Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատկեր:21 мост.jpeg

21 կամուրջ (անգլ.՝ 21 Bridges), ռեժիսոր Բրայան Քըրքի ամերիկյան թրիլլերը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Չեդվիկ Բոուզմանը և Սիեննա Միլլերը[1][2][3]։ Ֆիլմը սկզբում կոչվում էր «17 կամուրջ»։ Նկարահանումները տեղի են ունեցել ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ Ֆիլադելֆիայում[4]։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 22-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դետեկտիվ Անդրե Դևիսը հայտնի է որպես ոստիկաններին սպանողների որսորդ։ Նրա հաշվին արդեն ութ գնդկահարված հանցագործ կա։ Մի օր՝ կեսգիշերին, Անդրեին կանչում են աշխատանքի․ Բրուքլինում խանութի կողոպուտի ժամանակ սպանվել էր յոթ ոստիկան և խանութի տերը։ 8-րդ վիրավոր ոստիկանը 85-րդ տեղամասում բնակվող մի կին էր։ Նրա գործընկերները փորձում են վրեժ լուծել։ Փողոցային տեսախցիկների շնորհիվ ՀԴԲ-ի գործակալներն արագ հայտնաբերում են ավտոմեքենայի հետքը։ Տեսախցիկների արձանագրած տեսանյութում ավտոմեքենան մեծ արագությամբ շարժվում էր Մանհեթեն տանող կամրջով։ Նյու Յորքի ոստիկանությունը որոշում է փակել կղզուց դուրս եկող բոլոր ճանապարհները։

Այդ ժամանակ զննում էին դեպքի վայրը։ Խանութի նկուղում ոստիկանները գտնում են թմրանյութերի պահեստ։ Հանցագործները 300 կգ-ից վերցրել էին միայն 50կգ-ը։ Անդրեն սկսում է հասկանալ, որ սպանված ոստիկանները կոռումպացված են եղել։ Մարդասպանների ձեռագիրը և ավտոմատ զենքերը վկայում էին, որ հանցագործները նախկին զինվորականներ են եղել։ Ավտոհամարանիշների շնորհիվ Անդրեն պարզում է երկու վետերանների անունները։ Մեկն արդեն մահացել էր, իսկ մյուսը կենդանի էր վերադարձել պատերազմից։ Զոհված զինվորականն ուներ կրտսեր եղբայր։ Նա դեռ չէր հասցրել դաժանություն ձեռք բերել։

Փախստականների հետքերով գնալիս ոստիկանությունը հեռացնում է ավելորդ վկաներին։ Անդրեն հասկանում է, որ դառնում է երկու հանցախմբերի պատերազմի մասնակից։ Փոխհրաձգության ժամանակ հանցախմբի ավագը լուրջ վնասվածք է ստանում։ Նա իր կրտսեր ընկերոջը հրամայում է գնալ դեպի հարավ։ Պայմանավորվելով հանդիպել Մայամիում՝ հանցագործները բաժանվում են 2 խմբի։

Թակարդի մեջ ընկած Ռեյ Ջեքսոնը մարտնչում է մինչև վերջին փամփուշտը։ Անդրեի փամփուշտները խլում են նրա կյանքը։ Երկրորդ հանցագործին հետապնդում է կին հետախույզ Ֆրենկի Բըրնսը։ Երիտասարդ հանցագործին հաջողվում է գերի վերցնել նրան, բայց Անդրե Դևիսը հարձակվում է նրա վրա, և վերջինս խուճապահար փախչում է՝ ազատ արձակելով աղջկան։ Թաքնվելով մետրոյում՝ նա վերջ ի վերջո որոշում է լքել քաղաքը։ Սակայն դետեկտիվ Դևիսը հասցնում է մտնել նույն գնացքի մեջ։ Տղամարդիկ հայտնվում են միևնույն վագոնում։ Զինվորականը որոշում է հանձնվել, սակայն անսպասելի կրակոցը խախտում է նրանց խաղաղ պայմանը։ Պարզվում է՝ Ֆրենկին նույնպես կարողացել էր մտնել գնացքի մեջ։ Մահանալով՝ հանցագործը Դևիսին է փոխանցում հանցախմբի գաղտնիքներ պարունակող կրիչը։

85-րդ տեղամասի կապիտանը վերադառնում է տուն։ Անդրեն ուզում է հարցաքննել նրան։ Խոսակցությանը խանգարում են կապիտանի զինված գործընկերները։ Կաշառակերները փորձում են սպանել կողմնակի սպային, բայց իրենք են մահանում։ Վերջում հայտնվում է Ֆրենկի Բըրնսը։ Անդրեն համոզում է նրան ցած դնել զենքը գոնե հանուն իր փոքր աղջկա, որը տանը սպասում է իրեն։ Ոստիկանը, ձերբակալելով Ֆրենկիին, իր ավտոմեքենայով Նյու Յորքյան կամուրջներից մեկով գնում է նախաճաշելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չեդվիկ Բոուզման[6] դետեկտիվ Անդրե Դևիս
Սիեննա Միլլեր[7] դետեկտիվ Ֆրենկի Բըրնս
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[7] 85-րդ տեղամասի կապիտան
Ստեֆան Ջեյմս Մայքլ Թրոխիլիո
Թեյլոր Կիտչ[7] Ռեյ Ջեքսոն, պատերազմի վետերան
Քիթ Դեյվիդ[8] Սպենսերի ոստիկանապետ
Ալեքսանդր Սիդիք Ադի, հանցախմբի ֆինանսիստ
Լուիս Կանսելմի Բուշ, հանցախմբի սկաուտ
Հերրի Քար Հոուք, նարկոխմբի գլխավոր
Ջեմմի Նյուման[9] Լի, գողացված ավտոմեքենայի տեր

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է տարբեր արձագանքների։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 51% է, 124 գրախոսության 10-ից 5,38 բալի շնորհիվ[10]։ Metacritic-ում ստացել է 100-ից 51 բալ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ben Pearson (2018-07-11). «'Black Panther' Star Chadwick Boseman to Cross '17 Bridges' in Action Movie Produced By The Russo Brothers» (անգլերեն). /Film. Վերցված է 2019-05-01-ին.
  2. Justin Kroll (2018-10-16). «Chadwick Boseman's '17 Bridges' Adds 'Deuce' Star Jamie Neumann (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2019-05-01-ին.
  3. Anthony D'Alessandro (2018-08-30). «Chadwick Boseman Action Thriller '17 Bridges' From Russo Brothers & STX Targets Summer 2019 Release» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2019-05-01-ին.
  4. Christopher Marc (2018-07-18). «Chadwick Boseman's Cop Thriller '17 Bridges' Begins Filming September 24th In NYC and Philadelphia» (անգլերեն). GWW. Վերցված է 2019-05-01-ին.
  5. ’21 Bridges’ Release Date Pushed to November, Giving Audiences Time to See the Previous 20 Bridge Movies First (Ստուգված է 30 Օգոստոսի 2019)
  6. Kylie Hemmert (2018-07-11). «Chadwick Boseman to Star in the Russo Brothers' 17 Bridges» (անգլերեն). ComingSoon.net. Վերցված է 2019-05-01-ին.
  7. 7,0 7,1 7,2 Amanda N'Duka (2018-09-26). «Sienna Miller, J.K. Simmons & Taylor Kitsch Join Chadwick Boseman In STX Thriller '17 Bridges'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019-05-01-ին.
  8. Kylie Hemmert (2018-10-02). «Keith David Joins Chadwick Boseman in 17 Bridges» (անգլերեն). ComingSoon.net. Վերցված է 2019-05-01-ին.
  9. Justin Kroll (2018-10-16). «Chadwick Boseman's '17 Bridges' Adds 'Deuce' Star Jamie Neumann (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2019-05-01-ին.
  10. 21 Bridges (2019) — Rotten Tomatoes
  11. 21 Bridges (2019) — Metacritic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]