Մաշա Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշա Վեբեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1987(1987-05-05) (36 տարեկան)
ԾննդավայրՄիտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
 Masha Weber Վիքիպահեստում

Մարիա Յուրևնա Վեբեր (ռուս.՝ Тутси (группа), մայիսի 5, 1987(1987-05-05), Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի է Մաշա Վեբեր անունով, ռուս երգչուհի և դերասանուհի։ «Тутси» փոփ խմբի մենակատարուհի։ 2016 թվականին դարձել է սոլո կատարող[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի մայիսի 5-ին Միտիշիում՝ Մոսկվայի մարզում։ Մայրը գերմանուհի է, իսկ հայրը՝ ռուս։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի թատերական ֆակուլտետը՝ Վ․ Ա․ Անդրեևի կուրսը։ Ինստիտուտն ավարտելուց հետո նա խաղացել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի գլխավոր բեմի տարբեր թատերական ներկայացումներում[4]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին դարձել է Առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի մասնակից[5]։

2004-2014 թվականներին եղել է «Тутси» խմբի մենակատարուհի։

2016 թվականին սկսել է իր սոլո կարիերան[6]։ Նա թողարկել է «Ты лучше» սինգլը, ձայնագրել է երգի տեսահոլովակ և ելույթ է ունեցել «Ոսկե գրամաֆոն» համերգին[7]։ 2017 թվականի հոկտեմբերին Մաշան թողարկել է «Նա» ստեղծագործության տեսահոլովակը։

2019 թվականի մայիսին RU.TV մրցանակաբաշխության համերգին ելույթ է ունեցել «Люблю как умею» երգով, որը կատարել է Լեոնիդ Ռուդենկոյի հետ։ Այդ երգով երաժիշտները մասնակցել են «Мегамикс» անվանակարգին։ Միխայիլ Շուֆուտինսկու հետ Մաշա Վեբերը ձայնագրել են «Повторяй за мной» հիթի տեսահոլովակը[8]։ Նրանց համատեղ երգը շահել է «Տարվա շանսոն»-ը երաժշտական մրցանակը[9]։ Ավելի վաղ Դենիս Կլյավերի հետ ներկայացրել է «Дождем» երգը[10]։

2019 թվականի նոյեմբերին Իրինա Օրտմանի, Լեսյա Յարոսլավի և Նատալի Ռոստով ի հետ հավաքվել են «Тутси»-ի խմբի կազմում[11][12]։

2020 թվականի հուլիսին թողարկել է «На ветру» սինգլը և դրա տեսահոլովակը[13]։ Երգի հեղինակն է Մաքսիմ Ֆադեևը[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — «Գուշակը» սերիալ ռեժիսոր Կոնստանտին Բերակով, երկրորդ պլանի դեր (ՏՎ 3 հեռուստաալիք)
  • 2015 — «Կույրը» սերիալ, ռեժիսոր Ալինա Պոլիչուկ, երկրորդ պլանի դեր (ՏՎ 3 հեռուստաալիք)
  • 2015 — «Հետք» սերիալ, ռեժիսոր Յուրի Հարնաս, Լերա, հրատարակության լրագրող (գլխավոր դեր), (Հինգերորդ ալիք
  • 2019 — «Я не такой, я не такая» ֆիլմ (կատակերգություն/ դրամա ), ռեժիսոր Ռուսլան Պաուշու, փողոցային երգչուհի (երկրորդ պլանի դեր) ֆիլմի սաունդթրեքի կատարող[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Тутси»-ի խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Самый-самый» (2005)
  • «Капучино» (2007)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — «Ты лучше»
  • 2016 — «Знаки и огни»
  • 2017 — «Он»
  • 2018 — «Фанта-кола»
  • 2018 — «До мурашек»
  • 2019 — «Повторяй за мной» (դուետ Միխայիլ Շուֆուտինսկու հետ)
  • 2019 — «Дождем» (դուետ Դենիս Կլայվերի հետ)
  • 2019 — «Люблю как умею» (feat Լեոնիդ Ռուդենկո)
  • 2019 — «И любовь» (feat Վլադ Տոպալով) «Я не такая, я не такой» ֆիլմից
  • 2019 — «Потом»
  • 2020 — «Моя любовь»
  • 2020 — «На ветру»
  • 2020 — «Знаки и огни»
  • 2021 — «Просто дождь» (feat Իրակլի Պիրցխալավա)
  • 2021 — «По барам»
  • 2021 — «Я буду любить тебя»
  • 2021 — «Downtown»
  • 2022 — «Нон-стоп»

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Тутси» խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Самый-самый» (2004)
  • «Я люблю его» (2005)
  • «Горький шоколад» (2005)
  • «Сама по себе» (2006)
  • «Сто свечей» (2006)
  • «Чашка капучино» (2007)
  • Пропади все пропадом (2022)

Մենակատարային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ты лучше» (2016)
  • «Он» (2017)
  • «Фанта-кола» (2018)
  • «Повторяй за мной» (2019)
  • «На ветру» (2020)
  • «По барам» (2021)
  • «Я буду любить тебя» (2021)
  • «На ветру» (2020)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պրեմիա աշխատանք Արդյունք
2019 «Տարվա շանսոն» «Повторяй за мной» (դուետ Միխայիլ Շուֆուտինսկու հետ) Հաղթանակ
2021 Ռուսական ռադիո։ Ոսկե գրամոֆոն

«Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության դափնեկիրների ցանկ #2021

«Просто дождь» (feat. Իրակլի) Հաղթանակ
2023 Ռուսական ռադիո։ Ոսկե գրամոֆոն «Нон-стоп» Հաղթանակ

Պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունվարի 7-ին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, ներառվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում, ինչը ենթադրվում է երկրի տարածքում ակտիվների արգելափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, մշակութային փոխանակումների և համագործակցության դադարեցում, ուկրաինական պետական պարգևներից զրկում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Actress Tunisha Sharma hosts grand birthday bash». news.abplive.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 5. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  2. «About Tunisha Sharma». ZEE5 (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  3. «From Siddharth Nigam, Jannat Zubair Rehmani to Avneet Kaur: Young brigade take over TV». The Times of India. 2018 թ․ նոյեմբերի 15.
  4. «RIP Tunisha Sharma: A look at the actress's life and career in pictures».
  5. «Lesser known facts of Tunisha Sharma, who died by suicide at the age of 20». The Times of India. 2022 թ․ դեկտեմբերի 24.
  6. «Friend Kanwar Dhillon helped her fight depression». The Times of India (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Tunisha Sharma Filmography». Box Office India. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  8. «Tunisha Sharma joins 'Sher-E-Punjab'». The Times of India (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Child actress Tunisha Sharma of Maharana Pratap fame to romance Shivin Narang». The Times of India.
  10. «Ishq Subhan Allah new promo: Tunisha Sharma makes an entry into the show». The Times of India.
  11. «After Yesha Rughani's exit, Tunisha Sharma to play the new heroine in Hero: Gayab Mode On». The Times of India (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Service, Tribune News. «Tunisha Sharma plays the lead in Alibaba— Dastaan-e- Kabul». Tribuneindia News Service.
  13. Service, Tribune News. «Sheezan Khan and Tunisha Sharma share a strong bond off screen». Tribuneindia News Service.
  14. «Tunisha Sharma dies by suicide: All we know so far». India Today (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. «TV actress Tunisha Sharma dies by suicide on sets of her show». India Today (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  16. «Tunisha Sharma's co-star Sheezan Khan booked for abetment to suicide, arrested». Hindustan Times. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]