Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ40
Թրվանց Արա/Ավազարկղ40 |
---|
Լուսինե Ներսիսյան (), հայ դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսինե Ներսիսյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում[1]։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կինն է[2]։ 1996 թվականին ավարտել է «Վահան Թեքեյան» կրթահամալիրը։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
2000-2001 թվականներին աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում, իսկ 2002 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես դերասանուհի։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Է.դե Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար»։
- Ռ.Թոմայի «Ութ սիրագորով կանայք»։
- Է.Ռանետի «Քրեական տանգոն»։
- Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ»-(Վարդուհի)։
- Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»-(Աֆիմկա)։
- Դ.Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն»։
- Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը»-(Հմայիլ)։
- Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեք»։
- Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս»։
- Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»-(Իզաբելլա)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Լուսինե Ներսիսյան». avproduction.am. Վերցված է 2021-08-06-ին.
- ↑ «AV Production - Նիկոլ Աղաբաբյան». avproduction.am. Վերցված է 2021-08-06-ին.