Մասնակից:Արինա Բեգլարյան.1/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սֆերա ( անգլ.՝ The Sphere), գերմանացի քանդակագործ Ֆրից Քյոնիգի մետաղյա քանդակը, որը գտնվում է Նյու Յորքում։ Ավելի վաղ գտնվում էր Օսթին Ջոզեֆ Տոբինի անվան հրապարակում ՝ Մանհեթենի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների կողքին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բեկորների տակից դուրս է բերվել եւ ժամանակավոր պահպանության է ուղարկվել Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ:

Հարձակումից վեց ամիս անց, երբ ցուցադրվեց քանդակի մասին վավերագրական ֆիլմ, «Սֆերան» ժամանակավորապես ուղարկվեց Բեթթերի այգի, առանց վերանորոգման: Շուտով հուշարձանի ոտնակի տակ օծվեց Հավերժական կրակ ՝ որպես 9/11 զոհերի հուշարձան։ «Սֆերան» դարձել է գլխավոր զբոսաշրջային տեսարժանություն, մասամբ այն պատճառով, որ ահաբեկչությունը դիմակայել է փոքր խորշով և պատյանի անցքով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սֆերան» իրենից ներկայացնում է 762 սմ բարձրությամբ մետաղական քանդակ, որը բաղկացած է 52 բրոնզե հատվածներից ։ Այն ստեղծվել է Բրեմենում, Գերմանիա, և ուղարկվել է ստորին Մանհեթեն[1]։ Գեղարվեստական ձևավորման նպատակն էր խորհրդանշել խաղաղությունը համաշխարհային առևտրի միջոցով: «Սֆերան» դրվեց շատրվանի կենտրոնում գտնվող օղակի վրա և ճարտարապետ Մինորու Յամասակիի մշակած դեկորատիվ տարրերի հետ միասին պետք է նմանակեր Մեքքայի մեծ մզկիթը, Մասջիդ Ալ-Հարամը, որտեղ քանդակը կանգնած էր Քաաբայի տեղում[2]։Ինքը ՝ «Սֆերան» 24 ժամում կատարել է մեկ ամբողջական շրջադարձ ։ Լավ եղանակին շատրվանի տեղը նախաճաշի հայտնի վայր էր WTC-ի աշխատակիցների համար:

Սեպտեմբերի 11-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո քանդակը դուրս է բերվել բեկորների տակից և ժամանակավոր պահպանության է ուղարկվել Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ[3]:

Գերմանացի ռեժիսոր Պերսի Ադլոնը «Սֆերային ֆիլմ է նվիրել, որում պատմողը Գրաունդ-Զիրոյին այցելում է ահաբեկչությունից հինգ շաբաթ անց և պատմում քանդակի ստեղծման պատմությունը: Քյոնիգն ինքը սկզբում դեմ էր «Սֆերայի վերատեղադրմանը ՝ հուշարձանը համարելով "գեղեցիկ դիակ"։[3]

Ի վերջո, քանդակը վերադարձավ Մանհեթեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ին տեղադրվեց Բեթթերի այգում[4], չորս թաղամաս այն վայրից, որտեղ այն ժամանակին կանգնած էր ։ Աշխատանքը ղեկավարել է ինքը ՝ Քյոնիգը, «Սֆերայի ստեղծողը ։

2017 թվականի սեպտեմբերին «Սֆերան» կրկին տեղափոխվել է.այս անգամ նոր ստեղծված Լիբերթի այգի Լիբերթի այգի[en], որն ավելի մոտ է իր բուն տեղանքին:[5][6]


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/FEMA_-_4060_-_Photograph_by_Michael_Rieger_taken_on_09-21-2001_in_New_York.jpg/480px-FEMA_-_4060_-_Photograph_by_Michael_Rieger_taken_on_09-21-2001_in_New_York.jpg«Սֆերան» ՝WTC-ի բեկորների ֆոնին

  1. Percy Adlon (2001). «Koenig's Sphere» (անգլերեն). Leora Films, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010-09-28-ին. Վերցված է 24 March 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Kerr, Laurie (December 28, 2001). «The Mosque to Commerce: Bin Laden's special complaint with the World Trade Center». Slate (անգլերեն). The Washington Post Company. Վերցված է January 27, 2009-ին.
  3. 3,0 3,1 Shapiro, Julie. «9/11 Family Members Start Petition to Save World Trade Center Sphere» (անգլերեն). DNAinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011-03-01-ին. Վերցված է 28 February 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Haskell, Peter. «Effort Underway To Return Iconic Sphere Sculpture To World Trade Center» (անգլերեն). CBS. Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին. Վերցված է 5 July 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «The Sphere, a Symbol of Resilience After 9/11, Is Unveiled at Liberty Park» (անգլերեն). 2017-09-06. Վերցված է 2017-09-30-ին.
  6. Warerkar, Tanay (2017-09-06). «World Trade Center's iconic 'Sphere' sculpture is now on view at Liberty Park». Curbed NY (անգլերեն). Վերցված է 2017-10-01-ին.