Մասնակից:Լուսնէ/Ավազարկղ 2/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսինէ Արարատի Աւետիսեան
ԾննդավայրԼՂՀ Սարուշէն, ԼՂԻՄ (այժմ՝ ԼՂՀ)
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագէտ, թարգման
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետութիւն
ԿրթությունԵՊՀ բանասիրական ֆակուլտետ (1991-1996)  · ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրա (1996-1999)
Գիտական աստիճանբանասիրական գիտութիւնների թեկնածու
Կայքlusineavetisyan.do.am

Լուսինէ Աւետիսեան - Լուսնէ Աւետիսեանց, բանաստեղծ, գրականագէտ, գրաբարագէտ, թարգման, բանասիրական գիտութիւնների թեկնածու։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնուել է 1975 թուականի մայիսի 16-ին, ԼՂԻՄ (այժմ՝ ԼՂՀ) Ասկերանի շրջանի Սարուշէն գեւղում՝ ուսուցիչներ Արարատ Աւետիսեանի եւ Աիդա Մանուկեանի ընտանիքում։

1978-ին ընտանիքը տեղափոխուել է ՀԽՍՀ եւ բնակութիւն հաստատել Հոկտեմբերեան (այժմ՝ Արմաւիր) քաղաքում։

Միջնակարգ կրթութիւնն ստացել է նախ՝ քաղաքի թիւ 7, ապա՝ շարունակել Երեւանի թիւ 10 դպրոցի (Մկրտիչ Խրիմեանի անուան) հայագիտական թեքումով դասարանում։

Դպրոցն աւարտել է 1991-ին եւ նոյն թուականին ընդունուել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն աւարտել է 1996-ին։

1996-ին ընդունուած է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրայ։

Պաշտպանել է թեկնածուական ատենախաւսութիւն՝ «Տիրան Չրաքեանի պուետիկան» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան։

1996-ից աշխատում է նոյն ինստիտուտում՝ որպէս աւագ գիտաշխատող։ Նրա աշխատասիրութեամբ հրատարակուել են Լեւոն Շանթի երկերի ութհատորեայ ժողովածուի ակադեմիական հրատարակութեան երկու հատորները։ Այժմ տպագրութեան է պատրաստում Նիկող Աղբաղեանի երկերի ակադեմիական հրատարակութեան Լեզուաբանական հատորը։ Գրաբար է դասաւանդում համալսարաններում։

Բանաստեղծութիւններ (2000)
Լուսինէ Աւետիսեան, Տիրան Չրաքեանի պոէտիկան (2005)
Լուսինէ Աւետիսեան, Յաւերժամանուկը (2008)
Ուրբաթագիրք, 2012
Ուղղագրութիւն
Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը, 2018
Գրաբար բանաստեղծութիւններ
Արժանի լինել, 2020
Նոր հերոսապատում, 2021

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանաստեղծութիւններ» բանաստեղծական ժողովածու (2000),
  • «Տիրան Չրաքեանի (Ինտրա) պուետիկան». ISBN 99930-4-322-2. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն) մենագրութիւն (2005), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ,
  • «Յաւերժամանուկը». ISBN 978-9939-53-184-7. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն), Անտուան դը Սենտ-Եքզիւպերիի «Փոքրիկ իշխանը» հեքեաթի բազմաշերտ վերլուծութիւն (2008),
  • «Ուրբաթագիրք» (2012). ISBN 978-99941-1-974-5. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն) հայերէն առաջին տպագիր գրքի առաջին աշխարհաբար թարգմանութիւն եւ հարակից աշխատասիրութիւն (Առաջաբան)։ Իրականացել է պետական պատուէրով՝ Հայ գրատպութեան 500-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում։ «Գրքարուեստ-2012» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխութեան ժամանակ ՀՀ Մշակոյթի նախարարութեան կողմից արժանացել է «Լաւագոյն գիրք գրքի մասին» մրցանակին։
  • «Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը», ի նպաստ դասական ուղղագրութեան կանոնարկման (2018)։ ISBN 978-9939-0-2588-9
  • Առաջին անգամ աշխարհաբար է թարգմանել եւ գիտական հրատարակութեան է պատրաստում Անանիա Նարեկացու «Սակս բացայայտութեան թուոց» երկը։
  • Սենեկա, Ներոն կայսերը. Գթասրտութեան մասին, (թարգմանութիւն գրաբարից), Իմաստասիրական խոհեր, Երկերի ժողովածու, Երեւան, 2019, էջ 691-740։ ISBN 978-9939-0-3131-6
  • Սենեկա, Իր մայր Հելուիային. Մխիթարութեան մասին, (թարգմանութիւն գրաբարից), Իմաստասիրական խոհեր, Երկերի ժողովածու, Երեւան, 2019, էջ 740-777։ ISBN 978-9939-0-3131-6
  • «Արժանի լինել» (գրաբար քերթուածների ժողովածու), Երեւան 2019, ISBN 978-9939-0-3185-9
  • «Նոր հերոսապատում։ Արեւմտահայերէն պատմուածքներ», Երեւան, 2021, ISBN 978-9939-0-3502-4

Գիտական յաւդուածներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Այղ յաւդուածներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումը վարում է Արաքս Պաւղոսեանը)

Քանդակներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի գծանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբեւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]