Մասնակից:Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ1

Ադամ Սեջվիկ (անգլ.՝ Adam Sedgwick, ), բրիտանացի գիտնական, ժամանակակից երկրաբանության հիմնադիրներից մեկը։ Ներմուծել է դևոնյան և հետագայում քեմբրիի երկրաբանական ժամանակաշրջանների հասկացությունները (վերջինիս անունը նա առաջարկել է` վալլիական լեռնատեսակների շերտերն ուսումնասիրելուց հետո):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է անգլիացի պաստորի ընտանիքում։ Ավարտել է Թրինիթի քոլեջը [1], որտեղ սովորել է աստվածաբանություն և մաթեմատիկա, այնուհետև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Սեջվիկ, 1867 թվական

Ադամ Սեջվիկն ստեղծել է քեմբրիի հանքատեսակների դասակարգումը և Ռոդրիկ Մուրչիսոնի հետ զբաղվել քարածխի և վաղ դևոնյան ժամանակաշրջանները։ 1821 թվականին դարձել է Թագավորական հասարակության անդամ։

Մնացել է խորապես հավատացյալ մարդ մինչև կյանքի վերջը և պնդել է, որ բոլոր հայտնագործությունները ապացուցում են կյանքի զարգացումը՝ ըստ Աստվածաշնչի ուսմունքի: 1820-ական թվականներին եղել է աղետների տեսության հետևորդ, սակայն 1830 թվականին փոխել է իր կարծիքը Չարլզ Լայելի հոդվածից հետո։ Նրա ուսանողներից է եղել Չարլզ Դարվինը, որի հետ ունեցել է լավ հարաբերություններ (նույնիսկ 1820 թվականին HMS Beagle (1820) նավով նավարկելիս Դարվինը գրել է Սեջվիկին)։ Սեջվիկը հետագայում քննադատել և մերժել է Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, ինչը նրան չի խանգարել մինչև իր մահը մնալ Դարվինի ընկերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Sedgwick, Adam (SGWK803A)". A Cambridge Alumni Database. University of Cambridge.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J.W. Clark and T.M. Hughes, The Life and Letters of the Reverend Adam Sedgwick, Cambridge University Press, 1890, vols. 1–2. (Reissued by Cambridge University Press, 2010. 978-1-108-01831-9)
  • Dictionary of Scientific Biography, Charles Scribner's Sons: 1970–1990; vol. 12, pp. 275–279.
  • A Biographical Dictionary of Scientists, Williams, T. I., Ed., Wiley, 1969, pp. 467–468.
  • Isaac Asimov, I. Asimov's Biographical Encyclopedia of Science and Technology (2nd Ed.), Doubleday: 1982, p. 299.
  • Quart. J. Geol. Soc., 1873, 29, pp. xxx–xxxix.
  • "Adam Sedgwick – Geologist and Dalesman" Colin Speakman Broad Oak Press 1982.
  • "Adam Sedgwick's Dent" A facsimile reprint of 'A Memorial by the Trustees of Cowgill Chapel (1868) and 'Supplement to the Memorial (1870) by Adam Sedgwick with introduction by David Boulton Hollett, Sedbergh and David Boulton Dent 1984.
  • "A Discourse on the Studies of the University" Adam Sedgwick The Victorian Library, Leicester University Press 1969

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Պարգևատրվել է Վոլլաստոնի մեդալով Կատեգորիա:Պարգևատրվել է Կոլլիի մեդալով Կատեգորիա:Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Երրորդության քոլեջի (Քեմբրիջ) շրջանավարտներ Կատեգորիա:Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ Կատեգորիա:Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ