Մասնակից:Մերի Գերյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գևորգ Վահագնի Աբգարյան (14 սեպտեմբերի, 1920 Հոռոմ), բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՍՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորհ Աբգարյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 1937-1941 թվականներին սովորել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Պատերազմից հետո վերընդունվել է համալսարան և այն ավարտել 1946 թվականին: Ապա սովորել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1940 թվականից (որոշ ընդմիջումներով) աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում: 1965 «Սեբեոսի պատմությունը և անունների առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1975-1976 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ մատենագրության պատմություն:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Աբգարյանի աշշատությունները նվիրված են հայ միջնադարյան գրականության, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, եվրոպական հայագիտության պատմությանը: Գիտականհ հրատարակության է պատրաստել հույն մատենագիր Եվսեքիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ի գրաբար և գերմաներեն թարգմանությունները, Փավստոս Բուզանդի ՚«Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրրը, միջնադարյան արձակի նմուշնել: Կազմել է «Հայկական աղբյուրները Աբխազիայի և աբխազների մասին» ռուսերեն ժողովածուն: Գերմաներենից հայերեն է թարգմանել Յո. Մարկվարտի, Հանս Վալտեր Պոլի, Լինոս Բենակիսի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները: Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն (Երեվան 1962) և լեհերեն (Վարշավա 1965):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մատենադարան»
  • «Սեբեոսի պատմությունը»
  • «Անանունի առեղծվածը»