Մայր Թերեզայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայր Թերեզայի թանգարան
НУ Спомен куќа на Мајка Тереза - 04-09-2015 (5).JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունCentar Municipality?
Ղեկավարության նստավայրՍկոպիե, Greater Skopje
Հիմնադրված է2009

Մայր Թերեզայի թանգարան (մակեդ.՝ Спомен-куќа на Мајка Тереза), մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզային նվիրված թանգարան-հուշահամալիր Մակեդոնիայում՝ իր հայրենի Սկոպյե քաղաքում, որտեղ նա ապրել է 1910-1928 թվականներին[1]: Հուշահամալիրը կառուցվել է Մակեդոնիայի Սենտար շրջանի հայտնի փողոցում՝ նախկին հռոմեական կաթոլիկ եկեղեցու տեղում, որտեղ մկրտվել է Մայր Թերեզան[2]: Թանգարանը գտնվում է Ռիստիկ պալատից և Մակեդոնիայի հրապարակից արևելք: Գործունեության առաջին երեք շաբաթների ընթացքում թանգարանն ունեցել է 12000 այցելու[3]:

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Թերեզայի արձանը թանգարանի մոտ

Երկու միլիոն եվրո արժողությամբ հուշատուն-թանգարանը բացվել է 2009 թվականի հունվարի 30-ին: Բացման արարողությունը կատարել է Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին: Բացմանը ներկա են գտնվել օտարերկրյա պատվիրակություններ, Մակեդոնիայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու անդամներ: Թանգարանի բացումից մեկ շաբաթ առաջ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Միլոշոսկին Մայր Թերեզայի՝ Կալկաթայում գտնվող գերեզմանի մոտ տեղադրել է հուշատախտակ, որտեղ գրված է.

Aquote1.png Ի նշան երախտագիտության Մակեդոնիայի Հանրապետությունից և Սկոպյեի նրա համաքաղաքացիներից[4]: Aquote2.png


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թվականի մայիսին: Ծրագիրը ֆինանսավորել է Մակեդոնիայի կառավարությունը, իրականացրել է Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը: Այն Մայր Թերեզայի ծնված տան բազմաֆունկցիոնալ, ժամանակակից փոխակերպված, սակայն ծիսական բնույթի տարբերակն է: Տան ներսում պահպանվում են մասունքների մի մասը, որոնք Սկոպյե են փոխադրվել Սկոպյեի հռոմեական կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ, որի մասին Նիկոլա Գրուևսկին կանխավ պայմանավորվածություն էր ձեռք բերել[5]: Թանգարանային հատվածում կա սրահ, որտեղ ներկայացված են Մայր Թերեզայի և նրա ընտանիքի անդամների քանդակները: Քանդակներից մեկում Մայր Թերեզան տասը տարեկան է՝ աղավնին ձեռքերում նստած մի քարի վրա: Թանգարան-հուշահամալիրում կազմակերպվում են նաև մշակութային ցուցադրություններ: Շենքում գործում է պատկերասրահ: Շենքի ճարտարապետն է Վանգել Բոժինսովսկին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]