Jump to content

Մասնակից:Էթերի Աբրահամյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Հակը տեղաբաշխված է Աղավնո գետի ակունքներում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Հակը տեղաբաշխված է Աղավնո գետի ակունքներում, ձախակողմյան բարձրավանդակում՝ ծովի մակերևույթից 1780 մետր բարձրության վրա։ Գետի հարավարևմտյան մասում վեր է խոյանում Իշխանասարը, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Ծղուկ լեռը[1]։

Հակը Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի շրջակայքում պահպանված ժայռապատկերները հավաստում են, որ բնակավայրը մի քանի հազար տարվա պատմություն ունի:

Հակ գյուղի մասին ներկայացված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ: Պատմիչը հաստատում է, որ Հակը եղել է Տաթև վանքի հարկատու գյուղերից մեկը:

1675 թվականին գյուղամիջում կառուցված Սբ. Մինաս եկեղեցու շինարարության արձանագրության մեջ հիշատակված է բնակավայրի Հակ անունը[1]:

Աղվռսահաքի գյուղը գտնվում էր Հակի հարևանությամբ, որից մնացել են եկեղեցու և գերեզմանոցի մնացորդները:

18-րդ դարի երկրորդ կեսին քրդերը սկսեցին թափանցել հայոց երկրի այս հատվածը, և Հակը սկսեց հայաթափվել: Թրքախոս քրդերը Հակը վերափոխեցին Մինքենդի: Այն անվան ծագման վերաբերյալ մի ավանդություն է պահպանվել, ըստ որի Լենկթեմուրի հրոսակախմբերը, մտնելոց Հայաստան,  քանդելով բնակավայրերը հասան Հակին և նույնպես կործանեցին: Հակը Լենկթեմուրի ավերած 1000-րդ բնակավայրն էր: Այստեղից էլ Մինքենդ կամ Մինքանդ[1]:

Քանի որ գյուղի մոտակայքում շարունակում էին գոյատևել հայկական բնակավայրերը, այստեղ 1841 թվականին և դրան հաջորդած տարիներին Խմձորեսկից հայ ընտանիքներ են տեղափոխվում և հաստատվում հին հայկական բնակավայրերում:

Հայկական բնօրրանում հաստատված հայ ընտանիքները նոր շունչ են հաղորդում հնագույն գյուղին: Գյուղի հարավային կողմում ձևավորվել է հայկական թաղամաս[1]:

20-րդ դարի սկզբին Հակի հայերը «ունէին լաւ տներ՝ յաճախ երկու յարկանի և թիթեղեայ տանիքով: Նրանք պարապում էին երկրագործութեամբ, անասնապահութեամբ, մասամբ էլ առևտրով: Ունէին 21 խանութ զանազան տեսակի ապրանքներով: Ունէին նաև դպրոց, իր յատուկ շէնքով, ուր սովորում էին նոյն իսկ թուրք մանուկներ…»: 

1905 թվականին հայ-թաթարական բախումների ժամանակ Հակի քրդերի միացած շրջակա գյուղերի թուրքերի և քրդերի հրոսակախմբերը թալանեցին և հրկիզեցին գյուղի հայերի՝ շատ դեպքերում իրենց հարևանների տները: 696 հայ բնակիչներից սպանվեց 198-ը, իսկ 42-ը գերեվարվեցին: Հակի ջարդերի կազմակերպիչն էր ոստիկանական պրիստավ Սադխ բեկ Մելիք Ասլանովը[1]:

1913 թվականին Գանձակի նահանգական դատարանը Հակի հայերի ցեղասպանությունը իրագործած 29 մարդասպաններին պատժում է:

Չնայած այդ դժվարություններին՝ գյուղի բնակչությունը վերադառնում և նորից շենացնում է հայրենի օջախը[1]:   

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 655.