Մասնակից:Անի Գաբրիելյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիոմելիտի պատվաստանյութ
Polio
Վիրուսային հիվանդություն
Հայտնաբերող

Հիլարի Կոպրովսկի,

Ջոնաս Սոլկ, Ալբերտ Սաբին
Բուժումներարկման և հաբը խմելու ճանապարհով

Պոլիոմելիտի պատվաստանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում պոլիոմելիտի դեմ պայքարում օգտագործվում է երկու տեսակի պատվաստանյութ: Երկու պատվաստանյութերն էլ իմունիտետ են մշակում պոլիոմելիտի դեմ և արդյունավետորեն արգելափակում մարդուց մարդուն վայրի պոլիոմելիտի փոխանցումը, այդ ձևով իսկ պաշտպանելով և առանձին պաստվաստանյութը ստացողին, և նրա շրջապատին, այսպես ասած՝ ձևավորելով կոլեկտիվ իմունիտետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիոմելիտի առաջին պատվաստանյութը ստեղծվել է վիրուսաբան Հիլարի Կոպրովսկու կողմից՝ հիմնվելով կենդանի, բայց թուլացրած վիրուսի մեկ սերոտիպի վրա: Նրա պատվաստանյութի նախատիպը 1950 թվականի փետրվարի 27-ին տրվեց ութ տարեկան մի տղայի:1950-ական թվականների Կոպրովսկին շարունակում էր աշխատել պատվաստանյութերի վրա, որը հանգեցրեց լայնածավալ փորձությունների Բելգիական Կոնգոյում, իսկ 1958-1960 թվականներին յոթ միլիոն երեխաների պատվաստմանը Լեհաստանում՝ PV1 և PV3 սերոտիպերի դեմ: Երկրորդ թուլացրած պատվաստանյութը մշակվել է 1952 թվականին Պիտսբուրգի համալսարանից Ջոնաս Սոլկի կողմից և աշխարհին է ներկայացվել 1955 թվականի ապրիլի 12-ին: Սոլկի պասիվ պատվաստանյութը հիմնված է ՀեԼա անմահ բջջային շարքում աճեցված պոլիովիրուսի և քիմիապես թուլացրած ֆորմալինի վրա: Երկու չափաբաժին պատվաստանյութի ներարկումը 90%-ի մոտ արտադրում է հակամարմիններ երեք սերոտիպերի դեմ, իսկ 99%-ը երեք չափաբաժնից հետո իմունիտետ են ձևավորում և անձեռնմխելի են հիվանդության համար:

Սաբինի պատվաստանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև Ալբերտ Սաբինը մշակեց մեկ այլ պատվաստանյութ, որն ի տարբերություն նախորդներին՝ մարդիկ ստանում են բերանով: Այն ստեղծվել է սովորական ջերմաստիճանից ցածր պայմաններում՝ ոչ մարդկային բջիջների կրկնակի վարակումով: Սաբինի պատվաստանյութը արդյունավետորեն դրսևորվում է մարսողական տրակտում, սակայն պատվաստանյութի շտամը չի կարողանում վերարտադրվել նյարդային հյուսվածքներում: Սաբինի պատվաստանյութը ստացողների 50%-ի մոտ մեկ չափաբաժինը ձևավորում է իմունիտետ բոլոր երեք սերոտիպերի դեմ: 95%-ի մոտ Սաբինի պատվաստանյութի երեք չափաբաժինը ձևավորում է անձեռնմխելիություն երեք սերոտիպերի նկատմամբ: Սաբինի պատվաստանյութի կլինիկական փորձարկումը կատարվել է 1957 թվականին, իսկ 1958-ին Կոպրովսկու և այլ հետազոտողների պատվաստանյութերի հետ մրցակցության մեջ այն ընտրվել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարության կողմից: 1962 թվականին պատվաստանյութի արտոնագրվելուց հետո այն օգտագործվում էր շատ երկրներում՝ որպես պոլիոմելիտի դեմ միակ պատվաստանյութ: Սաբինի պատվաստանյութն ընտրվել է շատ երկրների կողմից՝ որպես պոլիոմելիտի տարածումը կանխարգելող միջոց, քանի որ այն համարվում է ոչ թանկարժեք և պարզ միջոց: Այն լավ իմունիտետ է մշակում աղիքներում (ինչը թույլ է տալիս պայքարել վայրի պոլիովիրուսների դեմ այնտեղ, ուր էնդեմիկ է): Երբեմն (մոտավորապապես 750000 պատվաստվածների մոտ) Սաբինի պատվաստանյութը վերադարձել է այնպիսի ձևի, որ հասցրել է կաթվածի: Շատ զարգացած երկրներ օգտագործում են Սոլկի պատվաստանյութը, որը չի կարող օգտագործվել որպես միակ պոլիո կամ մեկ այլ պատվաստանյութի հետ զուգորդված պատվաստանյութ:

Պատվաստանյութերի բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիոմելիտի առաջին պատվաստանյութերը հայտնաբերվել են 1950-1960-ական թվականներին: Դրանք իսկույն նվազեցրել են պոլիո վարակների թիվն աշխարհում: Հայտնի են երկու տեսակի պատվաստանյութեր` Սոլկի պատվաստանյութը (ներարկման ճանապարհով ստանալու համար) և Չումակովի ու Սաբինի պատվաստանյութերը (խմելու համար): Իմունոգեն բաղադրիչների հետ միասին պատվատանյութերի կազմի մեջ են մնտնում նաև նեոմիցին[1], ստրեպտոմիցին և պոլիմիցին դեղամիջոցները: Այս դեղամիջոցները բակտերիաներին թույլ չեն տալիս աճել: Այս դեղամիջողները կարող են լինել միավալենտ և եռավալենտ: Սովորական պատվաստումների ժամանակ օգտագործվում են եռավալենտները, իսկ համաճարակային բռնկումների ժամանակ (երեք տեսակի վիրուսներից որևէ մեկով պայմանավորված)՝ միավալենտները: Թուլացրած պատվաստանյութը պարունակում է ֆորմալինով ոչնչացված պոլիոմելիտի վիրուս: Պոլիոմելիտի կենդանի պատվաստանյութը պարունակում է կենդանի, սակայն թուլացրած վիրուս, որը կաթիլներով լցնում են բերանի մեջ: Այն խթանում է հյուսվածքային անձեռնմխելիությունը՝ ոչ միայն պաշտպանելով երեխային վիրուսից, այլ նաև կանխում է շրջապատում վիրուսի տարածումը: Կենդանի պատվաստանյութով երեխաներին պատվաստում են սկսած 6 ամսականից, որի նախադրյալը երեխայի երկկողմանի պատվաստումն է թուլացրած պատվաստանյութով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա: Բժշկություն Կատեգորիա:Պոլիոմիելիտ Կատեգորիա:Պոլիովիրուս