Կամեհամեհա III
Կամեհամեհա III | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մարտի 17, 1814[1] |
Ծննդավայր | Keauhou Bay, Հավայիի թագավորություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 15, 1854 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Հոնոլուլու, Հավայիի թագավորություն |
Royal Mausoleum of Hawaii | |
Երկիր | ![]() |
Տոհմ | House of Kamehameha? |
դատավոր | |
Հայր | Կամեհամեհա I |
Մայր | Keōpūolani? |
Երեխաներ | Keaweaweʻulaokalani I? |
Հավատք | բողոքականություն |
Ստորագրություն | ![]() |
Կամեհամեհա III (մարտի 17, 1814[1], Keauhou Bay, Հավայիի թագավորություն - դեկտեմբերի 15, 1854, Հոնոլուլու, Հավայիի թագավորություն), Հավայան Թագավորության կառավարիչը 1825-1854 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա օրոք Հավային բացարձակ միապետությունից վերածվել է քրիստոնեական սահմանադրական միապետության (սահմանադրությունն ընդունվել է 1840 և 1852 թվականներին)[3]։ Թագավորության պատմության մեջ ամենաերկար գահակալած թագավորն էր։ Նա գահակալել է շուրջ 29 տարի 192 օր, չնայած իր գահակալության սկզբում գտնվում էր թագուհի Կաահումանիի, իսկ ավելի ուշ՝ Կաահումանի II-ի խնամակալության տակ։ Նա նպատակ ուներ հավասարակշռություն մտցնել երկրի արդիականացման հարցում՝ որդեգրել արևմտյան ուղին՝ պահպանելով ազգային մշակույթի հիմքերը[4]։ Նրա օրոք թագավորությունը ճանաչեցին Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն[5]։
Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամաեմա III-ը ուներ 2 դոսւտր, սակայն նրանք մահացել են փոքր տարիքում։ Մնալով առանց ժառանգ՝ թագավորը որդեգրեց իր զարմիկներին։ Նրանցից երկուսը հետագայում դարձան թագավորներ՝ որպես Կամեհամեհա IV և Կամեհամեհա V։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1854 թվականի դեկտեմբերի 15-ին Կամեհամեհա III-ը հանկարծամահ է եղել հիվանդությունից, որի հավանական պատճառը կաթվածն էր։
Նրան հաջորդեց իր եղբորորդին և որդեգրած որդին՝ Ալեքսանդր Լիհոլիհոն, որը հայտնի էր որպես Կամեհամեհա IV թագավոր։
Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորը պատկերված է Հավայան թագավորության (1853) փոստային նամականիշի վրա՝ 13 ցենտ անվանական արժեքով։
-
Հավայի թագավորության վաղ նամականիշ (1853): Կամեհամեհա III , անվանական արժեք (13 ցենտներ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://doi.org/10.1353/hjh.2018.0000
- ↑ Gary T. Cummins (1973)։ [[[:Կաղապար:NRHP url]] «Kamehameha III's Birthplace: Kauikeaouli Stone nomination form»]։ National Register of Historic Places։ U.S. National Park Service։ Վերցված է 2010-03-01
- ↑ Sinclair Marjorie (1969)։ «Princess Nahienaena»։ Hawaiian Journal of History (Hawaiian Historical Society) 3: 3–30
- ↑ Hiram Bingham I (1855)։ A Residence of Twenty-One Years in the Sandwich Islands։ H. D. Goodwin։ էջ 428։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-13-ին։ Վերցված է 2015-11-22
- ↑ «Land Titles, Quiet – Board of Commissioners to»։ state archives digital collections։ state of Hawaii։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-06-ին։ Վերցված է 2010-03-20