Մասնակից:Բարսեղյան Անի/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղյան Անի/Ավազարկղ7
Հասակը190սմ
Ծնվել էմարտի 20,1983
ԾննդավայրՕմսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունկատակերգու, դերասան, դիզայներ

Արսենի Սերգեևիչ Պոպով [1](մարտի 20, 1983, Օմսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կատակերգու, դերասան և դիզայներ։ «Իմպրովիզատորներ» շոուի դերասան և «Իմպրովիզացիա. Թիմերը» շոուի ժյուրիի անդամ :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի մարտի 20-ին Օմսկ քաղաքում [2] ինժեներներ Սերգեյ և Տատյանա Պոպովների ընտանիքում ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ծնողների պնդմամբ, ընդունվել է Ֆ.Դոստոևսկի անվան Օմսկի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ[3], սակայն կատճ ժամանակ այնտեղ ուսումնառելուց հետո հասկացավ, որ ցանկանում է դերասան դառնալ, և ընդունվեց նույն համալսարանի Մշակույթի և արվեստի ֆակուլտետ ։ 2006 թվականին ավարտել է Վադիմ Ստանիսլավովիչ Ռեշետնիկովի կուրսը և ստացել «Դրամատիկական թատրոնի և կինոյի արտիստ» մասնագիտության դիպլոմ [4]։

Համալսարանն ավարտելուց հետո Արսենին աշխատել է Դրամատիկական լիցեյի թատրոնում, ինչպես նաև Օմսկի հեռուստատեսության հաղորդավար [5]։

Այդ ժամանակ «ՉելոՎԵԿ» պլաստիկ դրամատիկական թատրոնը Ուլան-Ուդեից տեղափոխվեց Օմսկ, որին միացավ Արսենին, ինչի արդյունքում 2007 թվականին տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ [6]։ Այդ ժամանակ նա փորձում էր կինոկարիերա սկսել և նկարահանվեց «Ձուլարան» հեռուստասերիալում, ինչպես նաև «Պայմանագրային կին» մելոդրամայի դրվագներից մեկում [7]՝ էպիզոդիկ դերում։

Շուտով նա հանդիպում է «Իմպրովիզացիա» շոուի իր ապագա գործընկերոջը՝ Սերգեյ Մատվիենկոյին, որն այն ժամանակ «CraZy» իմպրովիզացիոն թատրոնի դերասան էր։ Շուտով Պոպովին հաջողվում է դառնալ թատրոնի դերասան։ Ժամանակի ընթացքում «CraZy» իմպրովիզացիոն թատրոնը (գլխավոր դերասանական կազմով՝ Արսենի Պոպով - Սերգեյ Մատվիենկո - Անտոն Զախարին) դառնում է Սանկտ Պետերբուրգի լավագույն իմպրովիզացիոն շոուներից մեկը [8]։

2011-ին Պոպովը մասնակցել է «Մեր դրամարկղը» շոուին, իսկ 2012-ին Մատվիենկոյի հետ միասին մասնակցել է MUZ-TV հեռուստաալիքի «Battle for Air» հեռուստաշոուին: Ո՛չ Պոպովը, ո՛չ Մատվիենկոն չդարձան ծրագրի հաղթող, բայց նրանք հասան շոուի եզրափակիչ և նկարահանվեցին «Տոչկա Յու» կատակերգական ծրագրի մի քանի դրվագներում [9]։

2013-ին տարածաշրջանային Comedy Club-ի հավաքի ժամանակ ՏՆՏ հեռուստաալիքի ստեղծագործական պրոդյուսեր Վյաչեսլավ Դուսմուհամետովը հետաքրքրվեց CraZy-ի գործունեությամբ։ Բանակցությունների արդյունքում CraZy թատերախումբը միավորվեց մեկ այլ իմպրովիզացիոն խմբի՝ Վորոնեժի թատրոնի «Հակասական հարց»-ի դերասանների հետ, որտեղ ընդգրկվեցին Պոպովի ապագա գործընկերները «Իմպրովիզացիա» շոուում Անտոն Շաստունը և Դմիտրի Պոզովը, ինչպես նաև. շոուի պրոդյուսեր Ստանիսլավ Շեմինովը։

Նոր շոուի ձևաչափի վրա աշխատելը և թատերական ձևաչափը հեռուստատեսայինի վերածելու փորձը տևեց գրեթե երեք տարի։ Երկու անհաջող պիլոտային դրվագներից հետո՝ Անտոն Զախարինի հեռանալը թիմից և Վորոնեժի մեկ այլ դերասան Անդրեյ Անդրեևի տեղափոխումը նախագծի ստեղծագործական թիմ, ձևավորվում է «Իմպրովիզացիա» ապագա շոուի դերասանական կազմը՝ Դմիտրի Պոզով, Սերգեյ Մատվիենկո, Անտոն Շաստուն և Արսենի Պոպով։

Այս դերասանական կազմով դերասանները նկարահանում են երրորդ պիլոտային դրվագը, և արդյունքում 2016 թվականի փետրվարի 5-ին ՏՆՏ ալիքով տեղի ունեցավ «Իմպրովիզացիա» շոուի առաջին դրվագը։ Հաղորդումը դրական արձագանքներ է ստացել հեռուստադիտողների և լրագրողների կողմից և թողարկումից ի վեր մշտապես եղել է 14-ից 44 տարեկան տարիքային կատեգորիայի առաջատարների թվում: Բացի հեռուստատեսային նախագծի վրա աշխատելուց, Արսենին զարգացնում է իր դերասանական կարիերան։ 2019 թվականին նա նկարահանվել է ռուսական ռեյվ-փոփ-փանկ խմբի՝ Little Big-ի «I՚m Ok» տեսահոլովակում։ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Gypsy» [10] կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որում Արսենին կերտեց գլխավոր կերպարին։ 2021 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Գիշատիչներ» [11] լիամետրաժ կատակերգության պրեմիերան, որտեղ Արսենին խաղաց գլխավոր դերերից մեկը։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից Արսենին շապիկների դիզայներ է իր սեփական ապրանքանիշի՝ «Remove the Fish»-ի համար։ Շապիկների վրա գրությունները գրեթե միշտ կապված են «Իմպրովիզացիա» շոուի հետ [12]։

2020 թվականի հունիսի 25-ից Արսենին դարձել է Instagram-ի Lenta խանութի «ՆԱԽԱՈՒՐԲԱԹ» բաժնի հաղորդավարներից մեկը։

2021 թվականի նոյեմբերի 22-ից DreamApp YouTube ալիքում թողարկվել են համանուն շոուի դրվագներ, որտեղ հաղորդավարն է Արսենի Պոպովը, և մասնակիցները փորձում են ֆիլմի կամ սերիալի իրենց գաղափարը վաճառել մի քանի հայտնի պրոդյուսերների/ռեժիսորների [13]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Арсений Попов: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2023-09-21-ին.
  2. «Арсений Попов - Импровизация: биография, фото, возраст, инстаграм (ТНТ)». Участники популярных шоу (ռուսերեն). 2016-08-03. Վերցված է 2023-09-21-ին.
  3. «Арсений Попов - Импровизация: биография, фото, возраст, инстаграм (ТНТ)». Участники популярных шоу (ռուսերեն). 2016-08-03. Վերցված է 2023-09-21-ին.
  4. «ПОПОВ Арсений Сергеевич - биография, новости, фото, дата рождения, пресс-досье. Персоналии ГлобалМСК.ру». www.globalmsk.ru. Վերցված է 2023-09-21-ին.
  5. Городецкий, Антон. «Арсений Попов, «Импровизация» на ТНТ: «У нас в стране столько людей занимаются не тем, чем хотят» | MAXIM». www.maximonline.ru (ռուսերեն). Վերցված է 2023-09-21-ին.
  6. Время от времени подкаст #12 Арсений Попов, Վերցված է 2023-09-21-ին
  7. Cast, Kinolift |. «Арсений Попов Фильмография Актёр Kinolift | Cast». Kinolift | Cast - Поиск актеров. Кастинги. Онлайн пробы. (ռուսերեն). Վերցված է 2023-09-21-ին.
  8. Время от времени подкаст #12 Арсений Попов, Վերցված է 2023-09-21-ին
  9. Время от времени подкаст #12 Арсений Попов, Վերցված է 2023-09-21-ին
  10. Manegree - Gypsy (Short movie, 2019), Վերցված է 2023-09-21-ին
  11. «Алёна Бабенко вступает в борьбу с лайф-коучем в трейлере комедии «Хищники»». Кино-Театр.Ру. 2021-01-13. Վերցված է 2023-09-21-ին.
  12. «Арсений Попов: «Я хихикаю от всяких шуточек, иногда даже от своих»». weacom.ru. 2017-08-11. Վերցված է 2023-09-21-ին.
  13. «DreamApp - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023-09-21-ին.