Մանոհլա Դարգիս
Մանոհլա Դարգիս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 7, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | լրագրող և կինոքննադատ |
IMDb։ | ID 5335440 |
Մանոհլա Դարգիս (անգլ.՝ Manohla Dargis, ապրիլի 7, 1961, ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ։ Նա Էնթոնի Օլիվեր Սքոթի հետ միասին եղել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի գլխավոր կինոքննադատներից[1]։ Նա հինգ անգամ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի քննադատության համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարգիսը մեծացել է Մանհեթենի արևելյան գյուղում, կանոնավոր կինոթատրոն այցելելու շնորհիվ սեր է առաջացել դեպի կինոն[1]։ Նա ավարտել է Hunter քոլեջի ավագ դպրոցը և 1985 թվականի հունվարին Նյու Յորքի պետական համալսարանում ստացել է գրականության բակալավրի աստիճան[2][3]։ Դարգիսը Նյու Յորք համալսարանի ավարտական դպրոցի կողմից ստացել է արվեստի վարպետ կինոյի ուսումնասիրություններում։Դարգիսը ամուսնացել է գինու փորձագետ Լու Ամդուրի հետ 1994 թվականին։ Նրանք ապրում են Լոս Անջելեսում[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան «Նյու Յորք Թայմս» օրաթերթի կինոքննադատ լինելը Դարգիսը առաջ եղել է «Լոս Անջելես Թայմս» թերթի գլխավոր կինոքննադատը, «LA Weekly» թերթի կինոնկարի խմբագիրը և «The Village Voice» շաբաթաթերթի կինոքննադատը։ Նրա աշխատանքը ընդգրկվել է մի շարք գրքերում, որոնք հրատարակվել են Ամերիկայի գրադարանում։ Նա գրել է մենագրություն բրիտանական կինոյի ինստիտուտի համար, Քուրտիս Հենսոնի «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի մասին և զբաղեցրել է Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի նախագահի և փոխնախագահի պաշտոնը։ 2012 թվականին Դարգիսը Purchase քոլեջից ստացել է Nelson A. Rockefeller մրցանակ։ Այս մրցանակը շնորհվում է այն անհատներին, ովքեր առանձնացել են արվեստի բնագավառում իրենց ներդրումներով[5]։ Մեթ Բարոնը 2013 թվականին նրան անվանել է բոլոր ժամանակների ութերորդ մեծագույն կինոքննադատ[6]։Նա նաև 2013[7], 2015[8], 2016[9], 2018[10] և 2019 թվականներին քննադատության համար Պուլիտցերյան մրցանակի եզրափակիչի մասնակից է եղել[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Film Critic Biography: Manohla Dargis»։ The New York Times։ դեկտեմբերի 7, 2004։ Վերցված է սեպտեմբերի 12, 2010
- ↑ «Rockefeller Award past recipients»։ Purchase.edu։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 28, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Purchase College, SUNY Institutional Advancement (914)-251-7909
- ↑ «Manohla Dargis»։ University of Southern California։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 8, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2013
- ↑ «Nelson A. Rockefeller Awards»։ Purchase.edu։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 21, 2016-ին։ Վերցված է ապրիլի 29, 2016
- ↑ Barone Matt (փետրվարի 8, 2013)։ «The 25 Best Movie Critics of All Time»։ Complex։ Վերցված է սեպտեմբերի 21, 2016
- ↑ «The 2013 Pulitzer Prize Winners Criticism»։ pulitzer.org։ Վերցված է մայիսի 16, 2015
- ↑ «The 2015 Pulitzer Prize Winners Criticism»։ pulitzer.org։ Վերցված է մայիսի 16, 2015
- ↑ «The 2016 Pulitzer Prize Winners Criticism»։ pulitzer.org։ Վերցված է ապրիլի 26, 2016
- ↑ «2018 Pulitzer Prize Winners & Finalists»։ pulitzer.org։ Վերցված է ապրիլի 16, 2018
- ↑ «2019 Pulitzer Prize Winners & Finalists»։ www.pulitzer.org (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 20, 2019
|