Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ34

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիանա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրթրիլեր, դրամա, մարտաֆիլմ
Թվական2011
Լեզուանգլերեն, իսպաներեն
ՌեժիսորՕլիվե Մեգատոն
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԶոյի Սալդանա, Կալլում Բլու, Մայքլ Վարդան
ՕպերատորՌոմեյն Լակորբաս
ԿինոընկերությունTristar Pictures
Տևողություն108 րոպե
Շահույթ4 մլն $

Կոլումբիանա (անգլ.՝ Colombiana)՝ ռեժիսոր Օլիվե Մեգատոնի և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ֆիլմը, գլխավոր դերում Զոյի Սալդանան է[1]: ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատան (լրիվ անվանումը՝ Կատալեա) ընդամենը ինը տարեկան էր, երբ նրա աչքերի առաջ դաժանաբար սպանեցին իր ծնողներին: Պատճառն այն էր, որ նրա հայրը աշխատում էր թմրաբարոն՝ Դոն Լուիսի համար և ամբողջ կեղտը մնաց նրա ուսերին: Աղջիկը կարողանում է փախչել ավազակներից: Նա հասնում է ԱՄՆ և ապաստան գտնում իր հորեղբոր մոտ: Անցնում է 15 տարի: Այժմ Կատան պրոֆեսիոնալ մարդասպան է: Նա պետք է վրեժ լուծի իր ծնողների մահվան համար: Բայց դրա համար նա պետք է հանցագործներին խորամանկությամբ դուրս բերի ապաստաններից: Դա այդքան էլ հեշտ չէ: Կատային փնտրում են և ավազակները, և ՀԴԲ-ն: Միակ թելը, որ կապում է աղջկան աշխարհի հասարակ մարդկանց հետ՝ դա իր սիրելին է, որը չգիտի թե իրականում ինչով է զբաղվում իր ընկերուհին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2010 թվականի օգոստոսի 20-ին (Չիկագոյում, Նոր Օրլեան, Մեքսիկա)[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mintzer, Jordan (July 26, 2011). «Colombiana: Film Review». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին. Վերցված է August 19, 2011-ին.
  2. Коломбиана (2011) — Release dates
  3. Louisiana Productions as of August 2010