Մասնակից:Մարիետտա Մկրտչյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էյլին Կարոլ Ուորնոս (անգլ. Aileen Carol Wuornos; փետրվարի 29 1956հոկտեմբերի 9 2002) — ամերիկացի սերիական մարդասպան։ 1989—1990 թվականներին, Ֆլորիդա նահանգի ճանապարհներին զբաղվելով փողոցային մարմնավաճառությամբ, սպանել և կողոպտել է յոթ տղամարդու։ Ուորնոսը պնդում էր, որ նրանք կամ բռնաբարում էին իրեն, կամ փորձում էին դա անել, այդ պատճառով ներկայացնում էր իր բոլոր գործողությունները որպես ինքնապաշտպանություն։ ԱՄՆ–ում Լավինիա Ֆիշերից (1793—1820) հետո դարձել է երկրորդ կին–մտագարը։

Դատապարտվել է մահապատժի։ Դատապարվել է 2002 թվականի հոկտեմբերի 9–ին մահաբեր ներարկման ճանապարհով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյլին Կարոլ Փիտմանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 29–ին Ռոչեստեր քաղաքում, նահանգ Միչիգան, ԱՄՆ։ Նրա մայրը, ֆիննական ծագման ամերիկուհի Դիանա Քեթլին Ուորնոսը (ծնվ.1939 թվականի օգօստոսի 12–ին), 14 տարեկան էր, երբ 1954 թվականի հունիսի 3–ին ամուսնացավ Էյլինի հոր՝ Լեո Դեյլա Փիտմանի (1936 թվականի մարտի 26 — 1969 թվականի հունվարի 30) հետ։ 1955 թվականի մարտի 14–ին ծնվեց Էյլինի ավագ եղբայրը՝ Քիտը (մահացել է 1976 թվականի հուլիսի 17–ին)։ Մոտավոր ամուսնությունից երկու տարի հետո և Էյլինի ծնունդից երկու ամիս առաջ Դիանան դիմեց ամուսնալուծության։ Հորն Էյլին այնդպես էլ երբեք չտեսավ, նրա ծննդի ժամանակ հորն ուղարկել էին բանտ ու դատապարտված էր ութամյա տղայի բռնաբարության և սպանության փորձի մեղադրանքով։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա։ 1969 թվականի հունվարի 30–ին Լեոն կախվեց իր բանտախցում։ 1960 թվականի հունվարին, երբ Էյլին գրեթե չորս տարեկան էր, մայրը թողեց նրան ու եղբորը իր ծնողների՝ Լարի Ջեյքոբ (1911 հունվարի 28 — 1976 մարտ) և Այլին Բրիտտեն (1917 փետրվարի 1 — 1971 հուլիսի 7) Ուորսոններին։ 1960 թվականի մարտի 18–ին Լարին և Այլին օրինականացրեցին թոռների խնամակալությունը։

Տասնմեկ տարեկանից, Ուորնոսը սկսել էր զբաղվել դպրոցում՝ ծխախոտ, թմրանյութ և սնունդ փոխանակելու դիմաց։ Նա նույնպես սեռական հարաբերություններ է ունեցել հարազատ եղբոր հետ։ Ուորնոսը պնդում էր, որ նրա պապը, ով հարբեցող էր, բռնաբարում և ծեծի էր ենթարկում նրան, ստիպում հանվել իր առաջ։ Հետագայում հոգեբանները կասկածանքի առաջ դրեցին այդ փաստը։ 1970 թվականին, տասնչորս տարեկանում, նա հղիացավ, նրանից հետո, երբ իրեն բռնաբարեց պապու հանցակիցը։ Ուորնոսը ծնեց երեխային ապաստարանում՝ 1970 թվականի մարտի 23–ին, ավելի ուշ տղային փոխանցեցին որդեգրման։ Երեխայի ծնունդից մի քանի ամիս անց նա թողեց դպրոցը։ Այդ ժամանակ նրա տատը մահացել էր լյարդի անբավարարությունից։ Երբ Էյլինը տասնհինգ տարեկան էր, նրա պապը վռնդեց նրան տնից, և նա ստիպված էր զբաղվել մարմնավաճառությամբ, որպեսզի կարողանար գոյատևել։ Նա ապրում էր իր հին տանը մոտակայքում գտնվող անտառում։

1974 թվականի մայիսի 27–ին, տասնութ տարեկանում Ուորնոսը ձերբակալվել էր Ջեֆերսոն շրջանում, Կալիֆորնիա նահանգ, ոչ ստափ վիճակում մեքենա վարելու, հակահասարակական պահվածքի և շարժվող մեքենայից 22 կալիբրա զենքից հրաձգության համար։ Ավելի ուշ մեղադրվում է դատարանում չներկայանալու համար։

1976 թվականին Ուորնոսը ավտոստոպով գալիս է Ֆլորիդա, որտեղ ծանոթանում է 69 տարեկան սպորտանավերի կայանի նախագահ Լյուիս Գրաց Ֆելի հետ։ Նույն թվականին նրանք ամուսնանում են, նրանց հարսանիքի մասին հայտարարությունը տպագրված էր տեղական թերթում։ Ուորնոսը մշտապես վիճաբանություններ էր ունենում տեղական բարում, որի արդյունքում դատապարտվեց հարձակում կատարելու մեղադրանքով։ Նա նույնպես ծեծի էր ենթարկում Ֆելին, Ֆելի սեփական ձեռնափայտով, որը ստիպեց նրան հասնել կնոջ դեմ արգելիչ հրամանի։ Ուորնոսը վերադարձավ Միչիգան, որտեղ 1976 թվականի հուլիսի 14–ին ձերբակալվում է Անտրիմ շրջանում, մեղադրվում էր հարձակման, հասարակական հանգստի խախտման այն պատճառով, որ բարմենի գլխին էր նետել բիլլիարդի գնդակը։ Հուլիսի 17–ին նրա եղբայր Քիտը մահացավ կերակրափողի ուռուցքից, և Ուորնոսը ստացավ $10 հազար փոխհատուցում եղբոր ապահովագրաթերթով։ Ուորնոսը և Ֆելն ամուսնալուծվեցին հուլիսի 21–ին, նրանց ամուսնությունը տևել էր ընդամենը ինը շաբաթ։ Ամուսնալուծության ընփացքում նախկին ամուսինը պնդում էր, որ Ուորնոսը ծախսում էր նրա գումարները և ծեծի ենթարկում նրան։ 1976 թվականի օգոստոսին Ուորնոսը ստիպված էր $105 տուգանք վճարել ոչ սթափ վիճակում վարելու համար։ Գումարը, որը ստացել էր նախորդ ամսում՝ մահացած եղբոր ժառանգությունից, նա ստիպված էր ծախսել տուգանքը վճարելու համար, իսկ մնացածը ճոխ իրեր գնելու՝ հիմնականում նոր մեքենայի, որը շուտով ջարդեց։

1978 թվականին նա արեց ինքնասպանության փորձ՝ կրակելով իր փորին։

1981 թվականի մայիսի 20–ին ձերբակալվել էր Էդժուոտեր քաղաքւմ, Վոլուսիա շրջանում, Ֆլորիդա նահանգ, խանութի զինված կողոպտման համար։ Նրա ձեռքբերումը կաղմում էր 35 դոլլար և երկու տուփ ծխախոտ։ 1982 թվականի մայիսի 4–ին դատապարտվեց բանտարկության, ազատ արձակվեց 1983 թվականի հունիսի 30–ին։ 1984 թվականի մայիսի 1–ին բանտարկվեց խարդախության համար՝ կեղծ չեկերով բանկում քաղաք ՔԻ–Ուեյթում, Ֆլորիդա նահանգ։ 1985 թվականի նոյեմբերի 30–ին նա կասկածվում էր ատրճանակի և փամփուշտների կողոպուտի մեջ՝ Փասկո շրջան, Ֆլորիդա նահանգ։ Նրան կալանավորեցին զենքի կողոպուտի կասկածանքով, բայց ոստիկանությունում նա ներկայացավ իր հորաքրոջ անունով՝ Լորի Գրոդայ, ով Միչիգանից էր, և ազատ արձակվեց։

1986 թվականի հունվարի 4–ին ձերբակալվել էր Մայամիում և մեղադրվում է մեքենա փախցնելու, կալանավերվելու դիմադրելու և դատական գործունեությանը խոչընդոտելու այդ պատճառով, որ ներկայացել էր իր հորաքրոջ անունով։ Մայամիի ոստիկանության սպաները գողացված մեքենայում գտան 38 կալիբրայի ատրճանակ և պատրոններով տուփ։ 1986 թվականի հունիսի 2–ին Վոլուսի շրջանի շերիֆի օգնականները կալանավորեցին նրան հարցաքննության համար այն բանից հետո, երբ ուղեկիցը մեղադրեց Էյլինին նրանում, որ կինը նրա մեքենայում հանել է ատրճանակը ու պահանջել նրանից 200 դոլլար։ Ոստիկանները գտան պահեստային ռազմամթերք ու 22 կալիբրայի ատրճանակ այն մարդատար նստարանի տակ, որը նա զբաղեցնում էր։

Հետո կալանավորվեց չեկի կեղծումի կասկածանքով, ներկայացավ նոր անունով՝ Սյուզան Բլահովեկ, և նորից ազատ արձակվեց։

Մոտավոր 1986 թվականին Ուորնոսը միասեռականների բարում հանդիպեց հյուրանոցային աղախին Տիրիա Մուրի հետ, քաղաք ԴԵյթոն–Բիչում, Ֆլորիդա նահանգ։ Նրանք սկսեցին ճանապարհորդել միասին, ապրելով այն գումարով, որոնք Ուորնոսը աշխատել էր մարմնավաճառությամբ։ 1987 թվականի հուլիսի 4–ին Դեյթոն–Բիչի ոստիկանությունը կալանավորեց Ուորնոսին ու Մուրին բարում վիճաբանության հետ կապված հարցաքննության համար (հարձակում և գարեջրի շշով հարվածներ հասնելու համար), որում երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին։ 1988 թվականի մարտի 12–ին Ուորնոսը մեղադրեց քաղաք Դեյթոն–Բիչի մեքենայի վարորդին հարձակման մեջ։ Նա հայտնեց, որ վեճից հետո նա իրեն ավտոբուսից դուրս է հրել։ Մուրը նշվեց որպես դեպքի վկա։ Մահապատժից առաջ Ուորնոսը հայտարարեց, որ դեռ սիրում է Մուրին։

Հանցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1989 թվականի նոյեմբերի 30 Էյլիին ավտոխճուղու մոտ «գնեց» 51–ամյա Ռիչարդ Մելլորին, քաղաք Կլիուոտերի էլեկտրոնիկայի խանութի տեր, Ֆլորիդա նահանգ։ Երկու օր անց Վոլուսիա շրջանի շերիֆի օգնականը գտավ Մելլորիի լքված մեքենան («Կադիլլակ») Օրմոնդ լողափի շրջանում։ Դեկտեմբերի 13–ին, անտառում, մեքենայի մի քանի մետր հեռավորության վրա, հայտնաբերվեց Մելլորիի մարմինը՝ մի քանի հրազենային վերքերով։ Մահի պատճառը դարձել էին ձախ թոքի երկու փամփուշտները։ Հենց այս սպանության համար էր Ուորնոսն ի սկզբանե դատապարտված։
  2. 43–ամյա Դեյվիդ Սփիրս, շինարարական աշխատող Ուինտեր–Գարդեն քաղաքից, Ֆլորիդա նահանգ։ 1 июня 1990 թվականի հունիսի 1–ին նրա մերկացած մարմինը հայտնաբերվել էր № 19 ավտոխճուղու մոտ, Սիտրուս շրջանում, Ֆլորիդա նահանգ։ Նրան կրակել էին վեց անգամ։
  3. Արտահաստիքային աշխատող ռոդեո Չարլզ Կարսկադոն, 40 տարեկան։ 6 июня 1990 թվականի հունիսի 6–ին նրա մարմինը հայտնաբերվել էր Փասկո շրջանում, Ֆլորիդա նահանգ։ Նրան կրակել էին ինն անգամ փոքր տրամաչափի ատրճանակից։
  4. Պիտեր Սիմս, 65-ամյա վաճառական նավատորմի թոշակառու նավաստի, ով նվիրել էր իրեն քրիստոնեական պրոպագանդային։ 1990 թվականի հունիսին նա գնաց քաղաք Յուպիտերից, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա Նահանգ՝ Արկանզաս նահանգ բարեկամների մոտ։ 1990 թվականի հուլիսի 4–ին նրա մեքենան (մոխրագույն «Պոնտիաս») հայտնաբերվել էր Օրանժ–Սպրինգս համայնքում, Ֆլորիդա նահանգ։ Մուրն ու Ուորնոսը նկատվել էին մեքենային դուրս գալուց։ Մեքենայի ներքին բռնատեղին հայտնաբերվել էին Մուրի մատնահետքերը։ Սիմսի մարմինն այդպես էլ չհայտնաբերվեց։ 1990 թվականի հուլիսի 4–ին Ֆլորիդայում, որ հեռու Օրանջ Սպրինգսից տեղացի բնակչուհի Ռխոնդա Բեյլին տեսել էրն ինչպես ավտոխճուղուց եկավ մոխրագույն «Պոնտիաս» և մխրճվեց ճանապարհամերձ թուփին, որից հետո մեքենայից դուսր եկան երկու կին՝ շիկահեր ու կարմրահեր։ Օգնության առաջարկից (շիկահերի ուսը պատառոտված էր մինչ արյուն գալը) կանայք կատեգորիկ հրաժարվեցին ր ուղեվորվեցին ճանապարհի երկայնքով, հեռու մեքենայից՝ քաղաքի ուղղությամբ։
  5. Թրոյ Բարրես (Troy Burress), 50-ամյա վարորդ, ով Ֆուրգոնով նրբերշիկ էր առաքում քաղաք Օկալայից, Ֆլորիդա նահանգ։ 1990 թվականի հուլիսի 31–ին հայտարարվեց նրա անհատայնացման մասին։ 1990 թվականի օգոստոսի 4–ին նրա մարմինը հայտնաբերվեց անտառում, № 19 պետական մայրուղու երկայնքում, Մարիոն շրջանում, Ֆլորիդա նահանգ։ Նրան երկու անգամ կրակել էին։ Նրա մարմինը՝ երկու հրազենային վնասվածքով, հինգ օր անց հայտնաբերել էր Օկալա ազգային պարկ զբոսախնջույքի եկած ընտանիքը։
  6. Չարլզ «Դիկ» Համֆրիզ, 56–ամյա ԱՄՆ–ի բանակի պաշտոնաթող մայոր, նահանգի երեխաների դեմ հանցագործությունների նախկին քննիչ և ոստիկանության նախկին պետ։ 1990 թվականի սեպտեմբերի 12–ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մարիոն շրջանում։ Նա ամբողջովին հագնված էր։ Նրան կրակել էին վեց անգամ՝ գլխին և մարմնին։ Նրա մեքենան հայտնաբերվել էր Սուոնի շրջանում, Ֆլորիդա նահանգ։
  7. Ուոլթեր Ջենո Անտոնիո, 62 տարեկան, բեռնատարի տեր, թիկնապահ, ոստիկանական պահեստային։ 1990 թվականի նոյեմբերի 19–ին նրա մերկ մարմինը հայտնաբերվել է հեռավոր փայտամփերման շերտում, Դիքսի շրջանում, Ֆլորիդա նահանգ։ Նրան կրակել էին վեց անգամ։ Հինգ օր անց նրա մեքենան հայտնաբերվել է Բրեվարդ շրջանում, Ֆլորիդա նահանգ։

Բոլոր զոհերը միայնակ էին (առանց ուղևորների) արական սեռին պատկանող մեքենայի վարորդներ, միջին տարիքի (վերջին զոհը՝ ավելի ծեր), ովքեր համաձայնում էին հասցնել Էյլինին։ Զոհերի մեքենաները մնում էին անտառում։ Սպանության զենքը՝ 22 կալիբրայի հրացան, որից արձակում էր ամենաքիչը երկու կրակոց։ Որոծ դեպքերում մարդասպանը փորձում էր ծածկել հանցանշանները։

Ձերբակալություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հուլիսի 4–ին Ուորնոսն ու Մուրը ստիպված էին թողնել ՊԻտեր Սիմսի մեքենան, այն բանից հետո, երբ նրանք հայտնվեցին ճանապարհատրանսպորտահին պահատահարում։ Ականատեսները տվեցին ոստիկանությանը կանանց անուններն ու բնութագիրը, ովքեր նստել էին մահացածի մեքենան։ Լրատվամիջոցներում գործարկվեց խումբ, որն օգնեց գտնել հանցագործներին։ Ոտսիկանությունը գտավ նաև լոմբարտներում որոշ իրեր, որոնք պատկանում էին զոհերին։ Զոհերի մեքենանեորից վերցվեցին մատնահետքերը։ Քանի որ Ուորնեսը արդեն ներգրավվել էր քրեական պատասխանատվության Ֆլորիդայում, նրա մատնահետքերն արդեն կային գործում։

1991 թվականի հունվարի 9–ին Ուորնոսը ձերբակալվեց ըստ կարգի մոտոցիկլիստների The Last Resort բարում, Վոլուսիա շրջան։ ՀԱջորդ օրը ոստիկանությունը գտավ ՈՒորնոսի նախկին սիրուհուն՝ Տիրիա Մուրին, քաղաք Սքրենթոն, նահանգ Փենսիլվանիա։ Նա համաձայնեց Ուորնոսից կորզվել խոստովանումտը՝ փոխարոն ազատ արձակվել հետապնդումից։ ՄՈւրը, ոստիկանության հետ, վերադարձավ Ֆլորիդա, որտեղ նրան տեղավորեցին մոթելում։ ՈՍտիկանությնա հսկողությանն ներքո նա շատ անգամներ հեռախոսով զանգեց Ուորնոսին, աղաչելով նրան օգնության մասին, որպեսզի վերականգնի իր անունը։ Երեք օր անց՝ 1991 թվականի հունվարի 16–ին Ուորնոսը խոստովանեց սպանությունների մասին։ Նա հայտնեց, որ տղամարդը փորձել էր նրան բռնաբարել, և նա ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր տղամարդուն։

Մեկ տարի անց՝ 1992 թվականի հունվարի 14–ին Ուորնոսը հայտնվեց դատարանում Ռիչարդ Մելլորիի սպանության համար։ ՉՆայած, որպես օրենք քրեական դատավարությունները նախորդ դատապարտումները չեն ընդունում մեղադրանք Ուիլյամսի կանոնակարգի համաձայն, ընդունված Ֆլորիդա նահանգում, թույլ էր տրվում տրամադրել ապացույցներ, կապված նրա այլ հանցագործությունների հետ, որպեսզի ցույց տալ նրա հանցավոր գորխունեության ձեռագիրը։