Jump to content

Մասնակից:Այվազյան Աննա/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարտոլդ Վասիլի Վլադիմիրովիչ (նոյեմբերի 3, 1869, Պետերբուրգօգոստոսի 19 1930, Լենինգրադ), սովետական արևելագետ, ակադեմիկոս (1913 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը (1891 թվական)։ Աշխատությունները վերաբերում են Արևելքի երկրների պատմությանը, նրա ժողովուրդների մշակույթին, կրոնին։ Հեղինակ է ավելի քան 650 գիտական աշխատությունների, որոնցից «Թուրքեստանը մոնղոլական արշավանքների ժամանակ» մենագրության I մասի համար նրան շնորհվել է մագիստրոսի (1898 թվական), իսկ II մասի համար՝ Արևելքի պատմության դոկտորի գիտական աստիճան (1900 թվական)։ Բարտոլդը հիմնականում կանգնած էր պատմության ըմբռնման իդեալիստական դիրքերում, սակայն որպես հետազոտողի նրան հետաքրրքրել են նաև սոցիալ–տնտեսական կարգի և ժողովրդական զանգվածների դրության հարցերը։ Այս իմաստով նրա «Ուլուգբեկը և նրա ժամանակը» (1918 թվական), «Իսլամ» (1918 թվական), «Թուրքեստանի պատմությունը» (1922 թվական), «Իրան» (1926 թվական) աշխատությունները գիտական մեծ արժեք են ներկայացնում։ Բարոլտը «Միր իսլամա» («Мир ислама») հանդեսի (1912–1913-ական թվականներ) կազմակերպիչն ու խմբագիրն էր: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո գլխավորում էր Արևելագետների կոլեգիան, իսկ 1925 թվականից նաև նրա տպագիր օրգանը՝ «Զապիսկի կոլեգիի վոստոկովեդով» («Записки коллегии востоковедов»)։ Մասնակցել է ՍՍՀՄ առանձին ժողովուրդների այբուբենը արաբերենից լատինականի վերածող հանձնաժողովի աշխատանքներին։ Բարոլտը անձամբ եղել է Անիում, մոտիկից դիտել պեղումները։ Իր որոշ աշխատություններում անդրադարձել է հայագիտության համար կարևոր խնդիրների։ 1911 թվականին «Անւոյ շարք» մատենաշարում լույս տեսած «Անիի Մանուչեի մզկիթի պատի պարսկերեն արձանագրությունը» հոդվածում վերլուծել է մոնղոլ կառավարիչ Աբու–Սաիդի (1316–1335-ական թվականներ) արձանագրությունը, ուր խոսվում է բնակչության իրավունքների, քաղաքից բնակչության հեռանալը կանխելու համար ապօրինի և ծանր հարկերը սահմանափակելու և այլնի մասին։ Հայագիտական արժեքավոր նյութեր կան նաև նրա՝ Իրանին և Ադրբեջանին նվիրված աշխատություններում։ Բարտոլդը Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում։