Մասնակից:Արեն Վանյան/ԱվազարկղStreetball

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրիտբոլ

Ստրիտբոլը ստեղծվել է ԱՄՆ-ի աղքատ քաղաքային թաղամասերում 1950-ականներին։ Սովորական բասկետբոլից տարբերվում է խաղացողների քանակով և խաղադաշտի չափսերով։ Ստրիտբոլում խաղացողների քանակը 3 է, իսկ խաղադաշտը բասկետբոլի կիսադաշտի չափ է։

Ստրիտբոլի խաղադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր խաղադաշտ պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

1) Ունենա ասֆալտով կամ այլ նյութով պատված հարթ մակերևույթ և հարմար լինի խաղի համար։

2) Ըստ համապատասխան սխեմայի ունենա սպիտակ ներկով գծանշում[1]։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

3×3 Փաողոցային բասկետբոլի ասոցիացիայի դասական կանոնները (2016) RU / EN «Ստրիտբասկետ-Ռուսաստան»-ի կանոնները գործում են ասոցիացիայի հովանու ներքո գտնվող զանգվածային մրցաշարերում։ Խաղերը անցկացվում են 3×3 բասկետբոլի պաշտոնական և ՖԻԲԱ բասկետբոլի նույնական կանոններով, հետևյալ բացառություններով և մեկնաբանություններով.

Խաղադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.1. Խաղադաշտը սովորական բասկետբոլի կիսադաշտն է, որտեղ կա մեկ զամբյուղ։


1.2. Տուգանային նետման դեպքում գնդակի համար պայքարելու տեղը նշված է 85 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ գծերով և դասավորված է ինչպես սովորական բասկետբոլում։


1.3. Տուգանային նետման համար կիսաշրւան չկա։

1.4. Տուգանային նետման գիծը դասավորված է խաղադաշտում զամբյուղի կենտրոնի պրոեկցիայից միևնույն հեռավորության վրա, ինչպես որ սովորական բասկետբոլի խաղադաշտում և ունի 1 մետր երկարություն։

Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2.1. Խաղը կարող են սպասարկել առավելագույնը երեք մրցավարներ։

2.2. Մրցավարները ամբողջապես վերահսկում են խաղը՝ խաղի սկզբում իրականացում են վիճակահանություն, նշանակում են թայմ աութ (30 վայրկյան տևողությամբ), ընտրում են թիմեր, անհրաժեշտության դեպքում տիրապետում են գնդակին, պահում են խաղի հաշիվը, հաշվարկում են խաղի տևողությունը, որոշում են վիճաբանական իրավիճակները, սահմանում են բոլոր խախտումները (վազանց, սխալ վարում, աուտ և այլն), նաև խաղականոնի անթույլատրելի և գռեհիկ խախտումները։

Թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

3.1. Խաղում են 2 թիմեր։ Թիմերի կազմը՝ 3-4 խաղացող։ Մրացույթի հայտացուցակում կարող է լինել 3-6 խաղացող։

3.2. Խաղի սկզբում խաղադաշտում պետք է լինի թիմից 3 խաղացող։

3.3. Թիմի կապիտան կարող է լինել մասնակիցներից ցանկացածը։

3.4. Խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել միևնույն թիմից 2-ից պակաս և 3-ից ավելի խաղացող։

3.5. Եթե խաղի ընթացքում թիմում մնում է 1 խաղացող, այդ թիմը պարտություն է կրում՝ խաղացողների պակասի պատճառով։

3.6. Եթե խաղի սկզբից 2 րոպե հետո (ըստ ժամանակացույցի) թիմում չկա 3 խաղացող, այդ թիմը պարտություն է կրում։

Խաղային դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4.1. Միավորների հաշվում
Խաղի ընթացքում հեռավոր նետումների զոնայից (այդ զոնան համապատասխան է բասկետբոլի երեք միավորանոց զոնային) նետված գնդակները գնահատվում են 2 միավոր։ Խաղի ընթացքից նետված ցանկացած գնդակ հաշվվում է 1 միավոր։ Արդյունավետ տուգանային նետումը գնահատվում է 1 միավոր։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո թիմի կողմից սահմանված վիճակահանությամբ կատարված ճշգրիտ նետումը, ըստ 4․4 կետի, հաշվվում է 1 միավոր։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո թիմի կողմից սահմանված վիճակահանությամբ կատարված ոչ ճշգրիտ նետումը, ըստ 4․4 կետի, 1 միավորը հաշվվում է հակառակորդ թիմին։

4.2. Խաղի ժամանակ
Խաղի ճշգրիտ հիմնական ժամանակը 10 րոպե է։ Լրացուցից ժամանակը տևում է մինչ թիմերից մեկի 2 միավոր հավաքելը։ Հատուկ մրցաշարի համար կազմակերպիչները կարող են որոշել հատուկ խաղային ժամանակ և այլ ժամանակային պայմաններ։ Մասնավորապես հեռուստատեսությամբ (ուղիղ եթերի իրականացնելիս) կարող են լինել տեխնիկական թայմ աութներ, երբ խաղի հիմնական ժամանակից անցել է 3։59 և 6։59։

4.3. Խաղի սկիզբ
Խաղի սկզում մրցավարը մետաղադրամով անցկացնում է վիճակահանություն, որի արդյունքում հաղթող թիմը որոշում է կսկսի խաղի հիմնական ժամանակը կամ հնարավոր լրացուցիչ ժամանակը։

4.4. Հաղթողի որոշումը

Հաղթող է ճանաչվում թիմը,

–որը խաղի հիմնական ժամանակում հավաքում է 21 միավոր (ավելի քիչ խաղային ժամանակ ունեցող մրցաշարերում այդ սահմանը ավելի փոքր է ),

–որի հաշվին խաղի հիմնական ժամանկի ավարտից հետո կա ավելի շատ միավոր,

–որը լրացուցիչ ժամանակում առաջինն է հավաքում 2 միավոր (լրացուցիչ ժամանակը նշանակվում է այն դեպքում, երբ խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո հաշիվը հավասար է)։

4.5. Հարձակման իրավունք

Թիմը ստանում է հարձակվելու իրավունք, երբ հեռավոր նետումների զոնայում տիրապետում է գնդակին կամ ստանում է տուգանային նետման իրավունք։ Թիմը կորցնում է հարձակվելու իրավունքը , երբ հակառակորդ թիմը ստանում է հարձակվելու իրավունք։ Եթե թիմը նետում է գնդակը, երբ հարձակման իրավունք ունի հակառակորդ թիմը, տեղի է ունենում կանոնների խախտում․ նետված գնդակը չի հաշվում, հակառակորդ թիմիը ստանում է գնդակին տիրապետելու իրավունք։

4.6. Գնդակին տիրելու իրավունք

Այն բանից հետո, երբ մի թիմը իրականացնում է ֆոլ կամ խախտում կամ գնդակի նետում խաղի ընթացքից կամ վերջին տուգանային նետումը (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տուգանային նետումը նշանակվել է ոչ սպորտային, տեխնիկական կամ որակազրկող ֆոլի համար ), հակառակորդ թիմը զամբյուղի տակ փոքր կիսաշրջանում ստանում է գնդակին տիրելու իրավունք, որից հետո գնդակը պետք է դուրս հանեն հեռավոր նետումների զոնա վարելով կամ առանց հակառակորդի արգելքի փոխանցմամբ։ Ոչ սպորտային, տեխնիկական կամ որակազրկող ֆոլի համար նշանակված տուգանային նետումներից հետո, անկախ այն բանից հաջող էր վերջին նետումը թե ոչ, այն թիմը, որը իրականացնում էր տուգանային նետումը, հեռավոր նետումների զոնայում ստանում է գնադակին տիրելու իրավունք։


4.7. «Չեք»
Թիմի ցանկացած խաղացող, ստանալով գնդակին իրավունք , գնդակը պետք է անցկացնի հեռավոր նետումների զոնա և տա մոտակա հակառակորդին «ստուգման» համար։ Միևնույն ժամանակ պաշտպանվող թիմի բոլոր խաղացողները պետք է գտնվեն հեռավոր նետումների զոնայի ներսում։ Հեռավոր նետումների զոնայում հետ ստանալով գնդակը և տիրապետելով դրան (այդ պահին միացվում են խաղի ժամանակը ու պաշտպանվող թիմի խաղացողները ստանում են հեռավոր նետումների զոնայից դուրս գալու իրավունք), խաղացողը հարձակումը կարող է իրականացնել ցանկացած խաղային գործողություն, ներառյալ զամբյուղին հարձակում։ «Ստուգման» ժամանակ մինչ հարձակողական հսկողություն հաստատելը պաշտպանի կողմից անհապաղ հարձակման դեպքում ժամանակը չի հաշվվում, «ստուգումը» իրականացվում է նորից


4.8. Վիճելի նետման իրավիճակներ
Գնդակին հերթով տիրապետելու իրավունքը չի գործում։ Վիճաբանական նետման իրավիճակի առաջացման դեպքում հեռավոր նետումների զոնայում գնդակին տիրապետելու իրավունքը ստանում է պաշտպանվող թիմը։

4.9. Փոխարինումներ
Ցանկացած պահի երկու թիմերին էլ թույլատրվում է փոխարինումներ։ Փոխարինման համար խնդրանքը թիմի կապիտանը տեղեկացնում է մրցավարին։


4.10. Թայմ աութներ
Յուրաքանչյուր թիմ խաղի հիմնական ժամանակի ընթացքում իրավունք ունի 30 վայրկյանանոց թայմ աութի և մեկ 30 վայրկյանանոց թայմ աութ լրացուցիչ ժամանակի ընթացքում։ Մրցավարից թայմ աութ կարող է խնդրել թիմի ցանկացած խաղացող։ Նաև, հեռուստատեսության հետ պայմանավորվածությամբ, թույլատրում են մինչև 2 տեխնիկական թայմ աութ 30 վայրկյան տևողությամբ, երբ խաղային ժամանակից անցել է 3:59 և 6:59 րոպե։

Խախտումներ և ֆոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

5.1. 12 վայրկյանի կանոնը
Հարձակման ժամանակը սահմանափակված է 12 վայրկյանով։ Այս կանոնի բոլոր այլ մանրուքները հմապատասխանում են բասկետբոլի «24 վայրկյան» պաշտոնական հոդվածին։

5 վայրկյանի կանոն

Հարձակվող խաղացողը գտնվելով զամբյուցի նկատմամբ կողքի վրա կամ թիկունքով չի կարող վարել գնդակը մեծ կիսաշրջանի սահմաններում, ավելի քան 5 վայրկյան։ Այս կանոնը խախտոլու դեպքում գնդակին տիրելու իրավունքը անցնում է հակառակորդ թիմին։

Նաև, եթե չկա հարձակման հետհաշվարկի վայրկյանաչափ, մրցավարը իրավունք ունի մինչ հարձակման ավարտը սկսել 5 վայրկյանի հետհաշվարկը։

5.2. Տուգանային նետումներ
Ֆոլերի համար պատիժը կախված է ֆոլի կարգավիճակից․
—հեռահար նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ) խաղացողի վրա ֆոլի համար նշանակում են 2 տուգանային նետում,
—խաղի ընթացքում 1 միավորանոց նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ) խաղացողի վրա ֆոլի համար նշանակվում է 1 տուգանային նետում,
—խաղի ընթացքից ցանկացած նետման համար (նետումները ճշգրիտ են) համարվում է բախում և 1 տուգանային նետում, — տեխնիկական ֆոլի համար նշանակվում է 1 տուգանային նետում և հետագա տիրապետում գնդակին հեռավոր նետումների զոնայում «չեք»–ի միջողով,
— եթե վերոնշյալ կետերում նշված ֆոլերը տեղի է ունեցել անհատական շփման արդյունքում, տուգանային նետումները իրականացնում է այն խաղացողը, ում նկատմամբ իրականացվել է ֆոլը, հակառակ դեպքում տուգանային նետումները իրականացնում է հակառակորդ թիմի ցանկացած խաղացող
— եթե ֆոլը ոչ սպորտային կամ որակազրկող է, նշանակվում է 2 տուգանային նետում, իսկ վերջին տուգանային նետմումից հետո թիմը, որը իրականացնում էր տուգանային նետումը ստանում է հեռավոր զոնայում գնդակին տիրելու իրավունք «չեք» ընթացակարգի միջողով,
— եթե ֆոլը սպորտայիմ, տեկնիկական և որակազրկող չէ, վերջին տուգանային նետումը իրականացնելուց հետո պայքարում են գնդակի համար։ Ընդ որում, այն դեպքում, եթե պարտվող թիմի խաղացողը մինչ նետումը մտնում է ուղղանկյան մեջ և նետումը ճշգրիտ չէ, տուգանային նետումը իրականացվում է նորից։ — այն դեպքում, երբ նշանակված չէ վերոնշյալ ֆոլերից ոչ մեկը, թիմային ֆոլերը 1-ից 6-ը չի իրականացվում, այլ խաղարկվում են տուժած թիմի կողմից «չեք»–ի միջոցով։ 7-ից 9-ը թիմային ֆոլերի դեպքում նշանակվում է 2 տուգանային նեըում, որոնցից վերջինից հետո գնդակը մտնում է խաղ։ Սկսած տասներորդից թիմային պատիժները հավասարեցվում է նույնպիսի ոչ սպորտային ֆոլին։

5.3. Տուգանային նետում կատարող խաղացողը

Տուգանային նետում կատարող խաղացողի երկու ոտքերն էլ պետք է լինի տուգանային նետման գծին մոտ այնպես, որ գիծը գտնվի խաղացողի և զամբյուղի միջև։ Այն բանից հետո, երբ գրանցվել է ֆոլ, առաջին տուգանային նետման համար հատկացվում է 5 վայրկյան (այդ 5 վայրկյանում մնացած խաղացողները պետք է զբաղեցնեն հարմար դիրքեր մրցելու համար) և 5 վայրկյան երկրորդ նետման իրականացման համար,եթե նշանակված է 2 նետում։

5.4. Անձնական ֆոլերի սահմանաչափը բացակայում է
Անձնական ֆոլերի քանակը (ոչ սպորտային, ոչ տեխնիկական և ոչ որակազրկող), որով խաղացողը կարող է պատժվել, չկորցնելով խաղալու իրավունքը, սահմանափակված չէ։

5.5. Ոչ վիճաբանական ֆոլ
Ֆոլը դասակարգվում է ոչ սպորտային, եթե կատարվում է հետևյալ պայմաններից գոնե մեկը․

  • կանխամտածված ֆոլ խաղացողի նկատմամբ, որը

խախտման պահին չէր վարում գնդակին, բայց նրա թիմը վերահսկում էր այն,

  • կանխամտածված ֆոլ գնդակը վարող խաղացողի նկատմամբ, առանց գնդակին տիրելու տեսանելի փորձի,
  • լրացուցիչ խաղացողը խաղի մեջ է մտել կանոնների խախտմամբ,
  • թիմի ցանկացած խաղացող դրսևորել է ոչ սպորտային վարք հակառակորդի կամ մրցավարի նկատմամբ։

5.6. Խաղացողի որակազրկում
Մեկ խաղի ընթացքում 2 ոչ սպորտային կամ 1 որակազրկող ֆոլ իրականացնող խաղացողը որակազրկվում է մինչ խաղի ավարտը։ Ծեծկռտուքի դեպքում յուրաքանչյուր խաղացող, ով մասնակցել է ծեծկռտուքին որակազրկվում է մինչ խաղի ավարտը գումարած խաղը սպասարկող և մրցաշարի գլխավոր դատավորների համատեղ որոշմամբ սահմանված ժամանակահատվածով։

5.7. Թիմի որակազրկում
Թիմը, որի երկու խաղացող որակազրկվել են մրցաշարի ընթացքում, որակազրկվում է մինչ մրցաշարի ավարտը։

Լրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

6.1. Տեսանելի վնասվածքի առաջացման դեպքում մրցավարը պարտավոր է դադարեցնել խաղը։ Որքան հնարավոր է շուտ պետք է լինի փոխարինում(պահեստային խաղացողի առկայության դեպքում)։ Եթե վնասվածքի հայտնաբերման դեպքում թիմերից մեկը վերցնում է 30 վայրկյան թայմ աուտ և թայմ աուտի ժամանակ դադարեցվում է արյունահոսությունը խաղացողը կարող է վերադառնալ խաղ։

6.2. Թիմի խաղացողները իրավունք ունեն փոխանցումներ կատարել ոչ միայն ձեռքով, այն նաև կրնկով։

Ստրիտբոլը որպես Օլիմպիական խաղերի սպորտաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԲԱ-ի ղեկավարությունը առաջարկեց բասկետբոլ 3x3[2] ներառել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում, քանի որ 2010 թվականի ամառային երիտասարդական օլիմպիական խաղերում ստրիտբոլի մրցաշարը բարեհաջող է անցկացվել։

2017 թվականի հունիսի 9-ին ՖԻԲԱ-ն բասկետբոլ 3х3 ներառել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում[3]։ Մրցաշարին պետք է ներկայացվեն 8 տղամարդկանց և 8 կանանց թիմեր 4 խաղացողի հայտով, խաղարկվում է 2 մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-04-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Стритбол может стать олимпийским видом
  3. «Баскетбол 3х3 включён в программу Олимпийских Игр! » Basketgame.ru - Всероссийский баскетбольный портал». Արխիվացված է օրիգինալից 2016-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]