Մասնակից:Овакимов Г/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համամշենի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համամշենի իշխանություն
 Բյուզանդական կայսրություն
 Արմինիա Կուսակալություն
790 - 1486 Օսմանյան Կայսրություն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Համշեն
Լեզու Հայերեն
Ազգություն հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Իշխանություն
Պետության գլուխ Համամ(առաջին) Դավիթ Բ(վերջին)
Պատմություն
- Հիմնում 790
- Վերացում 1486

Համամշենի Իշխանություն(Համշենի բարբառով՝ Էշախուտաթյուն Համամշեն) փոքր իշխանություն,որը հիմնադրվել է մոտ 790 թվականին հայերի կողմից, ովքեր փախել էին Հայաստանում սկսվող արաբական արշավանքներից և Արմինիա մահմեդական պետության ստեղծումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 8-րդ դարը ամբողջ տարածաշրջանը բնակեցված էր լազերով և մտնում էր Աբխազական թագավորության մեջ մինչև 8 դարի վերջը, երբ իշխան Համամը և նրա հայրը՝ արքայազն Շապուհ Ամատունին և նրանց 12,000 հպատակները գաղթեցին հյուսիս՝ դեպի Սև ծովի շրջան,որպեսզի փախչեն Վասպուրականի՝ իրենց ծագման երկրի վրա սկսվող արաբական արշավանքներից։ Նրանք բնակություն հաստատեցին ավերված Թամբուր քաղաքում և նրա շրջակա գյուղերում։ Իշխան Համամը վերակառուցեց քաղաքը և այն անվանեց Համամշեն, որը հայերեն նշանակում է «Համամի գյուղ»:

Մինչև անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամատունիների տոհմը դարձավ իշխանության նախարարը։Զարգացավ գյուղատնտեսությունը և ճարտարապետությունը։Իշխանների միջնադարյան տոհմը արձանագրվեց մինչև վերջին արքայազն Դավիթ II-ը։Հայտնի իշխաններ են եղել Առաքելը՝1400թ.,Դավիթը՝1425թ.,Վարթը՝1440թ.։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համամշենի իշխանությունը շրջապատված էր օտար պետություններով,որը սակայն պահպանեց իրենց ինքնավարությունը և նույնիսկ ձուլեց տարբեր թվով լազերի։1461-ին Տրապիզոնի կայսրության անկման գրավվումը Օսմանյան կայսրության կողմից և տարածաշրջանում մեծ քրիստոնեական տերության փլուզումը հարցի տակ դրեց Համամշենի գոյատևմանը։1480-1486 թվականներին տարածաշրջանը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից։

Համամշենի վերջին իշխան բարոն Դավիթ II-ին Տրապիզոնի գրավումից հետո օսմանցիները աքսորել են Իսպիր։Խաչքարը(այժմ՝ Քաջքար), որը եղել է մելիքության կենտրոնը, քանդվել է օսմանցիների կողմից։

Անկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության անկումից հետո համշենցի հայերը ցրվեցին Սևծովյան տարածաշրջանով մեկ՝ Տրապիզոնի Վիլայեթում՝ համայնքներ ստեղծելով քաղաքներում և գյուղերում՝ արևմուտքում Սամսունից մինչև Հոփա։ Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի և լազերի իսլամացման ժամանակ որոշ համշենական համայնքների վրա ճնշում գործադրեցին, որպեսզի նրանք մահմեդականություն ընդունեն, որպեսզի հավասարություն ունենան և խուսափեն իրենց մահմեդական հարևանների կողմից հետապնդումներից, շատ ուրիշներ փախան հեռավոր շրջաններ լեռներում և անտառներում, որպեսզի խուսափեն հարկերից և ճնշումներից, մասնավորապես Հուսեփ անունով մի մարդ,ով մի խումբ առաջնորդեց Սերա Դերե՝ գտնելու թաքնված Չևիզլիք գյուղը, որտեղ նրանք թաքնված մնացին 30 տարի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1․https://en.wikipedia.org/wiki/Principality_of_Hamamshen#cite_note-2

2․https://mamul.am/am/news/227721