Մասնակից:Աստղիկ12/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրային լուծույթը, այն լուծույթն է, որի լուծիչը ջուրն է: Այն հիմնականում ցուցադրվում է քիմիական հավասարումների մեջ՝ համապատասխան քիմիական բանաձևին ավելացնելով (լ-թ): Օրինակ՝ կերակրի աղի կամ նատրիումի քլորիդի (NaCl) լուծույթը ջրի մեջ կներկայացվի Na+(լ-թ) + Cl(լ-թ): Ջրային բառը (որը առաջացել է aqua բառից ) նշանակում է ջրին կապված կամ ջրի մեջ լուծված [1]։ Քանի որ ջուրը հիանալի լուծիչ է, այն քիմիայի մեջ ամենատարածված լուծիչն է: Քանի որ ջուրը հաճախ օգտագործվում է որպես լուծիչ փորձերի ժամանակ, լուծույթ բառը վերաբերում է ջրային լուծույթին, եթե լուծիչը նշված չէ[2]։ Ոչ ջրային լուծույթը այն լուծույթն է, որի լուծիչը հեղուկ է, բայց ջուր չէ[3]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն նյութերը, որոնք հիդրոֆոբ են («ջրավախ») լավ չեն լուծվում ջրում, մինչդեռ հիդրոֆիլները («ջրասեր») լավ են լուծվում: Հիդրոֆիլ նյութի օրինակ է նատրիումի քլորիդը։ Ջրային լուծույթում ջրածնի իոնները (H+) և հիդրօքսիդի իոնները (OH) գտնվում են հավասարակշռության մեջ ([H+][OH] = Kw = 1 x 10−14 298 K): Թթուները և հիմքերը նույնպես լավ լուծվում են ջրում[1]։ Օրինակ՝ քլորաջրածինը (HCl) ջրածնի իոնի տարանջատման պատճառով ջրում շատ լավ է լուծվում: Նատրիումի հիդրօքսիդը (NaOH) ուժեղ հիմք է, ջրում լուծվում է տրոհվում հիդրօքսիդ իոնի[2]։

Ջրային լուծույթները կարող են նաև պարունակել հիդրատացված ատոմային ջրածին և հիդրացված էլեկտրոններ:

Էլեկտրոլիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական հոսանքը արդյունավետ անցկացնող ջրային լուծույթները կոչվում են ուժեղ էլեկտրոլիտներ, մինչդեռ վատ հաղորդիչները համարվում են թույլ էլեկտրոլիտներ: Այդ ուժեղ էլեկտրոլիտները նյութեր են, որոնք ամբողջությամբ իոնացված են ջրի մեջ, թույլ էլեկտրոլիտները ջրի մեջ իոնացման փոքր աստիճան են ցուցաբերում[1]։ Իոնների՝ լուծիչով ազատ տեղաշարժվելու ունակությունը ջրային ուժեղ էլեկտրոլիտային լուծույթի հատկանիշ է։ Թույլ էլեկտրոլիտի լուծույթում լուծվող նյութերը նույնպես առկա են իոնների տեսքով, բայց միայն փոքր քանակությամբ[2]։

Ոչ էլեկտրոլիտները նյութեր են, որոնք լուծվում են ջրի մեջ, սակայն պահպանում են իրենց մոլեկուլային ամբողջականությունը (չեն տարանջատվում իոնների): Օրինակ՝ շաքար, միզանյութ, գլիցերին և մեթիլսուլֆոնիլմեթան (MSM):

Ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային լուծույթներում սովորաբար ընթանում են փոխանակման ռեակցիաներ։ Փոխանակման ռեակցիաները կամ կրկնակի տեղակալման ռեակցիաները, երբ իոնային միացությունների բաղադրիչ մասերը փոխանակվում են մեկը մյուսով՝ առաջացնելով երկու նոր միացություն[1]։

Ջրային լուծույթներում, այս ռեակցիան տեղի է ունենում, երբ երկու ջրային ուժեղ էլեկտրոլիտային լուծույթները խառնվում են և առաջանում է չլուծվող, պինդ նստվածք: Նյութի ջրում լուծվելու ունակությունը որոշվում է նրանով, թե արդյոք նյութը կարող է գերազանցել ջրի միջմոլեկուլային ուժերը, որոնք առկա են ջրի մոլեկուլների միջև: Եթե նյութը չունի ջրում լուծվելու հատկություն, այն համարվում է նստվածք[2]։

Իոնափոխանակման ռեակցիաների հավասարումները գրելիս անհրաժեշտ է որոշել նստվածքը: Նստվածքը որոշելու համար պետք է ծանոթանալ լուծելիության աղյուսակին: Ամբողջական իոնային հավասարումները և կարճ իոնային հավասարումները օգտագործվում են դիսոցացված իոնները փոխանակման ռեակցիաներում ցույց տալու համար։ Մեկ կամ մի քանի ջրային լուծույթների փոխազդեցության հետ կապված հաշվարկներ կատարելիս, ընդհանուր առմամբ, պետք է իմանալ ջրային լուծույթների կոնցենտրացիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Zumdahl, Steven (1997). Chemistry (4th ed.). Boston, MA: Houghton Mifflin Company. էջեր 133–145. ISBN 9780669417944.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Atkins, Peter (19 March 2004). Chemical Principles: The Quest for Insight (3rd ed.). New York, NY: W.H. Freeman and Company. էջեր F61–F64. ISBN 0-7167-5701-X.
  3. «Solutions». Washington University Chemistry Department. Washington University. Վերցված է 13 April 2018-ին.