Jump to content

Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ35

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիան Երիցյան/Ավազարկղ35

Լյուբոմիր Լալով Իվանով ( բուլղար․՝ Любомир Лалов Иванов, ), բուլղարացի մաթեմատիկոս, աշխարհագրագետ, լեզվաբան և քաղաքական գործիչ։

1990-2011 թվականներին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության բաժնի վարիչ: 1994 թվականից Անտարկտիկայի փոխառումների բուլղարական հանձնաժողովի նախագահ[1] և ազգային ներկայացուցիչ՝ Անտարկտիկայի աշխարհագրական տեղեկատվության միջազգային կոմիտեում[2]։ 1994 թվականից Մանֆրեդ Ուերների անվան հիմնադրամի նախագահ։ 2001-2009 թվականներին Բուլղարիայի «Atlantic Club»-ի նախագահ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Սոֆիայում։ 1986-1988 թվականներին նա կազմակերպել է հաջող այլախոհական արշավ՝ Սոֆիայում և Վիտոշա լեռան վրա 1992 և 1994 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպելու դեմ[4][5][6][7][8][9][10][11]: 1989 թվականից հանդիսացել է «Էկոնոմ» անկախ ասոցիացիայի ակտիվիստ: Եղել է Խարտիա 89 պաշտպանության բուլղարական բնական ժառանգության ստեղծողը[12]: «Վայրի բնության հիմնադրամ» ասոցիացիայի[13] և 1989 թվականին ստեղծված Կանաչների կուսակցության համահիմնադիրն էր: 1990 թվականին բուլղարական կլոր սեղանի մասնակից էր[14]: Հանդիսանում է նաև Բուլղարիայի Վիի մեծ Ժողովրդական ժողովի պատգամավոր[15]: Եղել է մաթեմատիկայի[16][17][18], ինֆորմատիկայի, լեզվաբանության, տեղանվանագիտության բնագավառներում գիտական աշխատանքների հեղինակ[19], որոնք հատկապես կիրառություն են գտել բուլղարերենի ռոմանիզացման պարզեցված համակարգում[20], որը ՄԱԿ-ը, Բուլղարիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդունել են պաշտոնական օգտագործման համար[21][22][23]: Իվանովը Կիրիլյան այբուբենի տառադարձման իր մոտեցումն առաջարկել է նաև այլ այբուբենների համար, ինչպիսին է օրինակ ռուսականը[24]: Անտարկտիկայի չորս արշավախմբերի մասնակից էր[25][26][27]: Անտարկտիկայում բուլղարական առաջին տեղագրական քարտեզների հեղինակն է եղել[28]: Տեղագրական «Տանգրա 2004/05» արշավախմբի գիտական ղեկավարն է եղել, որը նշվել է որպես իրադարձություն Անտարկտիկայի հետազոտության ժամանակագրության մեջ[29]:

1987 թվականին արժանացել է Նիկոլա Օբրեշկովայի անվան մրցանակին՝ մաթեմատիկայի բնագավառում նվաճումների համար[30][31]։ Այն բարձրագույն ազգային մրցանակ է համարվել, որը տրվել է «Ռեկուրսիայի հանրահաշվական տեսություն» մենագրության համար[32]։ ՄԱԿ ՓՀԳՀ-ի մրցանակ է ստացել՝ փախստականների հետազոտության մեջ ունեցած ներդրումների համար[33][34][35][36]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Antarctic Place-names Commission of Bulgaria
  2. Standing Committee on Antarctic Geographic Information
  3. The Atlantic Club of Bulgaria
  4. Bistrishko Branishte vandalized — once again. Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Letter of appeal about environment. Sofia, January 1989. 1 p.
  5. Olympics vs conservation. Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Grasduinen Maandblad, Haarlem. May 1988. 3 pp. (Excerpts)
  6. On Sofia’s candidacy for the 1994 Winter Olympics. Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Analytical report. Sofia, January 1988. 4 pp.
  7. Who cares about Vitosha? Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Analytical report. Sofia, January 1988. 3 pp.
  8. To whomever it may concern (1994 Winter Olympics). Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Letter of appeal about environment. Sofia, January 1988. 2 pp.
  9. Let’s preserve Bistrishko Branishte. Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Pogled Weekly, 30 June 1986. p. 8
  10. What to do with Vitosha? Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2018 Wayback Machine-ի միջոցով: Narodna Kultura Weekly, 25 July 1986. p. 1
  11. Winter Olympics. Արխիվացված է Դեկտեմբեր 10, 2018 Wayback Machine-ի միջոցով: The Times (London, England), 15 October 1986. p. 17. Issue 62589. ISSN 0140-0460
  12. Charter ’89 for Preservation of the Bulgarian Nature Heritage
  13. Wilderness Fund
  14. Кръглата маса (3.01.1990 — 14.05.1990) Пълна стенограма
  15. България в ЕС: Решение на ВНС 1990
  16. Ivanov, L.L. Algebraic Recursion Theory. Արխիվացված է Հուլիս 23, 2017 Wayback Machine-ի միջոցով: Chichester, West Sussex: Ellis Horwood; and New York: John Wiley & Sons, 1986. 256 pp.
  17. Ivanov, L.L. Platek Spaces. Արխիվացված է Փետրվար 21, 2022 Wayback Machine-ի միջոցով: Fundamenta Informaticae. 44 (2000). 145–181.
  18. Ivanov, L.L. Boldface recursion on Platek Spaces. Արխիվացված է Փետրվար 21, 2022 Wayback Machine-ի միջոցով: Fundamenta Informaticae. 44 (2000). 183–208. ISSN 0169-2968
  19. Български имена в Антарктика Արխիվացված է Նոյեմբեր 18, 2021 Wayback Machine-ի միջոցով:. София: Фондация Манфред Вьорнер, 2019. 526 с. ISBN 978-619-90008-4-7 (Второ обновено и допълнено издание Արխիվացված է Նոյեմբեր 18, 2021 Wayback Machine-ի միջոցով:, 2021. 539 с.)
  20. On the Romanization of Bulgarian and English
  21. Report on the Current Status of United Nations Romanization Systems for Geographical Names.
  22. Закон за транслитерацията.
  23. Romanization system for Bulgarian: BGN/PCGN 2013 System.
  24. Streamlined Romanization of Russian Cyrillic. Contrastive Linguistics. XLII (2017) No. 2. pp. 66-73.
  25. Bulgarian Antarctic Institute: Expeditions
  26. Livingston Island: Tangra Mountains, Komini Peak, west slope new rock route; Lyaskovets Peak, first ascent; Zograf Peak, first ascent; Vidin Heights, Melnik Peak, Melnik Ridge, first ascent. The American Alpine Journal, 2005.
  27. Антарктика: Природа, история, усвояване, географски имена и българско участие. София: Фондация Манфред Вьорнер, 2014. ISBN 978-619-90008-1-6 (Второ преработено и допълнено електронно издание 2014, ISBN 978-619-90008-2-3)
  28. L. Ivanov and N. Ivanova. The World of Antarctica. Արխիվացված է Նոյեմբեր 1, 2022 Wayback Machine-ի միջոցով: Generis Publishing, 2022. 241 pp.
  29. 4 November 2004: Tangra. Discovering Antarctica Timeline. Discovery Channel UK, 2012.
  30. Lyubomir Ivanov. Institute of Mathematics and Informatics
  31. Диплома на наградата Акад. Никола Обрешков за 1987
  32. Ivanov, L.L. Algebraic Recursion Theory. Chichester, West Sussex: Ellis Horwood; and New York: John Wiley & Sons, 1986. 256 pp.
  33. Ivanov, L. The role of immigration for the demographic and national development of Bulgaria in the 21st century, in: Towards New Immigration Policies for Bulgaria. Sofia: Manfred Wörner Foundation, 2006. 54 pp. (на болгарском языке, резюме на английском)
  34. Ivanov, L. Demographic priorities and goals of the Government Program 2017—2021. Արխիվացված է Հոկտեմբեր 25, 2017 Wayback Machine-ի միջոցով: Presentation at the round table Demographic Policies and Labour Mobility organized by the Ministry of Labour and Social Policy, and the State Agency for the Bulgarians Abroad. Sofia, 19 September 2017. 4 pp.
  35. Иванов, Л. Мерки за решаване на демографските проблеми. Արխիվացված է Դեկտեմբեր 22, 2017 Wayback Machine-ի միջոցով: Списание Бизнес Клуб. № 11 (2017). с. 18-20. ISSN 2367-623X
  36. UNHCR Award Արխիվացված է Հոկտեմբեր 24, 2017 Wayback Machine-ի միջոցով: in Recognition of Innovative Contributions to the Academic Refugee Studies Initiative in Bulgaria (ARSIB), bestowed in 2002

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]