Մասնակից:Մինասյան Աննա/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերիլին Լիմա (), ֆրանսիացի դերասանուհի, ով հայտնի է իր «Ջրահարսը Փարիզում» (2020), «Բանգ գանգ» (սիրո ժամանակակից պատմություն) (2015), «Սքամ Ֆրանսիա» (2018-2020) և «J'ai menti» (2021) ֆիլմերում կերտած դերերով:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիման ծնվել է Բորդոյում: Ռեժիսոր Եվա Հուսսոնը բացահայտել է Լիմայի բլոգը Tumblr-ում և սրճարանում ոչ պաշտոնական հանդիպումից հետո ընտրել է Լիմային, որպեսզի հենց նա մարմնավորի Ջորջի կերպարը իր «Բանգ գանգ» (սիրո Ժամանակակից պատմություն) (2015) ֆիլմում։ Լիման չուներ բարձրագույն դերասանական կրթություն:

Լիման իր կարիերան շարունակել է հեռուստատեսությունում ՝ նկարահանվելով «Երկու մայրերի միջև» (2016) հեռուստաֆիլմում և Ֆրենկ Բելոկի «Des jours meilleurs» (2017) ֆիլմում: 2017 թվականին նա ընտրվել է Մանոն Դեմիսիի դերակատար «Սքամ»-ի Ֆրանսիական ադապտացիայում հանդես գալու համար։

2019 թվականի ապրիլի 23-ին նա ինստագրամով հայտարարել էր, որ նկարահանվելու է DJ Petit Biscuit-ի երաժշտական տեսահոլովակում ՝ JP Cooper-ի մասնակցությամբ ։ 2019 թվականի նոյեմբերի 5-ին նա ինստագրամով հայտարարել էր, որ նկարահանվում է Ժուլյեն Լեկլերկի «Պահապան» ֆիլմում,որը թողարկվել է Նեթֆլիքսում 2021 թվականի մարտի 5-ին։

Սքրին Դեյլին հայտնել է, որ Լիման Նիկոլա Դյուվոշելի հետ նկարահանվել է «Ջրահարսը Փարիզում» ֆիլմում, որը Մատիաս Մալզյեի ռեժիսորական դեբյուտն էր՝ հիմնված իր համանուն վեպի վրա: Ֆիլմը վարձույթում հայտնվել է 2020 թվականի մարտի 11-ին, սակայն ընդհատվել է Covid-19 համավարակի պատճառով ։ Երբ կինոթատրոնները սկսեցին վերաբացվել, ֆիլմը թողարկվել է հունիսի 22-ին ։

2020 թվականի սեպտեմբերի 28-ին FranceTV Pro-ն հայտարարել է, որ Լիման ընտրվել է J'ai menti (հայերեն՝ Ես ստել եմ) անվանումով մինի-սերիալում՝ հանդես գալու Պոլինի դերով: Նկարահանումները սկսվել են սեպտեմբերի սկզբին և ավարտվել դեկտեմբերին ։ Ծրագիրը հեռարձակվել է France 2 հեռուստաալիքով 2021 թվականի օգոստոսին ։

2021 թվականի սեպտեմբերի 8-ին Coulisses TV հեռուստաալիքը հայտարարել է, որ Լիման նկարահանվել է ռեժիսոր Գայել Մորելի «Constance aux enfers» ֆիլմի ռեմեյքում՝ կերտելով Քիմիի դերը: Ֆիլմում նրա հետ հանդես են գալու նաև Միու Միուն Կոստանսի դերում և Սալիմ Կեշիուշն՝ Ամինայի դերում: Նկարահանումները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիման 3 քույրերից ամենափոքրն է: Constellation ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ ազատ ժամանակ զբաղվում է լուսանկարչությամբ, որով նա զբաղվում է դեռ 2010 թվականից: Նա ունի մոտ 40 տեսախցիկ, որից նախընտրելին 35 մմ-ոց Պենտաքս և Նիկոն մոդելներն են:

2017 թվականի վերջերին նա սկսել է հանդիպել Միշել Բիելի հետ, ում հետ ծանոթացել է «Սքամ Ֆրանսիա»-ի նկարահանումների ժամանակ, որում Բիելը հանդես էր գալիս էր նրա ընկերոջ՝ Շառլ Մունիերի դերով:

Ֆիլմ
Տարի Վերնագիր դեր
2014 Այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում աղջիկ
2015 Բանգ Գանգ (Ժամանակակից սիրո պատմություն) Ջորջ
2016 Լենա Լենա
2017 Փոշեհատիկ Լուիզ
2019 Ես էլ երբեք քեզ չեմ սիրելու Մերլին
2020 Ջրահարսը Փարիզում Լուլա
2021 Սենտինիել Տանյա
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2016 Երկու մայրերի միջև Ալիս (Լորի) հեռուստատեսային ֆիլմ
2017 Լավագույն օրերը Շարլի 11 սերիա
2018-2020 Սքամ Ֆրանսիա Մանոն Դեմիսի 37 սերիա
2019 Ինտիմ հարաբերություններ Լունա հեռուստատեսային ֆիլմ
2021 Ես ստել եմ Պոլին Լայրաք 6 սերիա մինի-սերիալ
2022 Վախի սարդոստայն Քիմմի հեռուստատեսային ֆիլմ