Մասնակից:Գայանե Ղարագյոզյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրեգ Կոստիկյան (ծն. 1959 թ. հուլիսի 22, Նյու Յորք քաղաքում[1])՝ երբեմն հայտնի «Դիզայներ X» կեղծանունով[2], ամերիկյան խաղերի դիզայներ և գիտական ֆանտաստիկայի գրող[3]: Կոստիկյանի կարիերան ընդգրկում է խաղերի գրեթե բոլոր ժանրերը՝ ներառյալ՝ վեցանկյան վրա հիմնված ռազմական խաղեր, դերային խաղեր, սեղանի խաղեր, թղթախաղեր, համակարգչային խաղեր, առցանց խաղեր և հեռախոսային խաղեր: Նրա խաղերից մի քանիսը շահել են Origins Awards մրցանակը։ 2005 թվականին նա՝ Ջոնի Ուիլսոնի հետ դարձավ Manifesto Games-ի համահիմնադիր, որը այժմ դուրս է եկել բիզնեսից:

Անձնական կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգ Կոստիկյանը՝ փաստաբան և քաղաքական գործիչ Էդվարդ Ն.-ի և Ֆրենսիս (Հոլմգրեն) Կոստիկյանների որդին է[1]: 1986 թվականի սեպտեմբերի 4-ին նա ամուսնացել է Լուիզ Դիսբրոուի (արժեթղթերի վերլուծաբան) հետ[1] ։ Կոստիկյանը բնակվում է Նյու Յորքում իր երեք երեխաների մոտ[4] և 1982 թվականին համարվում է Բրաունի համալսարանի շրջանավարտ (բակալավր)[1] : Նա հաճախ է հանդես եկել խաղային արդյունաբերության միջոցառումներում, ներառյալ Game Developers Conference-ը և -ն:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներից սկսած Գրեգ Կոստիկյանը եղել է խաղերի դիզայներ[5] ։ Կոստիկյանը աշխատել է SPI-ում, մինչև որ 1982թ-ին այն փակվել է TSR-ի կողմից։ 1983 թվականին նա տեղափոխվել է West End Games[6]: 1983 թվականին նրա Bug-Eyed Monsters կոչվող խաղը բերվեց West End Games բերեցին գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի ժանրեր, և հաջորդ տարի նա West End Games-ի համար արտոնագրեց իր Paranoia կոչվող դերասանական խաղը` հրատարակչին գտնելու անհաջող փորձ կատարելուց հետո հրատարակելու համար[6]: Կոստիկյանը նախագծեց Toon կոչվող խաղը (1984) Steve Jackson Games-ի համար՝ այն բանից հետո, երբ մշակեց այն Ջեֆֆ Դիի առաջարկով: Կոստիկյանը զգում էր, որ խաղի համակարգը հիմնականում «կամայական» է, և որ խաղի թեման ավելի կարևոր է[6]։ West End Games ընկերությունը լիցենզիա ստացավ խաղ ստեղծելու համար, որը հիմնված էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա, իսկ Կոստիկյանը նախագծեց Star Wars: The Roleplaying Game (թարգմ. Աստղային պատերազմներ՝ դերային խաղ), որը Դագ Կաուֆմանի և այլոց օգնությամբ թողարկվել է 1987 թվականին[6]: 1987 թվականի հունվարին Կոստիկյանն ու Էրիկ Գոլդբերգը լքեցին West End Games-ը՝ կազմավորելով կարճաժամկետ Գոլդբերգ գործընկերությունը[6]: Երբ 1998 թվականին West End Games-ը հայտարարեց իր սնանկության մասին, Կոստիկյանն ու Գոլդբերգը փորձեցին վերականգնել Պարանոյայի իրավունքները, թեև West End Games-ի հիմնադիր Սքոթ Պալտերը պայքարում է այդ ամենի դեմ, դատավորը 2000թ-ին ստեղծողներին վերադարձրեց իրավունքները[6]: Կոստիկյանը Hogshead Publishing-ի համար «Դիզայներ X» կեղծանվան տակ նախագծեց «Violence» (1999) կոչվող դերային խաղը, և Creative Commons լիցենզիայի ներքո խաղը դարձրեց լայնորեն հասանելի[6]: Կոստիկյանը և Գոլդբերգը լիցենզավորեցին «Պարանոյա»-ն Mongoose Publishing-ի համար, որը 2004թ-ին սկսեց խաղի համար նոր գրքեր պատրաստել[6]:

Կոստիկյանը Manifesto Games-ի գործադիր տնօրենն էր, որը ստարտափ է՝ նվիրված ինքնուրույն զարգացած համակարգչային խաղերի համար կենսունակ մուտքի ապահովմանը[5]: Այնուհետև նա մի քանի տարի աշխատել է որպես խորհրդատու՝ նախքան 2010թ-ի մարտին Guerillapps-ին որպես խաղի գլխավոր դիզայներ միանալը՝ Facebook-ի համար իր «Trash Tycoon» խաղը մշակելու համար[7]: 2011թ-ի մայիսին նա միացավ Disney Playdom-ին` որպես խաղերի ավագ դիզայներ, իսկ 2014թ-ի հունվարին ստանձնեց նույն դերը Loop Drop-ում: 2015թ-ի հունիսին Կոստիկյանը միացավ Boss Fight Entertainment որպես խաղերի ավագ դիզայներ[8]:

Նա հրապարակման համար գրել է խաղեր, խաղերի ձևավորման և խաղային արդյունաբերության բիզնեսի վերաբերյալ հոդվածներ՝ ներառյալ ՝ «Նյու Յորք Թայմս», «Wall Street Journal Interactive», «Salon», «The Escapist», «Gamasutra» և «Game Developers Magazine» և գիտական ֆանտաստիկայի վեպերի հեղինակ է[5][9]:

Նա խաղերի դիզայնի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել համալսարաններում, այդ թվում ՝ Կոպենհագենի Տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանում, Հելսինկիի արվեստի և դիզայնի համալսարանում, Ռենսելերի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և Նյու Յորք նահանգի Սթոունի–Բրուք համալսարանում[9]:

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիկյանի ուշագրավ գործերը ներառում են՝

  • Web and Starship (1984[10])
  • Toon (1984[11])
  • Star Wars: The Roleplaying Game (1987[12][11])
  • Pax Britannica (1985[13])
  • Paranoia (1984[14])
  • The Creature That Ate Sheboygan (1979[15])
  • MadMaze[16]
  • Violence: The Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed[17]
  • The Price of Freedom (1986[11])

Բացի այդ, Կոստիկյանը խաղերի ձևավորման և մշակույթի ոլորտում խաղերի դերի թեմայով հայտնի հեղինակ է: Նրա էսսեն՝ «I Have No Words and I Must Design»[18], լայնորեն ընթերցվում է՝ որպես խաղային դիզայնի մշակման հայեցակարգային մոտեցում: Կոստիկյանը երկար տարիներ աշխատել է խաղերի ձևավորման վրա, ներառյալ գրել և կոնսուլտացիաներ է տվել Nokia-ի համար: 2005 թվականի սեպտեմբերին նա լքեց Nokia-ն՝ Computer Gaming World-ի նախկին խմբագիր Ջոնի Ուիլսոնին միանալու համար և հիմնեց ինդի խաղերի ստարտափի հրատարակչություն՝ Մանիֆեստո Գեյմս[19]: Նա պարբերաբար աջակցել է ներկայումս գոյություն չունեցող Մանիֆեստո Գեյմսի կայքին և նրանց այժմ՝ գոյություն չունեցող բլոգի գլխավոր խմբագիրն էր:

1970-80-ական թվականներին Կոստիկյանը Սլոբբովիայի առաջատար մասնագետն էր: 2009թ-ի փետրվարին Կոստիկյանը թարմացրեց կանոնները և 1979թ-ին վերաթողարկեց իր «Վեկտոր 3» տիեզերական մարտական խաղը՝ Creative Commons արտոնագրով[20]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիկյանը գրել է չորս վեպ: Առաջին երկուսը ժանրային ֆենտեզի պարոդիա էին՝ «Մեկ այլ օր» (Another Day), «Ուրիշ զնդան» (Another Dungeon), (1990) և դրա շարունակությունը «Մի արկածային խաղ» (One Quest), «Բռնի՛ր վիշապներին» (Hold the Dragons) (1995): «Սրով»-ը (Sword), (1993)՝ ևս մեկ անհարգալից ֆանտազիա է երիտասարդ բարբարոսի մասին, որին հանգամանքները ստիպում են մուտք գործել ավելի մեծ աշխարհ: Այն ի սկզբանե սերիականացված էր Prodigy առցանց ծառայությունում:

Նրա վերջին վեպը՝ «Առաջին պայմանագիրը» (First Contract) (2000), պատկերվում է (շատ կոպիտ հումորով) հսկայական սոցիոլոգիական և տնտեսական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում այլմոլորակայինների երկիր գալուց հետո, և մեկ ձեռնարկատիրոջ ջանքերը գոյատևելու և նոր կյանք սկսելու համար[21]:

2013թ-ին MIT Press-ի կողմից հրապարակվեց Կոստիկյանի ոչ գեղարվեստական հայացքը` խաղերի զարգացման մեջ անորոշության դերի վերաբերյալ: Ավելի ուշ՝ 2015 թվականին տպագրվեց հրատարակության կազմը[22]:

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիկյանը Origins Awards-ի հինգ մրցանակների հաղթող է[5]: 2007 թ.-ի մարտի 7-ին Կոստիկյանը ստացավ Game Developers Choice Awards Maverick (թարգմ. Խաղ մշակողների ընտրություն և Մավերիք մրցնակներ) մրցանակներ: Մրցանակը տրվեց ինդի խաղերի համար կենսունակ ալիք ստեղծելու նրա անխոնջ ջանքերի համար[23]: 1999-ին նրան ներգրավվել են Արկածային խաղերի փառքի սրահ[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Costikyan, Greg 1959-.». Contemporary Authors, New Revision Series. Gale. 2006. Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին. Վերցված է 2012-04-18-ին. (subscription required)
  2. Ed Hogg. «Violence by Greg Costikyan, writing as "Designer X"». Վերցված է 2011-11-08-ին.
  3. «Greg Costikyan (partial ludography)». Pen & Paper RPG Database. Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին. Վերցված է 2012-04-18-ին.
  4. Greg Costikyan. «Personal Stuff». Վերցված է 2009-02-05-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Costikyan, Greg (2007). «My Life with Master». In Lowder, James (ed.). Hobby Games: The 100 Best. Green Ronin Publishing. էջեր 204–208. ISBN 978-1-932442-96-0.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Shannon Appelcline (2011). Designers & Dragons. Mongoose Publishing. ISBN 978-1-907702-58-7.
  7. «Multiplayer Facebook Game Trash Tycoon Trains You To Be Green (But In A Fun Way)». Tech Crunch Network. 8 June 2011. Վերցված է 23 November 2015-ին.
  8. «Greg Costikyan Linkedin». Linkedin. Վերցված է 23 November 2015-ին.
  9. 9,0 9,1 «Digital Media Wire - Greg Costikyan». Digital Media Wire. Արխիվացված է օրիգինալից 24 November 2015-ին. Վերցված է 23 November 2015-ին.
  10. «Web and Starship». Gollancz SFE. Արխիվացված է օրիգինալից 24 November 2015-ին. Վերցված է 23 November 2015-ին.
  11. 11,0 11,1 11,2 Schick, Lawrence (1991). Heroic Worlds: A History and Guide to Role-Playing Games. Prometheus Books. ISBN 0-87975-653-5.
  12. «Origins Award Winners (1987)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008-04-15-ին. Վերցված է 2007-10-09-ին.
  13. «Charles S. Roberts Award Winners (1985)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին. Վերցված է 2007-10-09-ին.
  14. «1984 list of winners». Academy of Adventure Gaming Arts and Design. Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին. Վերցված է 2011-11-06-ին.
  15. «Charles S. Roberts Award Winners (1979)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008-04-15-ին. Վերցված է 2007-10-09-ին.
  16. Banks, Michael (2008). On the Way to the Web: The Secret History of the Internet and its Founders. Springer / Google Books. էջ 145. ISBN 978-1-4302-5074-6.
  17. «Review of Violence: the Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed». RPG.com / Skotos Tech, Inc. Արխիվացված է օրիգինալից 24 November 2015-ին. Վերցված է 23 November 2015-ին.
  18. Greg Costikyan (1994). «I Have No Words and I Must Design». Արխիվացված է օրիգինալից 2008-08-12-ին.
  19. Dean Takahashi (14 February 2007). «An Interview With Greg Costikyan, the "Maverick" of Manifesto Games». San Jose Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2007-12-23-ին. Վերցված է 2007-03-20-ին.
  20. Greg Costikyan (2009-02-03). «Tabletop Tuesday: Revised Version of My Old Game, Now for Free». Վերցված է 2009-02-04-ին.
  21. «First Contract by Greg Costikyan». Վերցված է 2011-11-08-ին.
  22. «Uncertainty in Cames». MIT Press. Արխիվացված է օրիգինալից 24 November 2015-ին. Վերցված է 23 November 2015-ին.
  23. «2007 Game Developers Choice Awards To Honor Miyamoto, Pajitnov». Gamasutra. Վերցված է 2007-02-12-ին.
  24. «Origins Awards (1999)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2007-11-05-ին. Վերցված է 2007-10-09-ին.