Մասնակից:ԳԻՏԱԿ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳԻՏԱԿ/Ավազարկղ3


«Աղախնի պատմությունը» (անգլ.՝ The Handmaid's Tale), կանադացի գրող Մարգարետ Էթվուդի գրչին պատկանող հակաուտոպիական վեպ։ Առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Նոր Անգլիայում՝ Գիլեադ Հանրապետություն կոչվող կաստային հասարակությունում, որտեղ իշխանության էին եկել կրոնական ռադիկալները։ Գլխավոր հերոսուհին՝ «աղախին» Ֆրեդովան (անգլ.՝ Offred, այսինքն՝ «պատկանում է Ֆրեդ անվամբ մեկին»), բարձրաստիճան Կոմանդորի անպտուղ կնոջ փոխարեն պետք է «կրեր» նրանց երեխային։ Էթվուդը ուսումնասիրել է հալածված կանանց, բայց միևնույն ժամանակ և ընդվզման ու մարդկային անզուսպ ոգու թեման։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի վերնագիրը հղում է կատարել Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» ստեղծագործությանը։ Վեպում իրար են հաջորդում «գիշերային» գլուխները՝ նվիրված բացառապես Ֆրեդովային և նրա ապրումներին, ինչպես նաև մի քանի գլուխներից բաղկացած «ցերեկային» մասերից, որտեղ մատնացույց է արվում հերոսուհու միջավայրը, այլ աղախինների ճակատագրերը և Գիլեադի կյանքը։ Գործողությունները ներկա ժամանակից տեղափոխվում են անցյալ և հակառակը։

Մարգարետ Էթվուդը, նախընտրելով ֆանտաստիկա տերմինը, փաստել է, որ իր գիրքը «գիտաֆանտաստիկ» չէ։ Նրա խոսքերով առաջին դեմքով գրված ստեղծագործությունները նկարագրում են երևույթներ, որոնք դեռ չեն կարող տեղի ունենալ, օրինակ՝ ճանապարհորդություն դեպի այլ տիեզերք։ Միևնույն ժամանակ երկրորդ դեմքով պատմվող գրքի գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և այնտեղ ի հայտ եկող առարկաները արդեն իսկ գոյություն ունեն այս կամ այն ձևով[1]։ Էթվուդը նկատել է 1980–ական թվականներին Ամերիկայում արդեն գոյություն ունեցող տենդենցները և իր արձակում դրանք մտածված կերպով հասցրել «տրամաբանական ավարտին»[2]։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին վեպն արժանացել է Գեներալ-նահանգապետի մրցանակին, իսկ 1987 թվականին Արթուր Քլարկի մրցանակին՝ նրա հիմնադրումից անմիջապես հետո։ 1986 թվականին առաջադրվել է «Նեբյուլա» և Բուքերյան մրցանակներին, ինչպես նաև՝ «Պրոմեթեյ» մրցանակին։

Հարմարեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է՝ ներառյալ ֆիլմը (1990 թվական) և հեռուստասերիալը (2017 թվական)։ Բացի այդ, գոյություն ունի բեմադրությունների շարք, այդ թվում՝ նույնանուն օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Atwood, Margaret (17 June 2005). «Aliens have taken the place of angels». The Guardian. UK.
  2. «An Interview with Margaret Atwood on her novel, The Handmaid's Tale» (PDF). Nashville Public Library. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-04-13-ին. Վերցված է 27 March 2016-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)