Մասնակից:Ասրյան Մարիամ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասրյան Մարիամ/Ավազարկղ

Լաուրից Տուկսեն (դան․՝ Laurits Tuxen, ) դանիացի նկարիչ և քանդակագործ, Ռուսաստանի թագավոր Ալեքսանդր III պալատական նկարիչը, Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

Կյանքը և Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչություն է սովորել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ ուսանել է դանիական արվեստի դասականներից մեկի՝ Պեդեր Սևերին Կրոյերի հետ։ Ակադեմիայում՝ ուսման ժամանակ, նկարիչը իրեն դրսևորել է որպես շնորալի աշակերտ։ 1870 թվականին բնակվել է Սկագենում (հետագայում նա սերտորեն կապված է եղել Սկագենցի նկարիչների հետ), այնուհետև (1880-1890 թվականներին)շատ է ճանապարհորդել Եվրոպայում։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում նկարիչը նկարել է տարբեր թագավորական դեմքերի դիմանկարներ, ինչպիսիք օրինակ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ը, Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին։ Նկարել է նաև և ռուսական թագավորական ընտանիքի անդամներին։ 1880-ական թվականներին եղել է Կոպեհագենի Ազատ գեղարվեստի դպրոցի առաջին ղեկավար, այդ դպրոցը ստեղծել են նկարիչների մի խումբ, ովքեր զայրացած են Գեղարվեստի թագավորական ակադեմիայի խիստ դասավանդումից։ 1901 թվականին իր կնոջ Ուրսլիի մահից հետո, երկրորդ անգամ ամուսնացել է նորվեգացի Ֆրեդերիկ Տրեշոյի հետ և բնակվել է նրա հետ Յուտլանդիայի հյուսիսում գտնվող Սկագեն քաղաքում, տեղի նկարիչների գաղութում։ Վերադառնալով Կոպենհագեն, նկարիչը ամառային օրերը անց է կացրել Սկագենում, որտեղ նրան գրավել է տեղի բնապատկերները, այգու ծաղիկները, նկարել է իր ընկերների և ընտանիքի անդամների դիմանկարները։ Նկարել է նաև կտավներ գեղանկարչության պատմական թեմաներով։ Թաղված է Կոպենհագենի արևմտյան գերեզմանոցում։

Պատկերսարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]