Մասնակից:Ժպտերեսիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեփան Զորյան

Ստեփան Եղիայի Զորյան(Առաքելյան)ծնվել է 1889թ. սեպտեմբերի 15֊ին Ղարաքիլիսա քաղաքում(ներկայումս՝ Վանաձոր)։Նրա հայրենի Վանք գյուղն իր օրոք արդեն հիշատակվում էր որպես Մեծ Ղարաքիլիսա։

1904֊ին ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը։Թե ինչու՞ ռուսական դպրոց և ոչ թե հայկական, որովհետև ցարական իշխանությունները փակել էին հայկական դպրեղները։Այդ մասին նա գրել է իր 《Ինքնակենսագրական նոթեր》֊ի մեջ։

Աշխատանքային գործունեությունն սկսել է Թիֆլիսի հայկական մամուլում (《Սուրհանդակ》,《Մշակ》)։1919֊ին տեղափոխվել է Երևան։Խմբագրական գործունեությունը շարունակել է 《Հայաստանի կոոպերացիա》 ամսագրում և պետական հրատարակչությունում։Այնուհետև նրան տեսնում ենք 《Հայկինո》֊ում։

1927֊ին Դերենիկ Դեմիրճյանի հետ մեկտեղ հիմնադրել է Հայաստանի աշխատավորական գրողների միությունը,իսկ ավելի ուշ՝ 1950֊1954 թթ., եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար,գրականության,արվեստի և ճարտարապետության Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ։1965֊ին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Զորյանը գրական ասպարեզ է իջել 1909 թվականին,երբ 《Լումա》 ամսագրում տպագրվեց նրա 《Քաղցածները》 պատմվածքը։ Լույս են տեսել նաև այլ գործեր։ 1918 թվականին Թիֆլիսում հրատարակվել է նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝《Տխուր մարդիկ》։

Զորյանը գրականություն էր գալիս հայ և համաշխարհային գրականության լավագույն ավանդույթներից (Աբովյան, Րաֆֆի, Թումանյան, Նար֊Դոս, Ֆլոբեր, Մոպասան, Գոգոլ, Տոլստոյ, Չեխով)։Դեմիրճյանը շատ բարձր գնահատեց առաջին իսկ՝ 《 Տխուր մարդիկ》 գիրքը։

Հաջորդ տարիներին տպագրվում են նրա պատմվածքների նոր ժողովածուները՝ 《Ցանկապատ 》(1923) , 《 Պատերազմ 》(1925) ,

《 Կրակ》(1927) , 《 Պարզ հոգիներ 》(1945)