Մասնակից:Լուսինե Ալեքսանյան/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սոմբրերո» ծանծաղուտ
«Մորոկոյ» ազգային պարկը քարտեզի վրա

Մորոկոյ ազգային պարկ[1] գտնվում է Ֆալկոն նահանգի [2] արևելքում և Գոլֆո Տրիստեի հյուսիսարևմտյան մասում, Կենտրոնական Վենեսուելայի[3] ափի արևմուտքում, Բոկա դե Արոա, Տուկակաս, Սանարե, Չիչիրվիչե, Ֆլամենկո և Տոկույու դե լա Կոստա քաղաքների մոտ և կազմում է 32,090 ակր։ 1974թ․ մայիսի 27-ին պաշտոնական գրանցամատյանում No. 30408-ի ներքո այն ճանաչվել է որպես ազգային պարկ՝ 1974թ․ մայիսի 26-ին նախագահի կողմից գործադիր մարմնին տրված No. 113 հրամանի հիման վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը ձգվում է Գոլֆո Տրիստեի և՛ ջրային և՛ ցամաքային տարածքով մեկ։ Այն ներառում է մանգրենիներով պատված տարածքներ, բազմաթիվ կղզյակներ կամ ծովախութեր, որոնց թվում են Բորաքոն, Մուերտոն, Սոմբրերոն, Սալը, Լաս Անիմասը, Պերազան, և այլն։ Մերոն, Պաիկլասը, Լոս Ջուանեսը, Պլայուելան, Տուկուպիդոն, Ազուլը, Բոկա Սեկան և շատ ուրշները, որոնք ծանծաղուտների վրա սպիտակ ազազով ծածկված ափեր են, տեսարժան վայրեր են։ Պարկի ներքին ծովախորշերը, մանգրենիները, ծովախութերն ու կղզիները գտնվում են Չիչիրվիչե բլուրների ստորոտին՝ 250 մ բարձրության վրա։

Որպես ազգային պարկ կամ արգելոց ճանաչվելը նշանակում է հետևյալը.

•Թույլ չտալ որևէ փոփոխություն Մորոկոյ ազգային պարկը ձևավորող էկոհամակարգում, ինչպիսիք են՝ կորալային խութերն ու ջրիմուջները, ավազուտները, ձկնատեսակները, հալոֆիտները և ափամերձ ծովածոցերը, սավաննաների և տերևաթափ լինող ծառերի անտառները՝ այսպիսով պահպանելով ազգային պարկի կենսաբազմազանությունը և էկոլոգիաակն բալանսը:

  • Թույլ չտալ, որ տեղի ունենա «Մորկոյ» ազգային պարկի որևէ էկոհամակարգի փոփոխություն, ինչպիսիք են օրինակ՝ կորալային խութերը, ծովախոտերի շերտերը, խութերը, կարճ, հալոֆիտիկ մանգրենիները, ափամերձ ծովածոցերը, սավաննաները և տերևաթափ անտառները։ Այդպիսով պահպանելով պարկի կենսաբազմազանությունը և էկոլոգիական հավասարակշռությունը:
  • Ապահովել կենդանատեսակների բնական սեզոնային չուն:
  • Տարածքների և էկոհամակարգերի վերականգնումը, որոնց վրա ազդել է մարդը, և վստահ լինել, որ այդ և մնացած բոլոր տարածքները գերազանց վիճակում են:
  • Խրախուսել և ապահովել լավագույն պայմաններով՝գիտական ուսումնասիրություններին և շրջակա միջավայրի տեղեկացվածությանը խթանելու համար:
  • Ձեռնարկել և նպաստել գործողություններ,որոնք խթանում են տուրիզմը և վերստեղծումը այն պայմանով, որ այն կպահպանի «Մորոկոյ» ազգային պարկի ողջ էկոհամակարգը:
  • Պահպանել պարկի բոլոր պատմական նշանակության տարածքներն ու հնագիտական բացահայտումները:
«Մորոկոյ» ազգային պարկի տեսարանը

Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարակասից կենտրոնական տարածքային մայրուղով անցնել դեպի Գուակարա (մոտավորապես 140կմ): Յագուա մայրուղով դեպի Պուերտո Քաբելլո անցնող ճանապարհ նույնպես կա: Հասնելով Էլ Պալիտո՝ մայրուղով գնացե՛ք տեպի Մորոն հասցեում գտնվող Պուերտո Կաբելլո: Մորոնից գնալով Մորոն-Տուկակաս մայրուղով և անցնելով 40կմ՝ կհասնեք «Մորոկոյ» ազգային պարկի մուտքին:

Կոկոսի ծառերը «Սոմբրերո» ծանծաղուտում

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկում բնակվում են թռչունների բազում տեսակներ՝ ըստ Cuare Wildlife Refuge-ի մոտավորապես 266 տեսակ: Քանի որ «Մորոկոյ» ազգային պարկը և «Wildlife Refuge Cuare»-ն գտնվում են աշխարհագրական նույն տարածքում, ենթադրվում է, որ պարկը նույն քանակությամբ կենդանիներ ունի: Որոշ հայտնի տեսակներից են` ջրարծիվը, ֆլամինգոի, գունավոր ձկնկուլի և հավալուսնի խոցելի տեսակները, թռչունների տեսակներ, որոնց բնակվելու նախընտրելի վայրը մանգրենիների վրայի բներն են, ինչպիսիք են՝ Նեոտրոպիկը, Չուսմիտան կամ սպիտակ Գարսիտան, սաղավարտավոր փայտփորիկը, իսկական ամազոնային թութակները, ալ կարմիր իբիսը, եռագույն ձկնկուլը և վերացող տեսակներ, ինչպիսիք են՝ ֆրեգատներն ու ականջմտնուկները: «Մորոկոյ» ծոցում գտնվող թյուզ տեսակի մանգրենիները հիանալի թռչուններ են, մանավանդ պարկի կենտրոնական հատվածում գտնվող Pájaros կղզու վրա գտնվողները։ Այդ տարածքի շուրջ է գտնվում մանգրենիների ծանծաղուտը։ Պարկում ապրող շատ այլ կենդանատեսակներ կան։ Ծովային սողունները ներառում են կրիաների տարբեր տեսակներ, ինչպիսիք են կանաչ ծովային կրիան, հոքսբիլ կրիան, ստվարաթղթե կրիան, շոշափուկներով կրիան, ինչպես նաև առափնյա ալիգատորը, որոնք բոլորը կարմիր գրքի կողմից համարվում են վտանգված տեսակներ։ Կաթնասունների մեջ կան և՛ ծովային կաթնասուններ (դելֆիններ,կետեր), որոնք օգտագործում են պարկը որպես ապաստան, և՛ տարբեր տեսակի ցամաքային կաթնասուններ, որոնք տեղակայված են հիմնականում Չիչիրիվիչի բլուրում։ Դրանց թվում կան փոքր եղջյուրներով եղնիկներ, կարամերուդո եղնիկներ, մրջնակերներ, մայկոնգներ, միրգ ուտող կապիկներ, համրուկներպարկամկներ, պականեր, ագուտիներ ու պեկարիներ։ ձկնատեսակների մեջ կան գրուպերներ, դիպուկահարներ, կորբինաներ, տարպոններ, սնուկներ, դոդոշ ձկներ, դասական շնաձկներ, սարդինաձկներ, սկումբրիաներ, հեմուլիդաներ, բարաքուդաներ, սև պակուներ ու մի շարք այլ ձկներ, որոնք կորալային խութերում են բնակվում։ Խեցեմորթու տեսակներ են մանգրենային ոստրեները, ծովային նապաստակները, կվիգուաները, ծովախեցգետինների երկու տեսակներ (Պանուլիրուս արգուսը և Պանուլիրուս գրետտատուսը), կապույտ և կարմիր խաչափառները և այլ տեսակներ։ Կան նաև միջատների բազմազան տեսական, չնայած տարածքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ են հավաքվում:

Պարկի վայրի բնությունը մարդկանց կողմից իրականացվող տարբեր գործողությունների պատճառով մեծ բացասական հարվածներ է կրել, կորալային տեսակների մոտ զգալի անկում է նկատվում, որոնք նվազել են վերջին տարիներին։

Կորոկորո, «Մորոկոյ» ազգային պարկում հայտնաբերված թռչունների տեսակներ

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհը համապատասխանում է արևադարձային չոր անտառի տարածքին: Բուսականությունը բավականին բազմազան է և սերտորեն կապված է գեոմորֆոլոգիական դիրքերի հետ, որոնցից ամենակարևոր ենթաբազմություններն են՝ ծովափերը, առափնյա ծովածոցերը, ճահճուտները, աղի ծանծաղուտները, խութերը և մակերեսային ծովափները։ Այն սկսվում է մշտադալար բույսերից, ինչպիսիք են ձիթապտուղները, և հասնում մինչև տերևաթափ բույսեր, ինչպիսին է օրինակ՝ մերկ հնդկական բույսը։ Բույսերը սովոր են բարձր աղիության հողերում, ինչպես ապակենման խոտերի դեպքում։ Չիչիրիվիչի բլրի արևելյան լանջից դեպի Մայրկիենա ընկած տարածքում կարելի է տեսնել կակտուսների ընտանիքի քսերոֆիտներով բուսականություն։ Կարմիր, սև, սպիտակ, կոկոնանման մանգրենիների բուսականությունը Ազգային պարկի գերիշխող բուսականությունն ու լանդշաֆտն են և միասին մի ամբողջություն են կազմում, որը պահպանում է ափամերձ գծի էկոլոգիապես թույլ հավասարակշռությունը՝ մոտավորապես 4500 հա տարածություն։ Ստորջրյա ծովային աճի թվում, ջրիմուռների լայն տեսականի ներառյալ ծովախոտերը, կանաչ կրիայի կողմից սիրված կերակուրներից մեկն է։

«Մորոկոյ» ազգային պարկում բնակվող ռիֆ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք արևադարձային կլիմայի վրա ազդում են հյուսիսարևելյան պասսատները՝ տեղումների քիչ հավանականությամբ։ Ջերմաստիճանը համեմատաբար անփոփոխ է ողջ տարվա ընթացքում, տատանվում է 27-ից 35 °C սահմաններում։ Ցուրտ եղանակին ջերմաստիճանը կարող է հասնել 23-26 °C. Ամենաանձրևոտ ժամանակահատվածը օգոստոսից դեկտեմբեր ընկած ամիսներն են, մասնավորապես՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները։

Կարիբյան ծովի բյուրեղյա մաքուր ջրերը «Մորոկոյ» ազգային պարկում, Վենեսուելա

Զբոսաշրջային գործունեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մորոկոյ» ազգային պարկն ունի բնապահպանական և լանդշաֆտների լայն տեսականի ՝ զուգակցված արտասովոր լանդշաֆտային սցենարներով, որոնք պարկը կազմող վայրերից յուրաքանչյուրը բնութագրում են՝ հարուստ կենսաբազմազանությամբ և գեղեցկությամբ:

Մորոկոյի լողափները դիտարժան են և բազմաթիվ՝ Սոմբրերոյի ծանծաղուտը, Փլեյուելան, Փլեյուելիտան, Ալեմանի ծանծաղուտը, Մայորքինա, Պեսկադորեսի ծանծաղուտը, Մերո լողափ, Պունտա Բրավա, Բոկա Պայկլասը, լոս Խուանեսը, Բաջո Կայմանը, Տուկուպիդոն, Սալի ծանծաղուտը, Բորաչո ծանծաղուտը և այլն։ Լողափների տակ կորալներն ու ձկները անում են ամեն ինչ։ Մոտակայքում կան նաև պարկի տարածքից դուրս գտնվող երեք կղզիներ(Տուկակասից մոտ 7 ծովային մղոն), որոնք պահպանում են Հատուկ պահպանության տարածքի կարգավիճակը. հյուսիսային, միջին ու հարավային ծանծաղուտներ։

285 մ բարձրության վրա Չիչիրիվիչ բլուրը պարկի ամենաբարձր կետն է: Այն գտնվում է բարձր ռելիեֆի մեջտեղում՝ շրջապատված ափամերձ միջավայրով, Երրորդային ժամանակաշրջանի կորալային ծագմամբ, որը պատկանում է Կապադարա-Ագուա Լինդա կոչվող երկրաբանական կազմավորմանը։ Չիչիրիվիչի բլուրն այն լանդշաֆտն է, որը ավելի քիչ է կապված ափամերձ և ծովային բնության հետ, որը բնութագրում է «Մորոկոյ» ազգային պարկը:

Տարբեր երկրներից զբոսաշրջիկների մեծ զանգված է այցելում «Մորոկոյ» ազգային պարկ, որոնք վայելում են լողափների բազմազանությունը, ոմանք գալիս են ճամբարելու, իսկ մյուսներն իրենց նավակներով են գալիս։ Որպես ազգային պարկ, այն գտնվում է INPARQUES (National Parks Institute)-ի հսկողության ներքո, որը պահպանում է կարգն ու վերահսկողությունը:

Պարկի տարածքում տարբեր համայնքներ, քաղաքներ, բիզնեսներ և հյուրանոցներ կան, քաղաքներ, ինչպիսիք են՝ Կանո Լեոնը, Մորոկոյը, Լիզարդոն ու Ագուասալոբրեն։ Զբոսաշրջիկների համար որոշ հյուրանոցներ են Պոսադա Լա Էսմերալդան, Պարաիսո Ազուլը, Լաս Տրինիտարիասը, Էլ Սոլար դե լա Լունան և այլն ...

Կան նաև փոքր մարինաններ, որոնք կազմում են Golfo Triste-ի ծովային սպորտների ընկերությունը։ Մակույկավարների ծովապատնեշների տների ընկերությունները, որոնք զբոսաշրջիկների դեպի «Մորոկոյ»-ի տարբեր լողափներ տեղափոխման համար են նախատեսված։ Լաս Լուիսասը, Մորոկոյը և Ագուասալոբրեն տարածքի ծովապատնեշներն են։

Կարելի է գտնել նաև կոկադայի, էմպանադայի, կոկոսի ջրի և տեղական նավերի փոքր ախոռներ:

Սուրբ Կույսի քարանձավ

Լոս Խուանես[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Խուանեսը պատկանում է «Մորրոկոյ» ազգային պարկին: Այն նաև հայտնի է որպես «Լա Պիսկինա» (Լողավազան), քանի որ այն ավազային լողափ չէ, ուստի միակ մուտքը ծովն է, բնական ցածր մակարդակ, որտեղ հանգստացողները կարողանում են վայելել նրա տաք կապույտ ջրերը ու երաժշտությունը։ Այն ունի բազմաթիվ վաճառողներ, որոնք ի թիվս այլ բաների, ծովային խորտիկների ու խոհանոցային իրերի, վաճառում են նաև ծովախեցգետիններ, քեվիչներ, ծովամթերք, խորոված, խմիչք և այլ աղանդերեր։ Սրանք ծառայությունների մի մասն են, որոնք կարելի է գտնել Լոս Խուանեսում։ Կան մի քանի պաղպաղակ վաճառողներ` որը կարելի է համտեսել համեղ ծովամթերք ու հաճելի աղանդեր վայելելուց հետո։

Լոս Խուանես այցելելը կարող է իրականացվել մասնավոր նավով կամ փոքրիկ ձկնորսական նավով, որը ժամանում է մագրենիներով շրջապատված տարածք, որտեղ նավակները խարսխված են՝ ծով դուրս գալու համար։ Այդ նավակները կարելի է գտնել նույն «Մորոկոյ» պարկում կամ Տուկակաս քաղաքի ծովապատնեշներում։

Լոս Խուանեսը երկու կղզիներ ունի, որոնք իդեալական են օձագայթահարման համար՝ նրանց ստորջրյա կենդանական աշխարհի շնորհիվ, որոնք ապրում են տարբեր գույների կորալների, մանգրենիների և մակերեսային ջրերի մեջ։ Դրանք հավանաբար դարձել են «Մորոկոյ» ազգային պարկի ամենայուրահատուկ ու հանրաճանաչ վայրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Opera Botanica (անգլերեն). Botaniska Foerening. 1986-01-01. ISBN 9788788702187.
  2. Revista de biología tropical (իսպաներեն). Universidad de Costa Rica. 2003-01-01.
  3. Spalding, Mark; Ravilious, Corinna; Green, Edmund Peter (2001-01-01). World Atlas of Coral Reefs (անգլերեն). University of California Press. ISBN 9780520232556.