Մասնակից:Նաիրա87/Սևագրություն 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց, ՀՀ Լոռու մարզ, քաղաք Սպիտակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1954 թվականի օգոստոսին: Տուֆակերտ, գեղեցկատես այդ շինությունը կառուցել էր շաքարի գործարանը՝ նախատեսված 400 աշակերտի համար: 1965-66 ուստարվանից սկսած մինչև 1975-76 թվականները աշակերտների թիվը հասել էր 1000-ի, իսկ ուսուցիչներինը՝ 63-ի: Դպրոցի կազմի մեջ է մտել նաև ինքնուրույն գործող ռուսական բաժինը՝ 1-7-րդ դասարաններով և սակավաթիվ աշակերտներով:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ դպրոցում սովորում էր մոտ 590 աշակերտ: Մեծ աղետին զոհ գնացին 150-ը, նաև 13 ուսուցիչ: Սակայն քաղաքում հառնող շինություններից մեկն էլ եղավ 1995 թվականի նորակառույց թիվ 3 միջնակարգ դպրոցը, որտեղ այսօր սովորում են մոտ 300 աշակերտ, և աշխատում են 38 մանկավարժ:

2000 թվականից Սպիտակի թիվ 3 դպրոցը կրում է իր սաներից մեկի՝ Ազգային ժողովի պատգամավոր, Սպիտակ քաղաքի վաղամեռիկ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի անունը:

2012 թվականի հունվարից Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը կարգավիճակի փոփոխության պատճառով վերանվանվել է «Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց»[1]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]