Մասնակից:Մերի Կիսիբեկյան/Ավազարկղ3
Մերի Կիսիբեկյան/Ավազարկղ3 | |
---|---|
Ծնվել է | 1968 թվականի դեկտեմբերի 5-ին |
Ծննդավայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Լիզա Մերի Սմիթ կամ Լիզա Մերի (անգլ.՝ Lisa Marie Smith ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 5-ին, Փիսքաթավեյ, Նյու Ջերսի, ԱՄՆ) մոդել և դերասանուհի: Հայտնի է դարձել Calvin Klein գովազդային գործակալության և Թիմ Բարթոնի հետ երկար ու մտերիմ հարաբերությունների շնորհիվ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և մոդելային բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստիարակվել է հոր և նրա ծնողների կողմից: Տատիկի մահից հետո, չորսամյա Լիզան սկսեց հաճախել Նյու Ջերսիի երեխաների համար նախատեսված կաթոլիկ գիշերօթիկ դպրոց: Յոթ տարեկան հասակում ուսումնասիրել է բալետ և զբաղվել դաշնամուրով: Տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ բեմական արվեստ, ժամանակակից պար և երաժշտություն սովորելու նպատակով:
1980-ականների կեսին եղել է հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպի մոդելը: Նկարահանվել է Բրյուս Ուեբերի մոտ Obsession Calvin Klein օծանելիքների գովազդում: 1988 թվականին նա նկարահանվել է Ուեբերի «Արի կորչենք» կիսավավերագրական ժապավենում, իսկ հետո Վուդի Ալլենի «Էլիս» ֆիլմում:
Հարաբերությունները Բարթոնի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի Goldfinger ակումբում երեկույթի ժամանակ, որտեղ Մերին հրավիրված էր «Մարսը գրոհում է» ֆիլմի ապագա սցենարիստ՝ Ջոնաթան Ջեմսի կողմից, նա հանդիպել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ: Նրանց մոտ ստեղծվեց մտերիմ հարաբերւթյուններ, որն ավարտվեց 1993 թվականի փետրվարի 14-ին: Բարթոնը հայտարարեց, որ Լիզա Մերին մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի ստեղծագործական աշխատանքի վրա[1]: Ինչպես նաև Մերին մինչև 2001 թվականը մասնկացել է Բարթոնի գրեթե բոլոր ֆիլմերում և մուլտիպլիկացիոն ֆիլմերում հնչունավորել է մի քանի դերեր: Շատ քննադատներ և ռեժիսորի երկրպագուների մեծամասնությունը Բարթոնի կյանքի այդ շրջանն անվանում են ավելի արդյունավետ և տպավորիչ:
1994 թվականին «Էդ Վուդ» ֆիլմում նա խաղացել է գոթական պաշտամունքանային կերպար՝ Վամպիրին։ Նա փնտրել և երկար ժամանակ շփվել է օրիգինալ Վամպիրի դերակատար՝ Մայլ Նուրմիի հետ։
2000 թվականին Մերին հաղորդավարուհի էր տարբեր ժամանակներում Sci-Fi ալիքով ցուցադրված Exposure շոուում, որտեղ ցուցադրվում էր տարբեր ռեժիսորների (Թիմ Բարթոնի, Քևին Սմիթի, Ալեքս Փրոյանս, Ջորջ Լուկաս և այլոց) կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։ Այդ տարի նա նկարահանվել է նաև Timex ժամացույցների գովազդում։
Զույգի հարաբերությունները խզվեցին «Կապիկների մոլորակը» ռեմեյքի նկարահանման ավարտին։ Բարթոնը տարված էր անգլիացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերով, ով խաղում էր այդ ֆիլմի դերերից մեկը։ Լիզան և Թիմ Բարթոնն իրենց հարաբերությունները պահպանեցին ինն ու կես տարի։ Ութ ու կես տարի նրանք ապրել են միասին։ Կան վարկածներ, որ Մերին և Բարթոնը երբևէ ամուսնացած չեն եղել:
Բարթոնից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին կազմակերպեց իր տան այն իրերի և կահույքի հանրային վաճառքը, որոնք կապված էին Բարթոնի հետ[2] : Դատարանի որոշմամաբ Բարթոնը պարտավոր էր Մերի Լիզային վճարել 5,4 միլիոն ԱՄՆ դոլար: 2007 թվականին Լիզան նորից հայց ներկայացրեց դատարան, հայատարարելով այն մասին, որ Բարթոնի և նրա ընկերոջ՝ Չերրի Վանիլայի շնորհիվ հայցի գինը բավականին իջեցվել էր, և ռեժիսորից լրացուցիչ վճար պահանջեց: Դատարանը մերժեց Լիզայի խնդրանքը: 2008 թվականի սեպտեմբերին գործը որոշվեց ի օգուտ Բարթոնի:
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Vanity Fair» պարբերականներից մեկում տպագրեց լուսանկարներ, արված դեմ դիմաց Լիզա Մերիի և Թիմ Բարթոնի կողմից: Դա տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ զույգը խզեց իր հարաբերությունները:
- «Մարսը գրոհում է» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մերիի հագուստը կարված է եղել հատուկ իր չափով, քանի որ ռեժիսորի հրամանով այդ կերպարի հագուստը պետք է լինի առանց որևէ կոճակների:
- Ֆոտոմոդել աշխատելու ժամանակ Լիզա Մերիի տվյալներն էին՝ 86-63-89, 168սմ հասակով:
- Որոշ շրջապատներում Մերին հայտնի է որպես նկարչուհի:Նա իր աշխատանքներն իրագործելու համար նախընտրում է՝ ջրաներկ:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Год | Հայերեն անվանում | Իսկական անվանում | Կերպար | Примечание |
---|---|---|---|---|
1988 | Արի՛ կորչենք | Let’s Get Lost | դոկումենտալ ֆիլմ | |
Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Սինդեր | ||
1990 | Էլիս | Alice | ||
1994 | Էդ Վուդ | Ed Wood | արնախում | |
1996 | Մարսը գրոհում է | Mars Attacks! | մարսիացի լրտես | |
1997 | Պատվաստողները | Breast Men | Վանեսսա | |
1998 | Գորտեր՝ օձերի համար | Frogs for Snakes | Միրլա Հաթսկի | |
Պոչը դեն է նետում ստվերը | Tail Lights Fade | Քիթթի | ||
Քնած հովիտը | Sleepy Hollow | Լեդի Քրեյն | ||
Եթե..շունը...ճագարը... | If… Dog… Rabbit… | Ջուդի | ||
2000 | Վիշապին հետևելով | Chasing the Dragon | Քլեր Օբերոն | |
Երկու Նիկ | The Beat Nicks | |||
Սթեյնբոյի աշխարհը | The World of Stainboy | Սթեյնբոյի մայր | ||
Մանեկեն | Timex. Mannequin | Մանեկեն | գովազդային ֆիլմ | |
2001 | Կապիկների մոլորակը | Planet of the Apes | Նովա | |
2003 | Նկարահանվելով | Starring | կարճամետրաժ ֆիլմ | |
2007 | Երկրպագուների գաղտնի աշխարհը | The Secret World of Superfans | դոկումենտալ ֆիլմ | |
2012 | Սալեմի տիրակալները | The Lords of Salem | Պրիսցելլա Ռիդ | |
2014 | Մենք դեռ այստեղ ենք | We Are Still Here | Մեյ Լյուիս | |
2014 | Dominion | Dominion | Tonjura | |
2015 | Հրեշների քաղաք | Tales of Halloween | The Victorian Widow |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lee, Linda (2001-07-29). «A NIGHT OUT WITH: Lisa Marie; A Vargas Girl in the City». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017-07-15-ին.
- ↑ New Movies | Movie Trailers | Movies Online | Movies.com Արխիվացված 2008-03-09 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզա Մերի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Լիզա Մերիի պաշտոնական կայք