Լավինիա Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավինիա Ֆիշեր
անգլ.՝ Lavinia Fisher
Ծնվել է1793[1]
ԾննդավայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 18, 1820(1820-02-18)[1]
Մահվան վայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան

Լավինիա Ֆիշեր (անգլ.՝ Lavinia Fisher, 1793[1], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - փետրվարի 18, 1820(1820-02-18)[1], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի հանցագործ, հայտնի է որպես ԱՄՆ-ի առաջին կին սերիական մարդասպանը[2]։ Ամուսնու՝ Ջոն Ֆիշերի հետ դատապարտվել են մահապատժի։

Հանցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավինիա Ֆիշերի անվան հետ կապված են բազմաթիվ լեգենդներ։ Դրանցից մեկի համաձայն՝ նա և նրա ամուսինը ունեցել են «Six Mile Wayfarer House» անունով հյուրանոց[3], որը գտնվում էր Հարավային Կարոլինա նահանգի Չառլստոն քաղաքից վեց մղոն հեռավորության վրա, և նրանք հարձակվել են կենվորների վրա։ Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել հյուրանոցի այցելուների անհետացման մասին, սակայն դրան սկզբում ուշադրություն չեն դարձրել։ Ըստ տարբերակներից մեկի՝ Լավինիան հյուրերին կանչել է ընթրիքի, հարցրել է, թե արդյոք նա ունի գումար, իսկ հետո հյուրասիրել է թեյով, որտեղ լցված է եղել թույն։ Որոշ ժամանակ անց կենվորի սենյակ է մտել Ջոն Ֆիշերը, որպեսզի ստուգի՝ արդյոք մահացել է զոհը, եթե ոչ, ապա գործը ավարտի ինքը։

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ թեյը միայն քնեցրել է տղամարդուն մի քանի ժամով[3]։ Երբ նա արթնացել է, տերը սեղմել է լծակը և մահճակալը շրջվել է դեպի նկուղ։ Մի անգամ հյուրանոց գիշերակացի համար դիմել է մի մարդ Ջոն Փիփլս անունով։ Լավինիան ասել է, որ ազատ սենյակ չկա, բայց հյուրին առաջարկել է հանգստանալ և խմել թեյ։ Ջոնը չի սիրել թեյ, բայց որպեսզի չնեղացնի տանտիրուհուն, թեյը լցրել է ծաղիկների թաղարի մեջ։ Երկար հարցուփորձից հետո Լավինիան հյուրին տեղեկացրել է, որ ազատ սենյակ ամեն դեպքում կա և նրան ուղարկել է քնելու։ Բայց քանի որ տանտիրուհու վարքագիծը Ջոնին կասկածելի է թվացել, նա չի պառկել մահճակալին, այլ տեղավորվել է դռան մոտ գտնվող աթոռին։ Կեսգիշերին նա արթնացել է, երբ լսել է շրջվող մահճակալի ձայնը և դուրս է պրծել պատուհանից։ Փիփլսը, գնալով Չառլսթոն, այս ամենի մասին տեղեկացրել է իշխանություններին։

Լավինիա Ֆիշերին 1820 թվականին կախել են ավազակության մեղադրանքով։ Նա ավազակախմբի անդամ էր, որոնց համար ապաստարան ծառայում է Ֆիշեր ամուսինների տունը։

Դատավարություն և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավինիա Ֆիշերը մահապատժից առաջ գտնվել է Հարավային Կարոլինայի Չառլսթոնի բանտում։ Այդ ժամանակ Հարավային Կարոլինայում արգելվում էր ամուսնացած կնոջը մահապատժի ենթարկել։ Ըստ լեգենդի, երբ Լավինիան հայտնել է դատարանին դրա մասին, դատարանում պատասխանել են, որ նրա ամուսինը պետք է ենթարկվի մահապատժի նրանից առաջ, ապա նա կդառնա այրի, և դրանից հետո ոչինչ չի կարող կանխել նրան մահը։ Լավինիան որոշել է, որ ինչ-որ մեկը կամուսնանա իր հետ մահապատժի վայրում և դրա համար կառափնարան գնալիս հագել է հարսանեկան զգեստ[4]։ Երբ մարդասպանը հասկացել է, որ մահից փախչել չի կարող, նա բազմությանը հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը ձեզնից ունի հաղորդագրություն սատանայի համար, ապա ես կփոխանցեմ նրան», և ինքնակամ թռել է կառափնարանից[4]։

Ներկայումս կարծում են, որ ԱՄՆ-ի առաջին կին մարդասպանը Մերի Սուրաթն է, մահապատժի է ենթարկվել 1865 թվականին, սակայն Լավինիա Ֆիշերը կախվել է նրանից 45 տարի առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Petro Pamela (2002)։ Sitting Up With the Dead: A Storied Journey Through the American South։ Нью-Йорк: Arcade Books։ էջ 205։ ISBN 1-55970-612-0 
  3. 3,0 3,1 Mendoza Patrick (1999)։ Extraordinary people in extraordinary times: heroes, sheroes, and villains (անգլերեն)։ Libraries Unlimited։ էջեր 93–96։ ISBN 1563086115։ Վերցված է 2011-03-06 
  4. 4,0 4,1 Hendrix Pat, Hendrix Toni, Spires Heather, Corbett Judy (2006)։ Murder and Mayhem in the Holy City (անգլերեն)։ The History Press։ էջ 27։ ISBN 1596291621 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]