Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ28

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/Тинго-Мария

Տինգո-Մարիա (իսպ.՝ Tingo María), Պերուի Հուանուկո շրջանի Լեոնսիո Պրադո շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքի բնակչությունը 55.000 մարդ է (2007 թվականի տվյալներով): Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 660 մ բարձրության վրա, Լիմայից 545 կմ հյուսիս:

Տինգո-Մարիայի շրջակայքը համարվում է այն վայրը, որտեղ հայտնաբերված են թիթեռների ամենամեծ թվաքանակը (ի դեպ, Պերուն թիթեռների ամենամեծ տեսականին ունեցող երկիրն է, այստեղ հայտնաբերվել է 3450 տեսակ), ինչը արտացոլված է Ավանի զինանշանի վրա որպես նրա խորհրդանիշներից մեկը[1]:

Տեղանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվան ծագման տարածված տարբերակը պնդում է, որ «Տինգո»-ն գալիս է կեչուա լեզվից, ինչը նշանակում է գետերի միախառնում: Քաղաքի անվան երկրորդ մասը, ըստ ավանդության, վերաբերում է Մարիա անունով մի կնոջ, որը հայտնաբերվել է գետում խեղդված:

Քաղաքի ոչ պաշտոնական անունը «Ամազոնի դուռ» է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1938 թվականի հոկտեմբերի 15-ին Մոնսոն և Հուալագա գետերի միախառնման վայրում՝ Պերուի արևադարձային անտառների շարքում: Ագրիկոլա գյուղատնտեսական կայանը հիմնադրվել է այստեղ: 1942 թվականին ԱՄՆ կառավարությունը միջոցներ է հատկացրել կայանի համար, իսկ 1960 թվականին ավելացրել գյուղատնտեսական հողերի սահմանները ավելի քան 40,000 ակրով (160 կմ), Վալագա գետի հարթ ջրհեղեղի երկայնքով:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման տաք է և արևադարձային: Միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է 18°C-ից մինչև 35°C՝ 77.5% խոնավությամբ: Տարեկան տեղումները 3000 մմ են: Կան կարճատև հորդառատ անձրևներ, բայց արևադարձային կլիմայի պատճառով քաղաքը տաք է ամբողջ տարին[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cooperativa Agroindustrial Naranjillo-ն զբաղվում է կակաոյի արտադրությամբ և վաճառքով արտասահմանում:

Քաղաքն ունի օդանավակայան, որն իրականացնում է ամենօրյա ներքին չվերթներ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են մի քանի կրթական հաստատություններ՝ տարրականից մինչև բարձրագույն կրթություն:

Քաղաքում է գտնվում National University of the Forest (UNAS)[3]։ Այստեղ կա 7 ֆակուլտետ, բուսաբանական այգի և անհրաժեշտ սարքավորումներ: Համալսարանի մոտ է գտնվում 180 կմ2 տարածք ունեցող Տինգո Մարիա ազգային պարկը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակայքում կան բազմաթիվ քարանձավներ, որոնցից ամենահայտնին Cueva de las Lechuzas-ն է, որը բնակեցված է գիշերային բու թռչուններով (Steatornis caripensis)[4][5]։

Քաղաքի խորհրդանիշը La bella durmiente լեռնաշղթան է (Քնած գեղեցկուհի), որն ուրվագծով նման է ստախոս կնոջ: Կեչուա լեզվում լեռը կոչվում է Pumarinri (պումայի ականջ)։ Երկու տեսարժան վայրերն էլ գտնվում են Տինգո Մարիա ազգային պարկից 6,5 կմ հեռավորության վրա:

Այստեղ հայտնի է նաև աղի լիճը, որը համարվում է բուժիչ:

Քաղաքն ունի հուշարձաններ՝ ի պատիվ օդաչու և ազգային հերոս Խոսե Կինոնես Գոնսալեսի, ինչպես նաև գնդապետ Լեոնսիո Պրադոյի:

Շիպիբո-կոնիբո «Բեն-Ջեմա» բնակավայրը վերստեղծվել է Ուալյագա գետի ափին 2007 թվականին և զբոսաշրջիկներին գրավում է հնդկացիների ավանդական վարպետությամբ, իր մշակույթի և ավանդույթների ցուցադրմամբ:

Քաղաքի մյուս հիշարժան վայրերը ներառում են Ռամոնա Կամտիլյաի այգին, հրապարակը, Սան Միգել ջրվեժը, Հրաշքների ծովածոցը, Բուսաբանական այգին և այլ հիշարժան վայրեր:

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայիսի 14. Տինգո Մարիա ազգային պարկի ամենամյա տոնակատարություն:
  • Հունիսի 24․ Սուրբ Հովհաննեսի տոն: Այս օրը պարեր են կազմակերպվում խարույկների և ծառերի շուրջ, գետերի ափերին:
  • Հուլիսի 28 և 29․ Պերուի ազգային տոները:
  • Հոկտեմբերի 15․ քաղաքի օր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каабак Л. В., Сочивко А. В. Бабочки мира. — М.: Аванта+, 2003. — ISBN 5-94623-008-5.
  2. «Clima Tingo Maria: Temperatura, Climograma y Tabla climática para Tingo Maria - Climate-Data.org». es.climate-data.org. Վերցված է 2018-05-18-ին.
  3. «Principal | UNIVERSIDAD NACIONAL AGRARIA DE LA SELVA» (իսպաներեն). www.unas.edu.pe. Վերցված է 2018-05-18-ին.
  4. Peru.com, Redacción (2014-08-15). «Cueva de las Lechuzas: Un curioso lugar en Tingo María (FOTOS)». Perú.com (իսպաներեն). Վերցված է 2018-05-18-ին.
  5. «Incrementan tarifa de ingreso a Cueva de las Lechuzas». Inforegion (իսպաներեն). Վերցված է 2018-05-18-ին.

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]