Մայքլ Բերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բերկ
անգլ.՝ Mick Burke
Ծնվել է1941
ԾննդավայրWigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել է1975
Մահվան վայրԷվերեստ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլեռնագնաց

Մայքլ «Միկ» Բերկ (անգլ.՝ Michael Burke, 1941, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - 1975, Էվերեստ), բրիտանացի լեռնագնաց, կինոօպերատոր։ Բազմաթիվ «նորարարական» ալպինիստական արշավների մասնակից, այդ թվում՝ 1970 թվականին դեպի Անապուրնա՝ հարավային պատի վրայով, որը և էքստրեմալ բարդ հիմալայան վերելքների դարաշրջանի սկիզբը դրեց, ինչպես նաև 1975 թվականին մասնակցել է դեպի Էվերեստ բրիտանական արշավին՝ հարավարևմտյան պատով, որի ժամանակ անհետ կորել է գագաթի վերջնական նվաճման ժամանակ՝ եղանակի կտրուկ վատթարացած պայմանների պատճառով։ Ենթադրաբար մահացել է ետ վերադառնալիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ տարիների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ծնվել է Միացյալ Թագավորության Ուիգան քաղաքում։ Լեռնագնացության մեջ նախնական հմտությունները ստացել է Լճային երկրամաս արշավներից։ 1964 թվականին հաղթահարել է Պետիտ Դրյուն, իսկ 1965 թվականին նա կրկնում է ամերիկյան դիրետիսիման (անգլ.՝ American Direct, Գարի Համինգ և Ռոյալ Ռոբինս) նույն գագաթն Ալպերի ամենադժվար ուղիներով։ 1966 թվականին Քրիս Բոնինգտոնի հետ միասին Միկն այն թիմի կազմում էր, որը զանգվածային լրատվամիջոցների համար պետք է փաստագրեր նոր ճանապարհով Ջոն Հարլինի թիմի վերելքը դեպի Էյգեր, և նույն տարում մասնակցել է Ալպերում իրականացված ամենամասշտաբային փրկարարական գործողություններից մեկին՝ երկու գերմանացի լեռնագնացների՝ Հեյնց Ռամիշի և Հերման Շրիդալի փրկարարական աշխատանքներին, որոնք անելանելի դրության մեջ էին հայտնվել գագաթից 250 մ հեռավորության վրա՝ Պետիտ Դրյու պատով բարձրանալիս։ Լեռնագնացները տասը օր էին անցկացրել փոքրիկ տեղամասի վրա (փրկարարական գործողությունները լուսաբանվեցին խոշորագույն լրատվամիջոցների կողմից, Գարի Համինգի գլխավորությամբ, որում իր մասնակցությունն ունեցավ նաև Ռենե Դեմեզոնը)[1][2][3]։

1967 թվականին Բերկը Դուգալ Հաստոնի հետ միասին ձմեռային վերելք իրականացրեց դեպի Մաթերհորն՝ հյուսիսային պատով[4], իսկ 1968 թվականին անգլո-արգենտինական թիմի կազմում Սեռո Տոռե բարձրանալու առաջին փորձերից մեկը կատարեց[5]։ Մեկ տարի անց Բերկը բրիտանացիներից առաջինն էր (Ռոբ Վուդի հետ միասին), որ հաղթահարեց Էլ Կապիտանի Նոս ուղղությունը (Յոսեմիթե, ԱՄՆ)[1]։

1970 թվականից սկսած Բերկի համար սկսվեց Հիմալայներ վերելքների շարքը։ 1970 թվականին Քրիս Բոնինգթոնը նրան հրավիրեց մասնակցելու հարավային պատի երկայնքով դեպի Անապուրնա վերելքին, որում նա շատ բան արեց հաջողության հասնելու համար[6]։ 1975 թվականին Բոնինգտոնի բրիտանական արշավախմբի կազմում Բերկը փորձում է բարձրանալ Էվերեստ՝ հարավարևմտյան պատով (Դագ Սկոթի և Դուգալ Հաստոնի հետ միասին այդ անգամ հաջողվեց հաղթահարել 8300 մ, որից հետո խումբը ստիպված նահանջեց)[7] և, վերջապես, 1975 թվականին նա մասնակցեց երրորդ բևեռի արշավին, որն անցնում էր անհաղթահարելի հարավարևմտյան պատով, որըն այս անգամ հաջողվեց հաղթահարել․ սեպտեմբերի 24-ին գագաթին հասան Դագ Սկոթը և Դուգալ Հաստոնը։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, որոշում կայացվեց կրկնել վերելքը, որին մասնակցեցին երկու արշավախմբեր Փիթեր Բորդմանը և շերփ Փեթեմբան ու Միկ Բերկը Մարտին Բոյսենի հետ միասին։ Բոյսենը դուրս եկավ արշավից թթվածնային սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Բերկը որոշեց շարունակել վերելքը միայնակ, որպեսզի կարողանա վերելքի եզրափակիչ մասից եզակի կադրեր նկարահանել։ Վերջին անգամ նրան տեսել են Բորդմանը և Փեթեմբան հաջողված վերելքից հետո գագաթից իջնելու ճանապարհին, երբ վատթարացող եղանակային պայմաններում գագաթին հասնելու համար Միկին մնացել էր 100 մ պարզ երթուղիով (նա նույնիսկ Բորդմանին և Փեթեմբային առաջարկեց վերադառնալ, որպեսզի կարողանան արձանագրել իրենց վերելքը, բայց Բորդմանի թթվածնային սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով լեռնագնացները պայմանավորվեցին համատեղ վայրէջքը սկսել մի փոքր ներքևից, բայց այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ)։ Միկ Բերկը անհետ կորչում է, ենթադրաբար Էվերեստից իջնելու ճանապարհին ձնահոսքի պատճառով։ Ո՛չ նրա մարմինը, ո՛չ էլ նրանից որևէ հետք չեն հայտնաբերվել[1][8][9]։

Լեռնագնացի մահից հետո Բի Բի Սին և Թագավորական աշխարհագրական միությունը սահմանել են Միկ Բերկի հիշատակին նվիրված մրցանակ (անգլ.՝ Mick Burke Award), որը շնորհվում է լավագույն սիրողական վավերագրական ֆիլմի համար՝ Outdoor ժանրում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Maxine Willett. «Burke, Mick (1941-1975)». Mountain Heritage Trust. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. «В 1966 году в Альпах осуществлена самая масштабная спасательная операция на Пти-Дрю». 4sport.ua. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  3. «The DRUS Rescue – August 1966». SummitPost.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  4. Martin Boysen In memoriam // The Alpine Journal. — 1976. — Vol. 81. — № 325. — P. 268.
  5. Rolando Garibotti Cerro Torre - "An Impossible Mountain" // Alpinist. — February 21, 2012.
  6. CHRISTIAN BONINGTON THE SOUTH FACE OF ANNAPURNA 1, 1970 // The Himalayan Journal / Soli S. Mehta. — 1970. — Vol. 30.
  7. CHRISTIAN BONINGTON EVEREST SOUTH WEST FACE, 1972 // The Himalayan Journal / Soli S. Mehta. — 1974. — Vol. 32.
  8. «Everest '96: Leaving someone to die…» (անգլերեն). eNews Channel Africa. 2016 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Isserman, 2008, էջ 412
  10. «The Mick Burke Award». BBC. 1982 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  11. «Mick Burke Award 1984». BBC. 1984 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maurice Isserman, Stewart Weaver Fallen Giants. A History of Himalayan Mountaineering from the Age of Empire to the Age of Extremes. — Yale University Press. — USA, 2008. — 592 p. — ISBN 978-0-300-11501-7