Jump to content

Մայր (ֆիլմ, 1955)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր
ռուս.՝ Мать
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ[1]
ՊրոդյուսերAleksandr Kozyr?
Սցենարի հեղինակՆիկոլայ Կովարսկի
ԴերակատարներՎերա Մարեցկայա[2], Ալեքսեյ Բատալով[2], Օլեգ Բորիսով[2] և Տատյանա Պիլեցկայա
ՕպերատորԱլեքսեյ Միշուրին
ԵրաժշտությունԼև Շվարց
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն104 րոպե

«Մայր» (ռուս.՝ «Мать»), խորհրդային ռեժիսոր Մարկ Դոնսկոյի հեղափոխական դրաման, Մաքսիմ Գորկու համանուն վեպի էկրանավորումը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդ (1956)[3]։

Պելագեա Նիլովնա Վլասովան (Վերա Մարեցկայա) հետևում է իր որդու՝ Պավելի (Ալեքսեյ Բատալով) հեղափոխական գործունեությանը՝ աստիճանաբար հասկանալով տեղի ունեցող փոփոխությունների ամբողջ նշանակությունը։ Ցնցված Պավելի բանտարկությունից՝ Վլասովան մտնում է հեղափոխական շարժման շարքերը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլեգ Բորիսովի (ընդհատակային) առաջին դերն է կինոյում։
  • 1926 թվականի էկրանավորման մեջ (ռեժ.՝ Վ. Պուդովկին) Պավելի դերը խաղացել է Ալեքսեյ Բատալովի հորեղբայրը՝ Նիկոլայ Բատալովը։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Կովարսկի, Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Ալեքսեյ Միշուրին
  • Բեմադրող նկարիչ՝ Վուլֆ Ագրանով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Հնչյունային ռեժիսոր՝ Արիադնա Ֆեդորենկո
  • Մոնտաժող՝ Ն. Գորբենկո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]