Մայր Երկրի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայր Երկրի միջազգային օր
Earth flag PD.jpg
Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 22

Մայր Երկրի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Mother Earth Day, արաբ․՝ اليوم الدولي لأمنا الأرض‎‎, իսպ.՝ Día Internacional de la Madre Tierra, չինարեն՝ 国际地球母亲日, ֆր.՝ Journee internationale de la Terre nourriciere), ամենամյա տոն, որը նշվում է 2010 թվականի ապրիլի 22-ից[1]։ Հիմնադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականին (բանաձև № A/RES/63/278)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաձևում նշվում է, որ «Մայր Երկիր» եզրույթը շատ երկրներում է ընդունված, այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կապը։

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է նշել «Մայր Երկրի միջազգային օրը»՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս Երկրի օրն ամեն տարի շատ երկրներում է նշվում[3]։

Ըստ որոշ տվյալների՝ այս միջազգային օրն առաջացել է ԱՄՆ-ում ավելի վաղ նշվող Ծառերի օրվա հիման վրա։

Մայր Երկրի միջազգային օրվա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 թվական - «Պաշտպանեք մեր տեսակները»
  • 2016 թվական - «Ծառերը մոլորակի համար»
  • 2015 թվական - «Ժամանակն է նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Links to documents»։ Un.org։ 2002-09-09։ Վերցված է 2013-10-08 
  2. «GENERAL ASSEMBLY PROCLAIMS 22 APRIL ‘INTERNATIONAL MOTHER EARTH DAY’ ADOPTING BY CONSENSUS BOLIVIA-LED RESOLUTION»։ Un.org։ Վերցված է 2013-10-08 
  3. «Statements and messages - President of the 63rd Session of the UN General Assembly»։ Un.org։ 2009-04-22։ Վերցված է 2013-10-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]