սոցիալական, միկրոտնտեսական և կառավարական մոդելներում վերլուծության հիմնական միավորն է[4]:
Տնային տնտեսություն հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային տնտեսություն հասկացությունը տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր երկրներում՝ կախված սոցիալ-տնտեսական պայմաններից։ Համաձայն 1981 թվականի ՄԱԿ-ի հանձնաժողովի՝ տնային տնտեսությունն անհատներ կամ անհատների խմբեր են, ովքեր իրենց ապահովում են սնունդով և կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով[5]։ Արդի ժամանակաշրջանում շատ երկրներ հավատարիմ են ՄԱԿ-ի՝ ապրելակերպի վրա հիմնված հասկացությանը, սակայն որոշ երկրներում էլ հասկացությունը մեկնաբանելիս շեշտում են միասին ապրելու հանգամանքը։ Վիճակագրական նպատակների համար Միացյալ Թագավորությունում տնային տնտեսությունը սահմանվում է որպես մեկ անձ, ով ունի իր հիմնական բնակության վայրը կամ անձանց խումբ, ովքեր կիսում են ապրուստը, բնակելի կացարանը[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնային տնտեսություն հասկացությունը սահմանվում է՝ ելնելով առանձին բնակելի կացարանների սկզբունքից[7]։ 1998 թվականին Կանադայի վիճակագրական ծառայությունը ընդունեց, որ տնային տնտեսությունն այն միավորն է, որը բաղկացած է անձից կամ մարդկանց խմբից, ովքեր կիսում են կամ բնակվում են նույն կացարանում[8]։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում, համաձայն Վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի որոշման, տնային տնտեսություն է համարվում առանձին բնակելի միավորում կամ դրա մի մասում բնակվող անձը, ով ինքնուրույն ապահովում է իրեն կենսական անհրաժեշտ միջոցներով և ընդհանուր տնտեսություն վարելու համար տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները[9]:
Տնային տնտեսություն և ընտանիք եզրույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս եզրույթներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները․ մեկ անձը կարող է լինել տնային տնտեսություն, բայց ոչ ընտանիք: Տնային տնտեսությունը կազմվում է այն անձանցից, ովքեր ազգական չեն։ Տնային տնտեսության գործունեությունը ներառում է ինչպես տնային տնտեսություն, այնպես էլ տնային տնտեսության անդամների արտաքին փոխգործակցությունը այլ կազմակերպությունների հետ՝ ելնելով տնային տնտեսության շահերից։ Տարբերակող հիմնական չափանիշներից մեկն էլ յուրաքանչյուր ընտանիքի համար առանձին բյուջեի առկայությունն է: Օրինակ՝ երեք սերունդների (պապիկ, տատիկ, հայր, մայր և թոռներ) ազգականներից բաղկացած ընտանիքը կարող է լինել և՛ որպես տնային տնտեսություն (միասին ապրող), և՛ որպես ընտանիք՝ ունենալով տարբեր բյուջեներ։ Արդյունքում ստացվում է միասին ապրող մի քանի ընտանիք, որը համարվում է մեկ տնային տնտեսություն։ Ընտանիքը հանդիսանում է տնային տնտեսության առանցքը։[10]։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ բոլոր տնային տնտեսությունները կարելի է բաժանել ընտանեկան, ոչ ընտանեկան և հասարակական[11]։
Տնայի տնտեսության կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Անգլիա | Անգլիա, Իլինգ Միդլսեքս | Ֆրանսիա, Լոնգնես | Սերբիա, Բելգրադ | Ճապոնիա, Նիշինոմիա | Գաղութային Ամերիկա, Բրիստոլ Ռոդ Այլենդ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարիներ | 1574—1821 | 1593 | 1778 | 1733—1734 | 1713 | 1689 | ||||||
Անհատներ / նրանց թիվը (միջին) | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Количество | % |
Տնային տնտեսության ղեկավարները կամ տնային տնտեսությունների ղեկավարների ամուսինները | 1,63 | 34 | 1,71 | 36 | 1,72 | 34 | 1,83 | 37 | 1,63 | 33 | 1,94 | 33 |
Տնային տնտեսության երեխաներ (բացառությամբ հարազատների երեխաների) | 2,03 | 43 | 1,64 | 34 | 2,36 | 47 | 1,57 | 32 | 1,96 | 40 | 3,07 | 52 |
Հարազատներ | 0,16 | 3 | 0,13 | 3 | 0,33 | 6 | 0,61 | 12 | 1,16 | 23 | 0,06 | 2 |
Ծառաներ | 0,63 | 13 | 1,27 | 27 | 0,61 | 13 | 0,51 | 10 | 0,20 | 4 | 0,78 | 13 |
Դրսի սենյակակիցներ | 0,07 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0,01 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Անձինք, որոնց հարաբերությունները տնային տնտեսության հետ որոշված չեն | 0,23 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0,37 | 8 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 4,75 | 100 | 4,75 | 100 | 5,05 | 100 | 4,90 | 99 | 4,93 | 100 | 5,85 | 100 |
Վիճակագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի տնային տնտեսությունների եկամտի և կյանքի ակնկալիքի միջև զուգորդման անձնական եկամուտների սորև բերված տվյալները ստացվել են 2001-2014 թվականների ընթացքում 1,4 միլիարդ ապաանձնավորված հարկային գրառումներից: Մահացության վերաբերյալ տվյալները ստացվել են Սոցիալական ապահովության վարչությունից: Այս տվյալները օգտագործվել են 40 տարեկանում ռասայական և էթնիկ պատկանելությամբ ճշգրտված կյանքի տևողությունը գնահատելու համար՝ ըստ տնային տնտեսության եկամտի, սեռի և աշխարհագրական տարածքի։ Կյանքի սպասվող տևողությունը հաշվարկվել է՝ օգտագործելով գոյատևման կորերը, որոնք նման են նկարում ներկայացվածներին: Յուրաքանչյուր գծի ուղղահայաց բարձրությունը պատկերում է 95% վստահության միջակայքը: Մահվան ակնկալվող տարիքի տարբերությունը եկամտի վերին և ստորին տոկոսներում կազմում է 10,1 տարի (95% CI, 9,9–10,3 տարի) կանանց համար և 14,6 տարի (95% CI, 14,4–14,8 տարի) տղամարդկանց համար: Ռասայական և էթնիկ խմբերի միջև կյանքի տևողության տարբերությունները վերահսկելու համար ռասայական և էթնիկական ճշգրտումները հաշվարկվել են՝ օգտագործելով National Longitudinal Mortality Survey-ի տվյալները[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Household» , The Free Dictionary, by Farlex
- ↑ «Տնտեսագիտական բացատրական բառարան» , Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, էջ 404
- ↑ «The Relative Impact of Inheritance and Other Factors on Economic Inequality» , James B. Davies, The Quarterly Journal of Economics, Oxford Academic, August 1982
- ↑ «Spatial modelling of the householders' perception and assessment of the potentiality to improve the urban green coverage in residential areas: A case study from Issadeen Town Matara, Sri Lanka» , Ruhuna Journal of Science
- ↑ «Рекомендации Конференции европейских статистиков по проведению переписей населения и жилищного фонда 2020 года» , Организация Объединенных Наций Нью-Йорк и Женева, 2015 год
- ↑ «Family Resources Surrvey» , Mark Rowland Rebecca Gatward, London, Office for National Statistics
- ↑ «Households and Persons Per Household» , U. S. Census Bureau, American Community Survey
- ↑ «Household» , Statistics Canada
- ↑ ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդված, Պետական վիճակագրական խորհուրդի 2005 թվականի որոշում
- ↑ «Основные признаки домохозяйства» , Энциклопедия Кругосвет
- ↑ «Домохозяйство» , Словари и энциклопедии на Академике
- ↑ «Брачность, рождаемость, семья за три века» , сборник статей под редакцией А. Г. Вишневского и И. С. Кона, Москва, 1979
- ↑ «The Association Between Income and Life Expectancy in the United States, 2001-2014» , Jama Network