Մասնակից:Անի Ավանեսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախպրես լրատվական գործակալություն
Изображение логотипа
Արցախպրես
ՍեփականատերՎահրամ Պողոսյան
Բացված2014 թ.
Ընթացիկ կարգավիճակգործող

Արցախպրես, լրատվական գործակալություն, որը տրամադրում է նորություններ Արցախից: Գործում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ[1]: Գործակալությունն օպերատիվ, օբյեկտիվ ու հավաստի լրատվություն է սփռում, ինչպես նաև Արցախը տեղեկատվական դաշտում դարձնում ավելի հասանելի ու ճանաչելի: Այն նաև առաջին լրատվական գործակալությունն է Արցախում, ինչպես նաև հանրապետության միակ և մասնավոր գործակալությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 23-ին: Հիմնադիր-տնօրեն՝ Վահրամ Պողոսյան: Հիմնական նպատակն է ինֆորմացիոն հոսքեր ապահովել ինչպես արցախյան, այնպես էլ օտարերկրյա լսարանի համար:

Կայքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը բաղկացած է ութ բաժիններից.

  • Քաղաքականություն- Քաղաքականությանը վերաբերվող նորություններ
  • Տնտեսություն- Տնտեսությանը վերաբերվող նորություններ
  • Հասարակություն- Հասարակությանը վերաբերվող նորություններ
  • Բանակ- Հայկական բանակին վերաբերվող նորություններ
  • Մշակույթ- Մշակույթին վերաբերվող նորություններ
  • Սպորտ- Սպորտային կարևոր իրադարձություններ
  • Սփյուռք- Սփյուռքին վերաբերվող նորություններ
  • Միջազգային- Միջազգային լուրեր

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրական կայքի դիտումների քանակն անցնում է 10.000-15.000-ի սահմանները:

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին գործակալությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Արմենպրես» ազգային լրատվական գործակալության հետ[2]: Համատեղ հուշագիր է ստորագրվել նաև Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ, ինչպես նաև Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի հետ: 2017 թվականի մայիսի 9-ին հուշագիր է ստորագրվել Մոսկվայում տպագրվող «Ժամ» ամսագրի հետ[3]: Ոչ հայկական լրատվամիջոցների ցանկում է նաև ռուսական հայտնի «Ռեգնում» և «Ինտերֆակս» լրատվական գործակալությունները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱրցախԹայմս
  • Ազատ Արցախ
  • Ապառաժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Արցախպրես» լրատվական գործակալությունն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ». https://artsakhpress.am/arm. 23 մայիսի 15:15. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. ««Արցախպրես» և «Արմենպրես» լրատվական գործակալությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել». http://artsakhpress.am. 23 մայիսի 18:17. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. ««Արցախպրես»-ը և մոսկովյան «Ժամ» ամսագիրը գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել». https://artsakhpress.am/arm. 9 մայիսի 01:09. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]