Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 17

Սիլա Էնն Ուորդ (անգլ.՝ Sela Ann Ward, ), ամերիկացի դերասանուհի, ով առավել հայտնի է «Քույրեր» (1991—1996), «Կրկին ու կրկին» (1999—2002) և «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» (2010—2013) հեռուստասերիալներում խաղացած դերերով[1]։ Արժանացել է երկու «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլա Ուորդը՝ չորս երեխաներից ավագը, ծնվել է Միսիսիպի նահանգի Մերիդիան քաղաքում՝ տնային տնտեսուհու և էլեկտրատեխնիկի ընտանիքում[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլա Ուորդը 1994 թվականին

Ալաբամայի համալսարանն ավարտելուց հետո Սիլան որպես շնորհանդեսների մոդել աշխատել է Նյու Յորքում։ Նա նկարահանվել է Maybelline կոսմետիկայի ընկերության գովազդում:

1983 թվականին նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ և նկարահանվել է իր առաջին «Մարդը, որը սիրում էր կանանց» ֆիլմում։ Այս ֆիլմում նրա խաղընկերը Բերտ Ռեյնոլդսին էր: 1980-ական թվականներին նա աշխատել է կինոյի և հեռուստատեսության համար՝ հիմնականում նկարահանվելով աշխարհիկ գեղեցկուհիների դերերում: 1991 թվականին, երբ ստացել է բոհեմական ալկոհոլիկ Թեոդորա Ռիդի տիպիկ դերը «Քույրեր» հեռուստասերիալում, նրան վերջապես հաջողվել է կոտրել գերակշռող կարծրատիպը։ Այդ դերի համար նա 1994 թվականին արժանացել է Էմմի մրցանակի։

Այն բանից հետո, երբ Սիլան դիմում է Բոնդի դերը խաղալու համար, Սիլային մերժում են՝ ասելով, որ իրենց հարկավոր է «Սիլան, սակայն տասը տարով երիտասարդ Սիլան» (չնայած նրան, որ դերասան Փիրս Բրոսնանն արդեն 42 տարեկան էր)։ 39 ամյա Սիլան հեղինակել է The Changing Face of Beauty ֆիլմը, ինչը պատմում է երիտասարդության նկատմաբ ամերիկացիների մոլուցքի և կանանց վրա այս մոլագար հետևանքների մասին[3]։

«Կրկին ու կրկին» սերիալը ստեղծողները կարծում էին, որ Սիլա չափազանց գեղեցիկ է միջին տարիքի միայնակ մոր դերի համար, սակայն այս դերը Սիլային արժանացնում է երկրորդ էմմի և Ոսկե գլոբուս մրցանակների։

Ուորդին առաջարկել են Մեգան Դոներիի դերը «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» սերիալում և Սյուզան Մայերի դերը «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմում: Դերասանուհին նշել է, որ այլեւս չի ցանկանում նկարահանվել հեռուստասերիալների գլխավոր դերերում, քանի որ երկար ժամանակով չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից[4]: 2005 թվականին «Հաուս» հեռուստասերիալի երկրորդ սեզոնների սկզբում նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը։ 2012 թվականին «Բոլորը մահանում են» սերիալի վերջին դրվագում հանդես է եկել որպես հյուր դերասանուհի:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին նա ամուսնացել է ձեռնարկատեր Հովարդ Շերմանի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Օսթինն (1994) ու Անաբելլը (1998):

2002 վականին դերասանուհին նախաձեռնել է իր ծննդավայր Մերիդիան քաղաքում իրենց ծնողներին կորցրած կամ բռնության ենթարկված երեխաների մանկատան բացումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EMMY AND GOLDEN GLOBE AWARD WINNER SELA WARD JOINS THE CAST OF "CSI: NY"». CBS Entertainment Releases. CBS Entertainment. July 13, 2010. Վերցված է July 13, 2010-ին.
  2. Sela Ward Biography (1956-)
  3. OnTV Shows | myLifetime.com Արխիվացված 2007-07-05 Wayback Machine
  4. Why Sela Ward won’t return to television | Sela Ward | Television | TV | Entertainment Weekly