Մասնակից:Աննա Ա.2020/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ա.2020/Ավազարկղ

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյա ((իսպ.՝ Leopoldo Alas y Ureña, ), իսպանացի գրող, 19-րդ դար վերջի մեծագույն գրաքննադատներից մեկը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան ծնվել է 1852 թվականին ապրիլի 25-ին Սամորայում, նրա մանկությունն անցել է Լեոնում և Գվադալախարայում, 1865 թվականին տեղափոխվել է Օվիեդո: 1871-1878 թվականներին աշխատել է որպես լրագրող Մադրիդում: 1883 թվականին վերադարձել է Օվիդեո ՝ որպես հռոմեական իրավունքի պրոֆեսոր:

Գրականության մեջ Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան առավել լավ հայտնի է «Կլարին» կեղծանունով (իսպ.՝ Clarín, «եղջյուր»): Որպես քննադատ՝ նա եղել է նատուրալիզմի կողմնակից, բայց որպես գրող նրա ստեղծագործությունները ավելի շատ վերաբերել են քննադատական ​ռեալիզմին: Ալաս ի Ուրենիան համարվում է ոգեշնչում իսպանացի երիտասարդ գրողների մի ամբողջ խմբի համար, որոնք հրաժարվել էին 19-րդ դարի երկրորդ կեսի ռոմանտիկական գրականությունից:

Ալաս ի Ուրենյայի ամենահայտնի վեպերն են՝ «Տիրակալուհի» («Ռեգենտուհի», La Regenta, 1884) և «Նրա միակ որդին» (Su único hijo, 1890), որոնցում նա խիստ քննադատել է արիստոկրատիային և նվիրապետությունը բուրժուալ-լիբերալական տեսանկյունից:

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան հայտնի է նաև «Գրականությունը 1881 թվականին» հոդվածների ժողովածուով («La literatura en 1881», 1882, Արմանդո Պալասիո Վալդես]]ի հետ միասին):

1974 թվականին իսպանացի ռեժիսոր Գոնսալո Սուարեսը նկարահանել է «Ռեգենտուհի»[2] ֆիլմը Կլարինի համանուն վեպի հիման վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vieira, Estela (2012). Interiors and Narrative: The Spatial Poetics of Machado de Assis, Eça de Queirós, and Leopoldo Alas. Bucknell University Press. էջ 27.
  2. Film «La Regenta»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алас, Леопольдо // Большая советская энциклопедия : в 66 т. (65 т. и 1 доп.) / гл. ред. О. Ю. Шмидт. — М. : Советская энциклопедия, 1926—1947.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]