Մասնակից:Արցախուհի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Սարգսյան

Արմեն Թեմուրի Սարգսյան (ծնվել է 1963 թվականի հունվարի 2-ին Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում) քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցը:
  • 1985 թվականին գերազանցության վկայականով ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
  • 1985-1995 թվականներին աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում` որպես տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, այնուհետև դպրոցի տնօրեն:
  • 1989 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ:
  • 1995 թվականից աշատում է ԱրՊՀ պատմության ամբիոնում՝ որպես դասախոս:
  • 1995-1997 թվականներին աշխատել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում` որպես տնօրեն, միաժամանակ շարունակելով դասախոսական աշխատանքը ԱրՊՀ-ում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997թ նշանակվել է ԼՂՀ մշակույթի վարչության պետ:
  • 1997-2002 թվականներին նշանակվել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար:
  • 2002-2004 թվականներին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար:
  • 2005-2007 թվականներին աշխատել է ՀՅԴ Արցախի վերլուծական կենտրոնում՝ որպես տնօրեն:
  • 2007-2010 թվականներին աշխատել է Թուֆենկյան բարեգործական ընկերության Արցախի գրասենյակում՝ որպես պատասխանատու:

Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է հայրենի գյուղի ջոկատի առաջին հրամանատարը, այնուհետև զբաղեցրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնը:

  • 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
  • 2010թ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր` կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար»
  • «Անդրանիկ Օզանյան»
  • «Մարշալ Բաղրամյան»
  • «Մխիթար Գոշ» մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963թ.ԼՂՀ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում: 1970-1980թթ. սովորել և ավարտել է Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցը: 1985թ. գերազանցության վկայականով ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1985-1995թթ. աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում` որպես տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, այնուհետև դպրոցի տնօրեն: 1989թ. ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ: 1995 թվականից աշատում է ԱրՊՀ պատմության ամբիոնում՝ որպես դասախոս: 1995-1997թթ. աշխատել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում` որպես տնօրեն , միաժամանակ շարունակելով դասախոսական աշխատանքը ԱրՊՀ-ում: 1997թ. նշանակվել է ԼՂՀ մշակույթի վարչության պետ: 1997-2002թթ. նշանակվել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 2002-2004թթ. նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 2005-2007թթ. աշխատել է ՀՅԴ Արցախի վերլուծական կենտրոնում՝ որպես տնօրեն: 2007-2010թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական ընկերության Արցախի գրասենյակում՝ որպես պատասխանատու: Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է հայրենի գյուղի ջոկատի առաջին հրամանատարը, այնուհետև զբաղեցրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնը: 2005թ. ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2010թ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր` կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով: Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: ՀՅԴ կուսակցության անդամ է: ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է: Պարգևատրվել է «Արիության համար», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Մխիթար Գոշ» մեդալներով: Ամուսնացած է, ունի 2 զավակ: