Jump to content

Մասնակից:Նարինե Մուրադյան/Ավազարկղ/Կատվեի թագուհին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարինե Մուրադյան/Ավազարկղ/Կատվեի թագուհին

Կատվեի թագուհին, ամերիկյան կենսագրական սպորտային դրամա[1], որը նկարահանվել է 2016 թվականին Միրա Նաիրի կողմից։ Սցենարի հեղինակը Ուիլյամ Ուիլերն է[2]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դեյվիդ Օյելովոյը, Լյուպիտա Նիոնգոն և Մադինա Նալվանգան: Ֆիլմը ներկայացնում է Ֆիոնա Մութեսիի՝ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի աղքատ թաղամասում ապրող մի աղջկա կյանքը։ Նա սովորում է շախմատ խաղալ և շախմատի համաշխարհային օլիմպիադաներում տարած հաղթանակներից հետո դառնում է կանանց սպորտի վարպետի թեկնածու[3]։

Ստեղծվել է ESPN ամսագրի հոդվածի և Թիմ Քրոզերսի գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Walt Disney Pictures-ի և ESPN Films-ի կողմից։ «Կատվեի թագուհին» ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[4]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ֆիլմը Միացյալ Նահանգներում ներկայացվել է սահմանափակ ցուցադրման, իսկ սեպտեբերի 30-ին՝ վարձույթի[5]։

Կամպալա քաղաքի Կատվե ետնախորշում ապրելը մեծ պայքար է 10-ամյա Ֆիոնայի (Մադինա Նալվանգա), նրա մոր՝ Նակու Հարիեթի (Լյուպիտա Նիոնգո) և նրանց ընտանիքի կրտսեր անդամների համար։ Ֆիոնան և նրա եղբայրը օգնում են մորը շուկայում վաճառել եգիպտացորեն։ Նա նաև զբաղվում է իր փոքր եղբոր խնամքով։ Ֆիոնայի կյանքը փոխվում է, երբ միսսիոներական ծրագրի ժամանակ հանդիպում է Ռոբերտ Կատենդեին (Դևիդ Օյելոուո)։ Կատենդեն ֆուտբոլի մարզիչ էր, նաև հատուկ կենտրոնում սովորեցնում էր երեխաներին խաղալ շախմատ։ Ֆիոնան ուսումնասիրում և սովորում է խաղը։ Նա հրապուրվում է խաղով և շուտով դառնում Կատենդեի խմբի լավագույն խաղացողը։

Մարզիչը, չնայած տեղական շախմատային իշխանությունների նախնական դիմադրությանը, նրան և թիմին տանում է տեղական հեղինակավոր դպրոցում ազգային դպրոցական մրցաշարի: Խումբը սկզբում իրեն լավ չի զգում այլ անդամների և ավելի հարուստների միջավայրում: Այնուամենայնիվ, նրանց տաղանդը հաղթում է, և Ֆիոնան զբաղեցնում է առաջին տեղը:

Հաջորդիվ ֆիլմում ներկայացվում են Ֆիոնայի և նրա ընկեր պիոներների վերելքներն ու վայրէջքները տարբեր մրցումներում և մրցաշարերում: Կատվեում կյանքի դժվարությունները միշտ առկա էին, և Ֆիոնան հուսով էր, որ շախմատը Կատվեից փախչելու միջոց կլինի իր և իր ընտանիքի համար:

Ֆիոնան գլխավորում է Ուգանդայի հավաքականը Ռուսաստանի շախմատային օլիմպիադայում, վստահ է, որ իրեն կհաջողվի դառնալ գրոսմայստեր՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի դուրս բերի իր ընտանիքին աղքատությունից։ Սակայն մրցակցությունը չափազանց թեժ է, և նա զիջում է կանադացի մրցակցին։

Ֆիոնան վերադառնում է Կատվե ճնշված և կասկածում իր ունակությունների վրա։ Սակայն մարզիչ Կատենդեի և Կատվեի մարդկանց աջակցության շնորհիվ նա վերադառնում է շախմատի ոլորտ և, ի վերջո, հաջողության հասնում։ Արդյունքում կարողանում է տուն գնել իր ընտանիքի համար։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դևիդ Օյելոուոն՝ Ռոբերտ Կատենդեի դերում
  • Լյուպիտա Նիոնգոն՝ Նակու Հարիեթի դերում
  • Մարտին Կաբանզան՝ Մուգաբի Բրիանի դերում
  • Տարին Քյազը՝ Նայթի (Ֆիոնայի մեծ քրոջ) դերում
  • Ռոնալդ Սեմագանդան՝ Իվանի դերում
  • Էթան Նազարիո Լուբեգան՝ Բենջամինի դերում
  • Նիկիտա Փիրլ Վալիգվան՝ Գլորիայի (Ֆիոնայի ընկերոջ) դերում[6]
  • Էդգար Կանյիկը՝ Ջոզեֆի դերում
  • Էսթեր Տեբան՝ Սարա Կատենդեի դերում
  • Պիտեր Օդեկը՝ միստր Բարումբայի դերում
  • Շիբահ Կարունգին՝ Շակիրայի դերում
  • Ջոանիտա Բևուլիրա-Վանդերան՝ տիկին Գալիի դերում Մաուրս Կիրյան և Նթարե Մվինը, համապատասխանաբար, կատարել են Թեոյի և Թենդոյի դերերը[7]։ Իսկ Գլեդիս Օյենբոթն ու Ռեհեմա Նանֆուկան խաղացել են վաճառողի և բուժքույրի երկրորդական դերերում։

Մարթա

Քննադատական արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կատվեի թագուհին» ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ընդ որում՝ Դեյվիդ Օյելոուոյի և Լյուպիտա Նիոնգոյի կատարումները միաձայն գովեստի են արժանացել[8][9]։ Գրախոսությունների զանգվածային «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 184 ակնարկի և 7,42/10 միջին գնահատականի վրա: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Կատվեի թագուհին հաճելի ֆիլմ է, որը լի է արտասովոր խելքով և կրքով, իսկ Լյուպիտա Նիոնգոյի և Դեյվիդ Օյելոուոյի հիանալի կատարումները օգնում են ֆիլմը վեր բարձրացնել իր կլիշեներից»[10]։ Metacritic-ում ֆիլմն արժանացել է 73/100 միջինացված գնահատականի, որը հիմնված է 40 քննադատական ակնարկի վրա՝ նշելով «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[11]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «A+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Carissimo, Justin (May 10, 2016). «Lupita Nyong'o and David Oyelowo star in the new trailer for Queen of Katwe». The Independent. Վերցված է August 29, 2016-ին.
  2. McNary, Dave (January 9, 2015). «David Oyelowo, Lupita Nyong'o in Talks for Disney's 'Queen of Katwe'». Variety. Վերցված է April 27, 2015-ին.
  3. Robinson, Joanna (August 16, 2015). «Why Lupita Nyong'o, Not Superheroes, Represents the Future of Disney». Vanity Fair. Վերցված է August 16, 2015-ին.
  4. «Toronto To Open With 'The Magnificent Seven'; 'La La Land', 'Deepwater Horizon' Among Galas & Presentations». Deadline Hollywood. July 26, 2016. Վերցված է July 26, 2016-ին.
  5. Siegel, Tatiana (April 8, 2016). «Disney's David Oyelowo Drama, 'Queen of Katwe,' Gets Release Date». The Hollywood Reporter. Վերցված է April 27, 2015-ին.
  6. «Uganda's Queen of Katwe star Nikita Pearl Waligwa dies aged 15». BBC News. February 16, 2020.
  7. Gitau, Elly (May 11, 2015). «Uganda: Maurice Kirya to Star Alongside Lupita Nyong'o in Queen of Katwe». The Star. Վերցված է August 16, 2015-ին.
  8. Lawson, Richard (September 11, 2016). «Queen of Katwe Is a Bright and Inspiring Success – Mira Nair has returned to form with this piquant Disney movie». Vanity Fair. Վերցված է September 18, 2016-ին.
  9. Berkshire, Geoff (September 10, 2016). «Toronto Film Review: 'Queen of Katwe'». Variety. Վերցված է September 18, 2016-ին.
  10. «Queen of Katwe (2016)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է June 22, 2018-ին.
  11. «Queen of Katwe Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է December 18, 2016-ին.
  12. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2016-09-27). «'Magnificent Seven' Lassos $59.3M Worldwide & Record $34.7M U.S. Opening For Antoine Fuqua – Monday Final B.O.». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-26-ին.