Մասնակից:Բաբայան Լուսինե/Անտոնիո Պուերտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Պուերտա
Անձնական տվյալներ
Հասակ 183 սանտիմետր
Պատանեկան կարիերա
2002-2004 Իսպանիա Իսպանիա Սևիլյա Բ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2007 Իսպանիա Իսպանիա Սևիլյա ՖԱ 53 (5)
Ազգային հավաքական
2006 Իսպանիա Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անտոնիո Խոսե Պուերտա Պերես (իսպ.՝ Antonio José Puerta Pérez, [1][2], - օգոստոսի 28, 2007[3], Սևիլյա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի խաղացող էր։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Անտոնիոն սկսել է պարապել Սևիլյայի մանկական թիմում, 10 տարի անց հանդես էր որպես պահեստային խաղացող։ 2004 թվականի սեպտեմբերի 19֊ին Անտոնիո Պուերտան իր դեբյուտային խաղը ունեցավ «Սևիլիայի» մեկնարկային կազմում որպես փոխարինող՝ խաղաց «Լևանտե»֊ի դեմ խաղում՝որում անդալուսցիները հաղթել են 3:0 հաշվով։

2004 թվականի նոյեմբերին Պուերտան առաջին անգամ հայտնվեց դաշտում թիմի մեկնարկային կազմում և նետեց գնդակը «Նումանսիա»֊ի դարպասին: Այդ խաղում «Սևիլյան» պարտվեց 1:2 հաշվով։

2006 թվականից սկսած Պուերտան սկսեց պարբերաբար դուրս գալ դաշտ թիմի մեկնարկային կազմում և մեկ սեզոնի ընթացքում խաղաց 25 խաղերում։ 2006 թվականի ապրիլին նա՝ ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչում՝ լրացուցիչ ժամանակում, իր հաղթական գոլն է խփում գերմանական «Շալկե» թիմի դարպասին։ Մի ամիս անց նա հաղթանակի համար մեդալ է ստացել ՈւԵՖԱ-ի Լիգայում, չնայած չի մասնակցել անգլիական «Միդլսբրո»֊ի դեմ խաղին, որը «Սևիլիա»֊ն հաղթեց 4:0 հաշվով:

2006/07 մրցաշրջանում Պուերտան խաղաց 46 խաղ, և օգնեց «Սևիլիա»֊ին նվաճել Լա Լիգայի բրոնզե մեդալը։ 2007 թվականի մայիսին պաշտպանն ամբողջությամբ խաղաց ՈւԵՖԱ֊ի գավաթի եզրափակիչ հանդիպմանը՝ «Էսպանյոլ»֊ի դեմ, որը «Սևիլյա»֊ն հաղթեց 11 մետրանոցների շնորհիվ։

Օգոստոսի կեսերին, 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ, տեղեկություններ հայտնվեցին, որ մադրիդյան «Ռեալ»֊ը ցանկություն ունի գնել Պուերտային, Դանիել Ալվեսին և Սիսինյոյին՝ 37 միլիոնով[4]։

2007 թվականի օգոստոսի 25-ին, Անտոնիոյի սիրտը վատացավ՝ «Խետաֆե»֊ի դեմ խաղում՝ Իսպանիայի 2007/08 առաջնության առաջին փուլում։ Անտոնիոն կարողացավ ինքնուրույն դուրս գալ դաշտից, սակայն հանդերձարանում ևս մեկ սրտի կաթված ստացավ, որից հետո նա անմիջապես տեղափոխվեց Սևիլիայի հիվանդանոցներից մեկը: Հիվանդանոցում նրա վիճակը չի բարելավվել և օգոստոսի 28-ին, ժամը 14: 30-ին, Անտոնիո Պուերտան մահացավ:

Ֆուտբոլիստի մահից երկու ամիս անց նրա ընկերուհին՝ Մար Ռոլդանը՝«Sagrado Corazon» հիվանդանոցում, ունեցավ որդի՝ Այտոր Անտոնիո: Առաջիններից մեկը երիտասարդ մորը շնորհավորեց Սևիլիայի նախագահ՝ Խոսե Մարիա դել Նիդոն: Այտոր Անտոնիոն ստացել է «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտի մշտական աբոնեմենտ: Բացի այդ Պուերտա կրտսերը հորից ժառանգեց ակումբի 16-րդ համարը: Եթե նա ֆուտբոլիստ չդառնա, ապա այդ համարը հավիտյան ամրագրվելու է Անտոնիո Պուոյին (սակայն Դենիս Չերշևն էր խաղացել 16 համարի տակ։ Պատճառն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է ամրագրել 16 համարը Պուերտոյին, քանի որ ըստ կաննոների անհրաժեշտ է, որ համար 1-ից մինչև 25-ը պետք է ամրագրվեն ընթացիկ խաղացողներին, իսկ 25-ից հետո ըստ ցանկության)։


Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի Եվրո 2008, Եվրո 2012 ոսկե մեդալների մրցանակաբաշխության ժամանակ, Իսպանիայի պաշտպան Սերխիո Ռամոսն արժանացել է մրցանակի և թիմի հետ տոնել հաղթանակը՝ Պուերտայի պատկերով և « Միշտ մեզ հետ» վերնագրով շապիկով[5]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PR-Inside». https://www.pr-inside.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Գերմանիայի ազգային գրադարան,Բեռլինի պետական գրադարան, Բավարական պետական գրադարան». https://portal.dnb.de. 2018-08-22T15:13:07. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Antonio Puerta». https://www.transfermarkt.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. "Реал" предложит ? 37 млн. и Сисинью за Дани Алвеша и Пуэрту
  5. Siempre con nosotros