Մասնակից:Նարե Անթառանյան/Ավազարկղխմբագրաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժասմենի դիմաքանդակ, քանդակագործ Արա սարգսյանի ստեղծած դիմաքանդակը[1] [2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանը ստեղծել է մի շարք հայտնի գործիչների քանդակներ, նրանց թվում են Ժասմենի,Դավիթ Մալյանի, Ավետ Ավետիսյանի դիմաքանդակները։ Աշխատանքներից յուրաքանչյուրն ունի տարբեր խառնվածք, տարբեր բարեմասնություններ, ստեղծված է տարբեր ձևերով և դիտողի համար դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Ժասմենի դիմաքանդակն ունի մեկ տարբերակիչ առանձնահատկություն։ Այն դիտելով կարելի է կռահել, որ պատկերվածը դերասանուհի է։[3]

Սովորաբար արվեստը չի կոնկրետացվում այն աստիճանի, որ դիմաքանդակում ակնհայտ երևա պատկերված անձի մասնագիտությունը։ Եվ որպես կանոն կոնկրետությունը սահմանվում է մասնագիտական պարագաների և որոշ մանրուքների կիրառմամբ այլ ոչ թե դեմքի օգնությամբ։ Ժասմենի դիմաքանդակում այդ մանրուքները բացակայում են, սակայն քանդակագործը կոնկրետությունը հասցրել է այն աստիճանի, որ դիտողին ինչքան էլ Ժասմեն անունը ոչինչ չասի մեկ է կկռահի, որ նա դերասանուհի է։ Դա հնարավորություն է տալիս կերպարը ճիշտ ըմբռնել։ Թեպետ այդպիսի կոնկրետությունը որոշ չափով կարող է աղքատացնել ներկայացվող կերպարը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջ 103.
  2. Սարգսյան Աննա, Հակոբյան Ալբերտ (2017). Բոսֆորի ափից մինչև անմահություն. Երևան: ՎարդՀրատ. էջ 27.
  3. «Actress Jasmen». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-04-05-ին.