Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիհե պալատ
Երկիր`ԱՄՆ
Հիմնող`Ջոն Ադամս Կուակինի
Ճարտարապետ`Կուակինի
Կառուցման
ժամանակաշրջան`
1838 թվական

Հուլիհե պալատ, պալատ, որը գտնվում է Հավայիում՝ Կաիլուա-Կոնայի պատմական թաղամասում։ Նախկինում Հավայան թագավորական ընտանիքների հանգստյան տունն էր, հետագայում այն վերածվել է թանգարանի՝ Հավայան կղզիների դուստրերի հսկողության տակ։ Այնտեղ ցուցադրվում են կահույք և գտածոներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատն ի սկզբանե կառուցվել է լավայի քարից Ջոն Ադամս Կուակինիի (Հավայի կղզու կառավարիչ) կողմից Հավայան թագավորության ժամանակ։ Երբ նա մահացավ 1844 թվականին, այն թողեց իր որդեգրված որդուն՝ Ուիլյամ Փիթ Լելեյոհոկ I-ին՝ վարչապետ Ուիլյամ Փիթ Կալանիմոկի որդուն[1]։ Լելեյոհոկուն մահացել է 1848 թվականին կարմրուկի համաճարակի ժամանակ և պալատը թողել է իր որդուն՝ Ջոն Ուիլյամ Փիթ Քինաուին, բայց նա մահացավ երիտասարդ տարիքում, և պալատը բաժին հասավ իր մորը՝ արքայադուստր Ռութ Կելիկոլանին: Ռութը այն դարձրեց իր հիմնական նստավայրը իր հետագա կյանքի ընթացքում, բայց նա նախընտրեց քնել պալատի մոտ գտնվող խրճիթում: Նա հրավիրեց բոլոր կառավարող միապետներին՝ Կամեհամեա III-ից մինչև Լիլիուոկալանի՝ հանգստանալու Հուլիհեյում։ Ռութը մահացավ և պալատը թողեց իր զարմիկին և միակ ժառանգորդուհուն՝ արքայադուստր Բերնիս Պաուահի Բիշոփին:

Հետագայում այն վաճառվել է թագավոր Կալակաուային և թագուհի Կապիոլանիին: Կալակաուան վերանվանեց պալատը Հիկուլանի Հեյլ, որը նշանակում է «Յոթերորդ տիրակալի տուն»՝ ինքն իրեն համարելով միապետության յոթերորդ կառավարիչը՝ սկիզբ առած Կամեհամեա I-ից: 1885 թվականին Կալակաուա թագավորը պալատը արտաքինից սկսեց ծեփել, որպեսզի շենքին ավելի նրբաձև տեսք հաղորդի: Կալակաուայի մահից հետո այն անցավ Կապիոլանիին, ով թողեց Հուլիհեի պալատը իր երկու եղբորորդիների՝ արքայազն Իոն Կուխին Կալանյանոլ Պիիկոյի և արքայազն Դեյվիդ Կավանանակոայի համար[2]։ 1927 թվականին Հավայան կղզիների դուստրերը՝ Հավայան կղզիների մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված խումբը, վերականգնեց Հուլիհեի պալատը և այն վերածեց թանգարանի։ Այն 1973 թվականին ավելացվել է Հավայան կղզու պատմական վայրերի ազգային ռեգիստրում[1]։

Պալատի պատերն ու առաստաղը փոքր ճաքեր են ունեցել 2006 թվականի Կիհոլոյի երկրաշարժից հետո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dorothy Riconda and Robert M. Fox (September 28, 1972). [73000653 «Huliheʻe Palace Nomination Form»]. National Register of Historic Places web site. Վերցված է 2009-09-14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Hawaiian Encyclopedia : Part 1: Complete Timeline of Hawaiian History