Մասնակից:Անգելինա Արճիս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

The Woman in Me (1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Come on Over (1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Come on Over ալբոմը թողարկվել է 1997 թվականի նոյեմբերի 4 –ին և դարձել բեսթսելլեր։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի մոտ 40 մլն օրինակ[1], որը նրան թույլ է տվել հայտնվել ժամանակակից երաժշտության մեջ աշխարհի ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում, ինչպես նաև դառնալ քանթրիի լավագույն վաճառված ալբոմը[2]։

Թողարկվել են ալբոմի երկու տարբերակներ՝ 1997 թվականի քանթրիի օրիգինալ տարբերակ, և փոփ երաժշտության միջազգային տարբերակը, որը թողարկվել է երկու տարի անց։

Ալբոմի առաջխաղացումը ներառում էր համաշխարհային շրջագայություն և 1997–2000թթ 12 սինգլների թողարկում։

Up! (2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ֆիլմերի երաժշտության ժանրում միանգամից թողարկվել են ալբոմի երեք տարբերակները՝ փոփ (կարմիր), քանթրի (կանաչ) և միջազգային (կապույտ) տարբերակ։ Բոլոր երեք տարբերակներում երգերը եղել են նույնական։ Ալբոմը երգչուհուն դարձրել է միակ կինը, ով ԱՄՆ–ում անընդմեջ երեք ադամանդե սկավառակ է ստացել և միանգամից առաջին տեղն է զբաղեցրել՝ 874000 տպաքանակով։ 2004 թվականից սերտիֆիկացվել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[3][4]։

Երաժշտությունից դուրս կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Շանայա Թվեյնը կինոում հայտնվել է միայն մեկ անգամ, չնայած դեռ 1990 թվականներից առաջարկ էր ստացել նկարահանվել «Մալիբուի փրկարարները» ֆիլմի դրվագներից մեկում։ 2003 թվականին Շանայային առաջարկել են նկարահանվել «Սրտեր կոտրողներ» ֆիլմում։ Կինոարտադրողների հետաքրքրվածությունը պայմանավորված էր նրանով, որ Թվեյնի անունը բազմիցս հիշատակվում էր սցենարում։ Պարզվում է, որ դերը կարճատև էր և երգչուհին ֆիլմում հայտնվում է 15 վայրկյանով[5]։

Միևնույն ժամանակ Շանայայի մասին նկարահանվել է «Շանայա. Կյանքը ութ ալբոմներում» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված էր նրա կյանքի ու կարիերայի 8–27 տարեկան հասակին, և այն ցուցադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին Société Radio-Canada հեռուստաալիքով։ Երգչուհու դերը հաջորդաբար կատարել են երեք դերասանուհիները՝ Ռևա Թիմբերս (անգլ.՝ Reva Timbers), Շենա Գրայիմս (անգլ.՝ Shenae Grimes) և Մերեդիտ Հենդերսոն (անգլ.՝ Meredith Henderson

Շոու–բիզնեսի շատ աստղերի նման, Շանայն Թվեյնը իր անունը տվել է օծանելիքի արտադրության համար։ 2005 թվականին թողարկվել է Shania by Stetson օծանելիքի շարքը։ 2007 թվականին հաջող վաճառքը հանգեցրել է «Shania Starlight by Stetson» նոր շարքի հայտնվելուն»[6]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանայա Թվեյնը ունի երկու քույր և երկու եղբայր։ Ընտանիքում ավագը՝ նրա քույր Ջիլն էր, իսկ կրտսերը՝ Քերի Էնը, եղբայրներից մեկը Մարկն էր, իսկ մյուսը՝ խորթ եղբայր Ջերիլը, ով Ջերի Թվեյնի եղբորորդին էր, ում որդեգրել էր նրա մոր ինքնասպանությունից հետո։

1993 թվականի դեկտեմբերի 28–ին Շանայան ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Մաթա Լանգայի հետ։ Հարսանիքը կայացել է Հանթսվիլլեի Deerhurst Resort հյուրանոցում, որտեղից երգչուհին սկսել էր իր պրոֆեսիոնալ կարիերան։ 2000 թվականից ամուսինները մշտական բնակություն են հաստատում Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում՝ Ժնևի լճի մերձակայքում։ 2001 թվականի օգոստոսի 12–ին ծնվել է նրանց որդին, ում անվանել են Էյժ Դիանժելո Լանգա (անգլ.՝ Eja D’Angelo Lange)։ 2008 թվականի մայիսի15–ին պաշտոնապես հայտարարվեց ամուսինների միջև հարաբերությունների խզման մասին[7]։ Ամուսնալուծության պաշտոնական գործընթացը ավարտվել է Շվեյցարիայում՝ երկու տարի անցՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ .

  1. «Why Shania Twain Can't Sing».
  2. «Recording Industry Association of America». RIAA. Վերցված է 2012-03-13-ին.
  3. «Shania Twain Was Inducted To The Canadian Music Hall Of Fame At The 2011 Juno Awards». Umgnashville.com. Universal Music Group Nashville. January 12, 2011. Վերցված է August 7, 2011-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  4. Твейн в фильме «I ♥ Huckabees»
  5. «made of AMERICA — STETSON». Արխիվացված է օրիգինալից 2010-01-07-ին. Վերցված է 2010-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  6. Joe Warmington Матт and Twain - separately // Toronto Sun. — 2008. — № 16 мая.
  7. People.com