Մասնակից:Լուսինե Գասպարյան Վիլենի/Ստալինի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինը նամականիշի վրա,որը նվիրված էր նրա մահվան տարելիցին (Չինաստան, 1954):

Ստալինի մահը, 1953 թվականի մարտի 1-ին Ի. Վ. Ստալինը գտնվում էր Բլիժնի ամառանոցում (Ստալինի բնակավայրերից մեկում՝ Մոսկվայի երկրամասի Կուզնեցովսկի շրջանում): Այդ օրը նրա պահակախմբից՝ Լոզգաչյովը հայտնաբերեց նրան փոքրիկ հյուրասրահում՝ գետնին ընկած: Մարտի 2-ի առավոտյան ամառանոց են ժամանում բժիշկներ և ախտորոշում են մարմնի աջ կողմի կաթված:

1953 թվականի մարտի 4-ին հրապարակվում և ռադիոյով հաղորդում էին Ստալինի հիվանդության՝ նրա առողջական ծանր վիճակի մասին՝ կաթված, գիտակցության կորուս, ագոնալ շնչառություն Չեյնա Ստոկսա:

Մարտի 5-ի՝ ժամը 21:50 րոպեին Ստալինը մահացավ[1]:

1953 թվականի մարտի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին ռադիոյով հայտարարություն տարածվեց Ստալինի մահվան մասին:

Համաձայն բժշկական եզրակացության. մահը վրա էր հասել գլխուղեղային արյունազեղումից: Ակադեմիկոս Ա.Լ. Մյասնիկովի գրքում[2] մանրամասն տեղեկություններ են տրվում Ստալինի հիվանդության, բուժման, դիահերձման մասին:

Մարտի 6-9 հայտարարվում է համապետական սուգ ,Սովետական Միության քաղաքացիները հրաժեշտ են տալիս Ստալինին:

Նրա աճյունը դրվել է Միությունների տանը: Ստալինի թաղման արարողությունը տեղի է ունեցել մարտի 9-ին[3] [4] :

Ստալինի մահվան վերաբերյալ կարևոր տեղեկություններ կան Ժորեսա Մեդվեդևի՝ «Ստալինի մահվան հանելուկը »գրքում: Ինչպես նշում է Յա.Գ. Ռոկիտյանսկին. Ստալինի հիվանդության մասին ավելի վաղ էին տարածվել լուրերը՝ 1923-1940 թվականներին, իսկ ավելի ուշ 1945 թվականին հայտնի դարձավ նրա ծանր հիվանդության առաջին ախտանշանների մասին:

Մեդվեդևը համարում էր, որ Ստալինի կաթվածի և մահվան պատճառը, նրա անտարբերությունն ու թերհավատութուններ էր բժշկության հանդեպ:

Այն փաստը, որ նա մի քանի ժամ անօգնական ընկած է եղել իր սենյակի գետնին, իսկ Բերիան, Մալենկովը և Խրյուշչովը չէին շտապում նրան օգնության հասնել՝բժիշկ կանչել, մեկնաբանվում է որպես դավադրություն[5]:

1976 թվականին Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը. Բերիայի դավադրությունը» գրքում առաջին անգամ խոսվեց Ստալինի մահվան վարկածի մասին: Հեղինակի միանշանակ այն կարծիքին էր, որ Ստալինը սպանվել է Քաղբյուրոյի կողմից[6]:

Ստալինի մահվան բոլոր վարկածները՝ վեցը ,գրվել է Ավտորխանովի կողմից, Վոլկոգոնովի վարկածը, Ռադզինսկու, Վ.Լ.Գլեբովի, Լ. Բ. Կամենեվի որդու, բնական մահվան վարկածը և դստեր հետ ունեցած կոնֆլիկտի վարկածը, որն էլ պատճառ է հանդիսացել է նրա երրորդ կաթվածի(տեղի է ունեցել դստեր ծննդյան օրը ), դրան ավելացնենք նաև այլընտրաքային վարկածներ, լուրեր, շահարկումներ, որոնք մեզ են հասել Ռաֆայել Գուրգմանի[7] «Ստալինի մահը՝ բոլոր տարբերակները և ևս մեկը»[8] գրքի շնորհիվ:

Արձագանքը Ստալինի մահվան նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահը իր արձագանքը գտավ նաև սովետական գրողների ստեղծագործություններում՝ Տվարդովսկի, Սիմոնով, Բերգգոլց, Իսակովսկի:

Մեծ Բրիտանիայի կոմունիստական ​​կուսակցության ակնառու գործիչ Ռադջանի Պալմ Դատտը «The Labour Monthly» ամսագրում գրել է. համաշխարհային կոմունիստական շարժման ներկայացուցիչները հայտնում են իրենց վիշտը Ստալինի մահվան առիթով:

Նուրբեյ Գուլիան հիշում է, որ գրող Իոսիֆ Նոնեշվիլին գրել է. եթե արևը մայր մտներ մենք այսքան չէինք սգա, քանի որ նա շողում է ոչ միայն լավ մարդկանց համար,այլ նաև վատ մարդկանց համար,սակայն Ստալինը շողում էր միայն լավերին[10]:

Ստալինի մահը մեծ խանդավառություն առաջացրեց Գուլագի բանտարկյալների շրջանում:Լև Ռազգոնի վկայությամբ.«Չեմ հիշում  առաջին, թե երկրորդ տեղեկագրի մեջ ասվում է,որ նրան ախտորոշել են՝ ագոնալ շնչառություն Չեյնա Ստոկսա, և մենք վազում են բժշկական բաժին:Մենք գլխավոր բժշկին՝ Բորիս Պետրովիչին առաջարկում ենք հավաքել բժիշկներին՝ խորհրդակցության: Լուռ նստել էինք հիվանդանոցի միջանցքում:Անկախ ինձնից դողում էի և չէի կարողանում դադարեցնել ատամներիս ցնցումները:Եվ ահա բացվում է այն դուռը,որին սևեռված էին մեր աչքերը,դուրս է գալիս բժիշկ՝ Բորիս Պետրովիչը:Նա ամբողջովին փայլում էր,և արդեն ամեն ինչ պարզ էր:Նա ասաց,- երեխեք,ոչ մի հույս չկա:Այդ պահին վզիս փաթաթվեց Պոտապովը՝ զուսպ ու քչախոս,հետախույզ,կադրային սպա, նախկին կապիտան,որը դեռևս չէր մոռացել իր բազմաթիվ շքանշանները»[11]:

Այլընտրանքային տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ դավադրության տեսություններ, որոնք ենթադրում են, որ Ստալինը իր բնական մահով չի մահացել և որ շրջապատը նպաստել է այդ հարցում: Ըստ տեսություններից մեկի (Է.Ս.Ռադզինսկի) , Լ. Պ. Բերիան, Ն. Ս. Խրյուշովը և Գ. Մ.Մալենկովը նպաստել են նրա մահվանը՝ օգնություն չցուցաբերելով[12]:

Որոշ նմանատիպ տեսակետներ ենթարկվեցին քննադատությունների, օրինակ՝ Ստյուարտ Կագանի « Կրեմլի գայլը» գիրքը, որի հեղինակը ներկայանում է իբրև

Լազարյա Կագանովիչի եղբորորդի, պատմում էր իբր հորեղբոր պատմելով, կազմակերպվել է դավադրություն Ստալինի դեմ և սպանել են նրան Միկոյանի, Մոլոտովի և Բուլգանինի հետ համատեղ: Սակայն տեսակետը մերժվեց նյույորքյան William Morrow & Co հրատարակչության կողմից, որը այնուհետև լույս է տեսել ռուսաց լեզվով[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոտվալդ, Կլեմենտ — 56- ամյա Չեխոսլովակիայի նախագահ և Ստալինի հետևորդ, որը վերադառնալով Ստալինի հուղարկավորությունից, մի քանի օր անց մահանում է աորտայի պատռումից (14 մարտ) :
  • Պրոկոֆև,Սերգեյ Սերգեյեվիչ(1891—1953) — XX դարի հռչակավոր կոմպոզիտոր, որը մահացել է Ստալինի մահվան օրը
  • Ստալինի մահը — ֆիլմ 2017 թվական:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Н. Хрущёв.Никита Хрущёв. Реформатор — М.: Время, 2010. — С.
  2. Мясников А. Л., Я лечил Сталина: из секретных архивов СССР / А. Л. Мясников с участием Е. И. Чазова — М.: Эксмо, 2011. — 448 с.
  3. Вечерняя Москва 6 марта 1953 года (Ստուգված է 7 Ապրիլի 2015)
  4. Усатюк, 1990, էջ 223
  5. Я. Г. Рокитянский. Рецензия на кн.: Ж. А. Медведев, Р. А. Медведев. Неизвестный Сталин Արխիվացված 2014-03-03 Wayback Machine
  6. «Загадка смерти Сталина : заговор Берия : Glavy iz knigi — Zhurnal’nyj Variant» — журнал «Новый Мир» (1991. № 5 str. 194—233)
  7. Рафаэль Гругман. Смерть Сталина: все версии и ещё одна. — М.: Алгоритм, 2016. — С. 27—35, 137—199, 249—260.
  8. Рафаэль Гругман. Советский квадрат: Сталин — Хрущёв — Берия — Горбачёв. — СПб: Питер, 2011.
  9. Rajani Palme Dutt : Biography Արխիվացված 2010-03-15 Wayback Machine
  10. Грузинский амаркорд Արխիվացված 2014-03-09 Wayback Machine // Огонёк
  11. Разгон Л. Плен в своём отечестве. — М.: Книжный сад, 1994. — ISBN 5-85676-025-5
  12. Э. Радзинский. Сталин // Радзинский Э. Собрание сочинений: В 7 тт. — М.: Вагриус, 1998. — Т. 2, с. 620.
  13. Стюарт Каган. Кремлёвский волк. — М.: Прогресс, 1991. См. подробнее: Р. Гругман. Смерть Сталина: все версии и ещё одна. — М.: Алгоритм, 2016. — С. 249—252.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 05/03/53 Сайт посвящён 5-9 марта 1953 года — дням смерти и похорон Сталина. На нём собраны свидетельства современников этих событий.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]