Մասնակից:Անահիտ Հայրապետյան/Միտչ Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Միտչ Միլլեր, (անգլ․՝Mitchell William "Mitch" Miller, [1][2]) ամերիկացի հոբոյահար, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր, ձայնագրման ընկերության ղեկավար։

Իր կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր տարածաշրջանների երաժշտական արդյունաբերությունում որպես նվագախմբում երաժիշտ, դիրիժոր, պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես նվագախմբի դիրիժոր և առաջատար շատ հայտնի հեռուստահաղորդումների (ՆԲՑ NBC) (Ազգային հեռարձակող ընկերություն) հաղորդավար։

Ծնվել է 1911 թվականինն Նյու Յորքի Ռոչեստեր նահանգում, Ռուսաստանից ներգաղթած հրեական ընտանիքում։ Ավարտել է Ռոչեստերի համալսարանի Իսպանական երաժշտության դպրոցը[1]։

Նախառոքնռոլային ժամանակաշրջանում կարևոր դեր է ունեցել Կոլումբիա Ռեքորդսում (Columbia Records)։ Նա եղել է արվեստագետների և ռեպերտուարների բաժնի ղեկավար, ստեղծելով հիթեր այնպիսի աստղերի համար ինչպիսիք են՝ Թոնի Բենետը, Պատտին Պեյը, Ռոզեմարի Կյուլին և Ջոնի Մատիսը։ Ունեցել է որոշ ձախողումներ, որպես պրոդյուսեր և կազմակերպիչ։ Մասնավորապես այն ժամանակ, երբ նա ընթացք տվեց Ֆրենկ Սինատրայի և երիտասարդ Արետա Ֆրանկլինի նախագծերին, ինչպես նաև արհամարանքը ռոքի հանրաճանաչությանը (ռոքնռոլ)[1]։

Սկսելով «Երգել երկար Միտչի հետ» նախագիծը, նրան տվեց հնարավորություն ստեղծել համանուն հեռուստածրագիր, որից հետո 1961 թվականի սկզբին հեռացավ ՆԲՑ-ից (NBC): Ստեղծելով տղամարդկանց երգչախումբ (մի քանի երգերում ներգրաված էին մի քանի երգիչներ) համերգներ էին կազմակերպում և հեռուստադիտողներին հրավիրում էին միասին երգել, նրանք պետք է հետևեին էկրանի տեքստին: Միտչ Միլլերի անսովոր արտաքին տեսքը՝ (այծի մորուքը) և մեխանիկական «փայտե» ոճը, իր նվագախմբին տվեց հռչակ։ Բոլոր երկրների երեխաները թափահարում էին ձեռքերը, ընդօրինակում էին նրան։ 1961-1962 թվականների արդյունքն այն էր, որ ծրագիրը համարվեց լավագույն քսան ծրագրերից մեկը ամերիկյան հեռուստատեսությունում[1]։ Միլլերը հոբոյահար էր, և իր կարիերայի սկզբում նվագել է հոբոյ մի քանի նվագախմբերում, ինչպես օրինակ Ջորդան Գերշվինայի նվագախմբում, որտեղ նվագել է 1934 թվականին[1]։

1940 թվականի վերջում Միտչ Միլլերը զբաղվել է երաժշտական բիզնեսով, սկզբում աշխատել է Մերկուրի Ռեքորդսում (Mekuri Records)՝ դասականների հետ, հետագայում նաև հանրաճանաչ երաժշտության ոլորտում։ Հետագայում աշխատել է Կոլումբիա Ռեքորդսում (Columbia Records) ղեկավարելով ժամանակակից երաժշտության ձայնագրման գրանցումը։ Այնտեղ նա աշխատել է այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են՝ Ռոզեմարի Քյուլին, Պատտին Պեյը, Թոնի Բենետը, Ֆրենկի Լեյնը և Ջոն Ստաֆորդը։ Կարևոր որոշումներից էր նաև Ջոնի Մետիսին՝ ջազից տեղափոխելը ռոմանտիկ բալլադների ասպարեզ և դարձնել նրան գերաստղ։ Թոնի Բենետը ասում էր, որ Միտչ Միլլերը օգնել է նրան դառնալ գերաստղ։ Իր աշխատած առաջին միլիոնները ստացել է երգիչների ձայնասկավառակներից (վաճառվում է մեկ կամ մի քանի օրինակով), Բեննետայի կարծիքով Միտչը «մեծ բարեկամ և լավ երաժիշտ է»[1]։ Ֆրենկ Սինատրայի հետ Միտչի համագործակցության հաջողությունը այլ ուղղություն ուներ։ Հաչոցով կատակերգական «Մամա Վիլլ Բառկ» «Mama Will Bark» երգը դառնում է նրա կարիերայի ցածրագույն կետը[1]։

Առավել հայտնի և հաճախակի ծիծաղելի պատմությունները ավելի շատ տարածվեց այն ժամանակ, երբ Միտչը, տնօրինում էր Կոլումբիա Ռեքորդսը։ Ցանկանում էր ստեղծել դիվա շոու-բիզնես՝ երիտասարդ Արետա Ֆրանկլինի հետ, Սոֆի Տակերի ոճով։ 1960 թվականի կեսերին Ֆրանկլինը հեռանում է «Կոլումբիայից»՝ Ատլանտիկ Ռեքորդս և շուտով այնտեղ համարվեց «երաժշտության թագուհի»[1]։

Իր հատուկ ոճով Միտչը դարձավ հայտնի։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ Ռոզմարի Կյուլին կլավեսինով կատարեց իր սուպերհիթը՝ «Քոմե օն-ը մայ հոուս» (Come On-a My House)։ Այդ շրջանում, հաշվի առնելով անսովոր և տարօրինակ վիճակը, Միլլերը ձայնագրում էր վրադրման մեթոդով։ «Օֆ դը Ռեքորդ, ըն Օռալ Հիսթորի օֆ Փոփուլառ Մյուզիք» (Off the Record: An Oral History of Popular Music) գրքում Միտչը գրել է՝ «Ինձ համար կարևոր է փոփ-վոկալը, որը պետք է երգել ցածրաձայն։ Բարձրախոսը և ուժեղարարը երգը դարձնում են հանրահայտ, այնպիսին ինչպիսին այն կա։ Դա ոչ օպերա է, ոչ էլ դասական երգ։»[1]։

Մարտին Սկորցեզի փաստավավերագրական ֆիլմում (Բաբա Դիլանի մասին) Միտչը ասել է, որ կասկածելի է 1960 թվականի սկզբին պրոդյուսեր Ջոն Համոնդի կողմից բոլորին անծանոթ Դիլանային Կոլումբիա Ռեքորդսում (Columbia Records) առաջադրելը։ Ինչպես նա է ասում, չի լսել այն ձայնագրությունները, որոնք կատարված են Դիլանայի կոշտ ձայնով, և ինքը լինելով հանրահայտ արվեստագետ, կարողանում է ճանաչել տաղանդավորներին[1]:

Միտչի որպես դերասանի ամենամեծ հիթը, 1955 թվականի «Դը ելլոու ռոսե օֆ Տեխաս» (The Yellow Rose of Texas) հիթն է, որը նրա նվագախումբը կատարել է երգչախմբի ուղեկցությամբ: Հենց այս երգն է, որ առաջին տեղն է գրավել «Բիլբորդի» թեժ հարուրյակում, համարվում է, որ այդ երգն է Միտչին մղել մի քանի տարի անց «Սինգ ալոնգ վիթ Միտչ» (Sing Along with Mitch) ձայնասկավառակների ստեղծմանը[1]:

Վերջին տարիներին և տասնամյակներին Միլլերը կրկին վերադառնում է դասական երաժշտություն և ստանում է հրավերներ աշխատելու նվագախմբում որպես դիրիժոր[1]:

2000 թվականին նա արժանանում է «Գրեմի» մրցանակին կենսական ակնառու հաջողությունների համար «Գրեմի Լայվթայմ Աչիվմենթ Ավարդ» (Grammy Lifetime Achievement Award) [1]:

2010 թվականին 99 տարեկան հասակում Միտչ Միլլերը վաղաժամ մահացավ: Ինչպես ասում է նրա աղջիկը՝ «Նա բացարձակապես՝ ինչպես միշտ իրեն նման էր, մինչ այն պահը, երբ հիվանդացավ: Նա օրհնված էր ապրել երկար և հիանալի կյանքով»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Famed Conductor, Mitch Miller, Dies at 99 in Manhattan» (անգլերեն). NBC New York. Associated Press. August 2, 2010. Վերցված է 2014-12-24-ին.
    Karen Matthews (2010-08-02). «Mitch Miller, 99: Orchestra leader had us singing along» (անգլերեն). Toronto Star. Վերցված է 2014-12-24-ին.
  2. Severo, Richard (2010-08-02). «Mitch Miller, Maestro of the Singalong, Dies at 99». New York Times (անգլերեն). Վերցված է 2014-12-24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ]] [[Կատեգորիա:ԱՄՆ-ի երաժշտական պրոդյուսերներ]] [[Կատեգորիա:ԱՄՆ-ի հոբոիստներ]] [[Կատեգորիա:ԱՄՆ-ի փոփ-երաժիշտներ]] [[Կատեգորիա:Ռոչեստրում ծնվածներ]] [[Կատեգորիա:Նյու Յորք նահանգում մահացածներ]] [[Կատեգորիա:Իստմեստյան երաժշտական դպրոսցի շրջանավարտներ]] [[Կատեգորիա:Billboard Hot 100-ը ղեկավար երաժիշտներ]] [[Կատեգորիա:Էստրադային նվագախմբի ղեկավարներ]] [[Կատեգորիա:Grammy Lifetime Achievement Award-ի մրցանակակիրներ]]