Մասնակից:Լիանա127/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Ստրոցցի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBarbara Strozzi
Ի ծնե անունBarbara Valle
Նաև հայտնի է որպես«Վիրտուոզ»
Ծնվել էօգոստոսի 6, 1619
Վենետիկ
ԵրկիրՎենետիկի հանրապետություն
Մահացել էնոյեմբեր 11, 1677 (58 տարեկան)
Պադովա, Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություներգչուհիերգահան, երգի տեքստի հեղինակ
Գործիքներլյուտնյա
Գործունեություն1644 թվականից

Բարբարա Ստրոցցի (իտալ.՝ Barbara Strozzi, կամ իտալ.՝ Barbara Valle, օգոստոսի 6 1619, Վենետիկ — նոյեմբերի 11 1677, Պադովա) — իտալացի երգչուհի (սոպրանո), մականունը «Վիրտուոզ» (իտալ.՝ Virtuosissima), դերասանուհի, երգահան բարոկկո դարաշրջանի[1]:

Կենսագրություն և ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Ստրոցցին որդեգրված (գուցե արտամուսանական կապերից ծնված) դուստրն է Ֆլորենցիայի հայտնի Ստրոցցի ընտանիքի ներկայացուցիչ` բանաստեղծ Ջուլիո Ստրոցցիի, որն ինքն էլ արտամուսնական կապերից ծնված տղա էր: Սովորել է Ֆրանչեսկո Կավալլիի մոտ: Դարաշրջանի առաջին երաժիշտներից էր, ով սկսեց հրապարակել իր հեղինակային ստեղծագործությունները առանձին, այլ ոչ թե ժողովածուներում[2]: Նա իրեն ամբողջովին նվիրում է կամերային վոկալի արվեստին, գրում էր մադրիգալներ, կանտատներ, սոպրանոյի համար արիետաներ, նվագում էր կլավեսին և լյուտնյա, զարգացնելով Կլաուդիո Մոնտեվերդիի ավանդույթները: Նրա ստեղծագործությունների տեքստերի մեծ մասը պատկանում են իրեն որդեգրող հորը և նրա ընկերներին (որոնցից շատերը Բարբարա Ստրոցցիի սիրեկաններն էին):[3]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մադրիգալների առաջին գիրքը Ջուլիո Ստրոցցիի ստեղծագործությունների հիման վրա, նախատեսված երկու, երեք, չորս կամ հինգ ձայնի համար (1644)
  • Կանտատներ, արիետաներ և դուետներ, մեկ կամ երկու ձայնի համար նախատեսված (1651)
  • Կանտատներ և արիետաներ, նախատեսված մեկ, երկու և երեք ձայնի համար (1654)
  • Սուրբ երաժշտական ​​էֆեկտներ (Sacri musicali affetti), գիրք I (1655)
  • Quis dabit mihi (1656)
  • Արիետա մենակատարներ համար (1657)
  • (Diporte di Euterpe) կամ կանտատներ և արիետաներ մենակատարների համար (1659)
  • Արիաներ մենակատարների համար (1664)

Բարբարա Ստրոցցիի աշխատանքները վերահրատարակվում և օգտագործվում են մինչ օրս:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rosand E. The Voice of Barbara Strozzi// Women Making Music/ Ed. J.M. Bowers, J. Tick. Champagne-Urbana: University of Illinois Press, 1986, p. 168—190

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Giulio Strozzi». Արխիվացված է օրիգինալից 9 March 2016-ին. Վերցված է 9 March 2016-ին.
  2. Beer 2016, էջ. 81
  3. Rosand, Ellen; Glixon, Beth L. (2001). «Barbara Strozzi». Grove Music Online. doi:10.1093/gmo/9781561592630.article.26987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]